Վասիլի Շուկշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Շուկշին
ռուս.՝ Василий Макарович Шукшин
Ծնվել էհուլիսի 25, 1929(1929-07-25)[1][2][3][…]
ԾննդավայրՍրոստկի, Բիյսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 2, 1974(1974-10-02)[1][2][3][…] (45 տարեկան)
Վախճանի վայրԿլետսկայա, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ, դերասան և ռեժիսոր
Լեզուռուսերեն
Ազգությունմոկշաներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1960)
Ուշագրավ աշխատանքներԿարմիր բռինչ (ֆիլմ)
ԱնդամակցությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրVMTS? և Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
ԱմուսինԼիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա
ԶավակներՄարիա Շուկշինա և Q110929502?
Կայքshukshin.ru
 Vasily Shukshin Վիքիպահեստում

Վասիլի Շուկշին (ռուս.՝ Василий Макарович Шукшин, հուլիսի 25, 1929(1929-07-25)[1][2][3][…], Սրոստկի, Բիյսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ԽՍՀՄ - հոկտեմբերի 2, 1974(1974-10-02)[1][2][3][…], Կլետսկայա, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ ռուս գրող, դերասան, սցենարիստ և ռեժիսոր։

Վ. Շուկշինն այսպես կոչված «վաթսունականների» (սովետական արվեստի ուղղություն 1950 և 1960 թթ.) ներկայացուցիչներից էր։ Շուկշինը իր ստեղծագործություններում նկարագրում է հասարակ մարդկանց կյանքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Տպագրվել է 1959 թվականից։ 1963 թվականին հրատարակել է «Գյուղաբնակները» պատմվածքների ժողովածուն։ 1964 թվականին Շուկշինի սցենարով նկարահանվել է «Ապրում է այսպիսի տղա» ֆիլմը։ ժամանակի ընթացքում ավելի որոշակի է հնչել գրողի բանավեճը «մարդ–ֆանաոմների», դեմագոգների և բյուրոկրատների հետ («Այնտեղ, հեռվում», ժողովածու)։ Շուկշինի հետաքրքրությունը հյութեղ ժողովրդական բնավորությունների նկատմամբ տարբեր կերպ է դրսևորվել «Լյուբավինները» (1965, «Լյուբավինների վախճանը», կինոնկար, 1972) պատմահեղափոխական վեպում, Ստեփան Ռազինի մասին «Ես եկել եմ ազատություն տալու ձեզ» (1971) կինովեպում, պատմվածքաշարերում («Բնավորություններ», ժողովածու, 1973, «Ձեր որդին և եղբայրը», 1966, «Տարօրինակ մարդիկ», 1971, ֆիլմերը)։ Քաղքենիական գիտակցության հոգեզրկությանը մարդկային հոգու դիմակայման թեման «Կարմիր բռինչ» կինովիպակում (նաև Շուկշինի սցենարով ստեղծված նույնանուն ֆիլմում, ուր Շուկշինը խաղացել է գլխավոր դերը) հասել է գեղարվեստական մարմնավորման մեծ ուժի։ Շուկշինը նկարահանվել է նաե «Երկու Ֆեոդոր», «Խոսք եմ խնդրում», «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», «Հասարակ պատմություն», «Տղամարդկային խոսակցություն», «Լճի մոտ» (Չեռնիխի դերակատարման համար՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, 1971) ֆիլմերում։ Շուկշինի ստեղծագործությանը բնորոշ է աշխարհը ազգային և սոցիալհոգեբանական տիպերի բազմազանության մեջ տեսնելու ձգտումը, ուշադրությունը կենսական պրոցեսների բարդությունն արտացոլող ժամանակակից հասարակության կուլտուրական և բարոյական շերտավորման նկատմամբ։ Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են Շուկշինի «Մինչև աքլորականչը» (1976) և «Դեպք ռեստորանում» (1981) գործերը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինյան մրցանակ (1976, ետմահու)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածքներ, Ե․, 1979։
  • Избр․ произв․, 2 изд․, х․ 1–2, М․, 1976․
  • Коробов В․ И․, Василий Шукшин․ Творчество, личность, М․, 1977․

Գրքեր Վ. Շուկշինի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коробов В. И. Василий Шукшин։ Вещее слово. 2009, ISBN 978-5-235-03201-9
  • Толчёнова Н. П. Слово о Шукшине. 1982.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Шукшин Василий Макарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Շուկշին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։