Փսիխոդելիկ ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փսիխոդելիկ ռոքը (անգլ.՝ psychedelic rock) երաժշտական ժանր է, որը առաջացել է 1960-ական թվականներին Արևմտյան Եվրոպայում և Կալիֆորնիայում (Սան Ֆրանցիսկո և Լոս-Անջելես)։ Փսիխոդելիկ ռոքը կապված է պսիխոդելիայի և պսիխոդելիկի(հալյուցինոգեններ)հետ։ Փսիխոդելիկ ռոքը առաջացել է՝բլյուզ-ռոքի, ֆոլք-ռոքի և ջազի միաձուլումից։ Փսիխոդելիկ ռոք ոճի երգերում հիմնականում օգտագործվում են՝ բաս կիթառ, հարվածային գործիքներ, Էլեկտրական կիթառ, մելոտրոն, սիթառ։ Փսիխոդելիկ ռոքը բարդ, էքսպրեսիվ երաժշտություն է, որը ուժեղ ազդեցություն է թողնում լսողների վրա։ Փսիխոդելիկ ռոքի վառ ներկայացուցիչներն են հետևյալ խմբերը (Pink Floyd, The Beatles, Cream, Syd Barrett, Grateful Dead, Ջիմի Հենդրիքս, The Yardbirds, The Byrds, Jefferson Airplane) և այլոք։ Այս ոճի ստեղծագործություններում հաճախակի լինում է ինչ որ մի գործիքի երկար սոլո հատված։ Փսիխոդելիկ խմբերի համերգները շատ հաճախ լինում են շոուի տեսքով, որտեղ օգտագործվում են լույսեր, ծուխ և այլ հետաքրքիր էֆեկտներ։