WhoCares

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Who Cares (Հու քերս, Ում հոգն է), երգիչ Յան Գիլլանի և կիթառահար Թոնի Այոմմիի կողմից 2011 թ. բարեգործական նպատակներով ստեղծված ռոք-խումբ։

Խմբի կազմում են նաև Iron Maiden-ի հարվածող Նիքո Մաքբրայենը, HIM-ի կիթառահար Միքո Լանդսթրյոմը և Մետալիկայի նախկին բասիստ Ջեյսոն Նյուսթեդը։ Մինչև իր մահը խմբի կազմում էր նաև Deep Purple-ի համահիմնադիր և նախկին անդամ Ջոն Լորդը[1]։ 2011 թ․ սուպեր-խումբը ձայնագրեց սինգլ և CD, որպեսզի Գյումրիում կառուցվի երաժշտական դպրոց (բացվեց երկու տարի անց՝ ռոք-երաժիշտների մասնակցությամբ)։ Եվրոպայում վաճառվեց ալբոմի շուրջ 20,000 օրինակ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «WhoCares». Ian Gillan official website. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  2. «IAN GILLAN & TONY IOMMI's WhoCares Album To Be Released In North America This Month». bravewords.com.