Պրոգրեսիվ ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոգրեսիվ ռոք (անգլերեն՝ progressive rock, երբեմն թարգմանվում է որպես առաջադեմ ռոք), ռոք երաժշտության ոճ։ Առաջացել է 1960-ականների վերջերում Անգլիայում: Իր գագաթնակետին հասել է 1970-ականներին: Առաջացել է փսիխոդելիկ ռոքի, ջազի, ակադեմիական երաժշտության միախառնումից: Այս ոճի վառ ներկայացուցիչներից են Pink Floyd, King Crimson, Jethro Tull, Camel, ELP, Yes, Genesis, Soft Machine երաժշտական խմբերը: Առաջացման տարիներն էին 1965-1969: Պրոգրեսիվ ռոքը ծնվել է բազմաթիվ երաժշտական ոճերի միախառնումից: Պրոգրեսիվ ռոքը սկսեց լայն տարածում գտնել այն ժամանակ, երբ բազմաթիվ ռոքերներ հիասթափվեցին խաղաղության և սիրո շարժումից: Պրոգրեսիվ ռոքը օտարեց 60-ականների փոփ երաժշտության ժպիտն ու արևը և անցում կատարեց ավելի խորը, փիլիսոփայական, մութ և նույնիսկ դաժան թեմաների: Այս ոճի ծաղկման տաիներն էին1969-1980 թթ.: Այս ժամանակահատվածում ձայնագրվեցին բազմաթիվ այս ոճի ձայնասկավառակներ, որոնցից առավել հայտնի էին Փինկ Ֆլոյդիի Atom Heart Mother-ը, King Crimson-ի In The Court Of A Crimson King-ը, ELP-ի Emerson Lake And Palmer-ը և այլն: Պրոգրեսիվ ռոքը սկսեց ապրել իր ճգնաժամը 1980-ից մինչև 80-ականների վերջերը: Զանազան պատճառներով այս ոճը սկսեց ավելի քիչ հետաքրքրել ունկնդիրներին , այս ժամանակահատվածում հին ոճերը դարձան մեծերի երաժշտություն, իսկ երիտասարդությունը լուրջ ոճերից անցում կատարեց դեպի ավելի թեթև ոճերին` դիսկոյին և նոր ձևավորվող փանք ռոքին:

Հայաստանում այս ոճի մեջ հայտնի են Oaksenham, Դոգմա և MDP խմբերը:

[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով