Յան Գիլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Գիլլան
Ian Gillan

Յան Գիլլանը Deep Purple-ի կազմում 2006-ին համերգ տալուց
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Յան Գիլլան
Ծնված 1945 օգոստոսի 19-ին
Լոնդոն, {{{2}}} Անգլիա
Ժանրեր Ռոք, Հարդ ռոք, Ծանր մետալ
Մասնագիտություն Երգիչ-երգահան
Գործունեություն 196ձ - ներկա
Կապված Episode Six, Deep Purple, Gillan, Ian Gillan Band, Black Sabbath, Gillan-Glover
Կայք http://www.gillan.com/


Յան Գիլլան (ծնվել է 1945 թ. օգոստոսի 19-ին, Լոնդոնում) - անգլիացի ռոք-վոկալիստ է, "Deep Purple" լեգենդար ռոք-խմբի երգիչը։ Գիլլանը երգել է նաև «Black Sabbath»-ի կազմում, հանդես է եկել «Jesus Christ Superstar» ռոք-օպերայում։ Հայտնի է իր լայն դիապազոն ունեցող ձայնով, բարձր նոտաներ, այդ թվում ֆալցետ արտաբերելու հիանալի կարողությամբ։ Օգնել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին, 1990-ին և 2010-ին համերգներն է տվել Երևանում, բազմիցս այցելել Գյումրի և Սպիտակ։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության “Պատվո Շքանշանով”: Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքներից մեկը:[1][2]

Ծնվել է Հյունսլոում: Գիլլանի հայրը Լոնդոնի մի ֆաբրիկայում պահեստապետ էր: 1962 թ. սկսել է նվագել The Javelins խմբում: 1969-1973 թթ. Deep Purple ռոք-խմբի դասական կազմի անդամ էր: In Rock, Fireball, Machine Head, Made In Japan և Who Do We Think We Are ալբոմների ու համերգային շրջագայունների շնորհիվ խումբը ձեռք բերեց համաշխարհային հռչակ:

Եղել է նաև Moonshiners, The Javelins, Wainwright's Gentlemen, Episode Six, Ian Gillan Band, GILLAN խմբերի անդամ: Լավագույն սոլո-ալբոմներից են Mr. Universe (1979), Naked Thunder (1990), Gillan’s Inn (2006), One Eye To Morocco (2009): 2011 թ. հավաքել է Who Cares խումբը և ձայնագրել Out of My Mind սինգլը՝ ի նպաստ Գյումրու երաժշտական դպրոցի շինարարության:


[խմբագրել] Նշումներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով