Հրաչյա Ղափլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Ղափլանյան
Hrachya Ghaplanyan.jpg
դերասան, ռեժիսոր
ԱԱՀ՝ Հրաչյա Ղափլանյան
Ծննդյան օր՝ նոյեմբերի 14, 1923
Ծննդավայր՝ Գարգառ, Շիրակ, ՀՀ
Վախճանի օր՝ օգոստոսի 17, 1988
Վախճանի վայր՝ Երևան
Աշխատանք՝ ռեժիսոր-բեմադրիչ, դերասան
Ծնողներ՝ Գեորգի Ենգիբարով
Պարգևներ և
մրցանակներ՝
ՀԽՍՀ (1966)

և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)

Հրաչյա Ղափլանյան (նոյեմբերի 14,1923, Գարգառ-օգոստոսի 17,1988, Երևան), հայ անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի Դրամատիկական թատրոնի հիմնադիր (այժմ կրում է նրա անունը): ՀԽՍՀ (1966) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973):

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Ծնվել է 1923թ.-ին Շիրակի մարզի Գարգառ գյուղում:[1]

1935թ.-ին նրա դերասանական տաղանդը նկատվում է և նրան հրավիրում են մանկական դերեր խաղալու Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ 1940թ.-ին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1937-1950թթ. հանդես է եկել որպես դերասան, այնուհետև իրեն նվիրել է ռեժիսորական աշխատանքին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1952-1954թթ. սովորել է Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ Այս տարիներին աշխատել է ռեժիսոր Միխայիլ Կեդրովի մոտ որպես ռեժիսորի օգնական։

1953-1956թթ. այնուհետև 1959-1962թթ. եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1956-1959թթԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի, իսկ 1962-1965թթԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի մի շարք թատրոններում։

1966թ.-ից հանդիսացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։

Հրաչյա Ղափլանյանը հիմնադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Մահացել է 1988թ.-ին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Ընտանիքը [խմբագրել]

Կոչումները և մրցանակները [խմբագրել]

Դերերը թատրոնում [խմբագրել]

Բեմադրությունները [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]