Ջենիս Ջոպլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիս Ջոպլին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ջենիս Լին Ջոպլին
Ծնված Հունվարի 19, 1943
Պորտ-Արտուր, Գվատեմալա
Տեխաս, ԱՄՆ
Վախճանված 4 հոկտեմբեր, 1970
Լոս-Անջելես, Կալիֆորնիա
ԱՄՆ
Ժանրեր բլյուզ-ռոք, սոուլ, էյսիդ-ռոք, ծանր ռոք, ֆոլկ, քանթրի
Մասնագիտություն Երգչուհի
Գործունեություն 1962-1970
Լեյբլ Mainstream Records
Columbia Records
Կայք Janis Joplin Պաշտոնական կայք

Ջենիս Լին Ջոպլին (անգլ.՝ Janis Lyn Joplin, 19 հունվարի, 1943, Պորտ-Արտուր, Տեխաս, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 1970, Լոս-Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի ռոք-երգչուհի, ով սկզբում ելույթ էր ունենում Big Brother and the Holding Company խմբի կազմում, իսկ հետո Kozmic Blues Band և Full Tilt Boogie Band խմբերում։ Ջոպլինը, ով հրապարակել է ընդամենը 4 ստուդիական ալբոմ (որոնցից մեկը հետմահու) համարվում է լավագույն սպիտակամորթ բլյուզ կատարողը [1] և ռոք երաժշտության պատմության մեջ լավագույն վոկալիստներից մեկը։ [2]

1995 թվականին Ջենիս Ջոպլինը հետմահու ներկայացվել է Ռոք'ն'ռոլլի փառքի սրահ, 2005-ին պարգևատրվել է Գրեմմիով ակնառու հաջողություների համար, 2013 թվականին աստղ է ստացել Հոլիվուդյան «Փառքի ծառուղում»։ [3] Ջոպլինը 46-րդ հորիզոնականն է զբաղեցնում Rolling Stone (2004) ամսագրի «Բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողներ»-ի ցուցակում, և 28-րդ տեղը նույն ամսագրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն երգիչներ և երգչուհիներ» ցուցակում։

Կենսագրություն[խմբագրել]

Ջենիս Ջոպլինը ավագ դպրոցի ուսանողուհի

Ջենիս Ջոպլինը ծնվել է 1943 թվականի հունվարի 19-ին Պորտ-Արտուրում, Տեխաս, Սեթ Ջոպլինի ընտանիքում։ Վերջինս աշխատում էր Տեկսակո ընկերությունում։ Սերը երաժշտության հանդեպ փոխանցվել է ծնողներից։ Մայրը՝ Դորոթին, ով երգում էր ուսանողական մյուզիքլներում, մի անգամ մերժել է պրոֆեսիոնալ կարիերա սկսելու առաջարկը։ Փոխարենը քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Ամարիլլո, Տեխաս, և աշխատանքի անցել տեղի ռադիոկայանում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Ամուսնական զույգը վերահաստատվում է Պորտ-Արտուրում, որտեղ Սեթը աշխատանքի է ընդունվում Տեկսակո ընկերության մաքրման կայանում։

Ինչպես հետագայում պատմում են Ջենիսի քույրն ու եղբայրը՝ Մայքլն ու Լոռան, ավագ Ջոպլինը փակ ինտելեկտուալ էր. Դանտե էր կարդում, լսում էր ոչ թե country & western, ինչպես ընդունված էր Հարավային Տեխասում, այլ կլասսիկ երաժշտություն (հաճախ օպերա)։ Ծնողները չէին պարտադրում երեխաներին ընտրել իրենց մասնագիտությունը, սակայն մայրը նրանց վոկալ էր սովորեցնում։ Ազատ օրերին նրանց տանը վոկալի դասընթաց էր։ Հետագայում Լոռա Ջոպլինը գրում է. «Շաբաթ օրերին, երբ մենք սկսում էինք հավաքել տունը, մայրս ամբողջ բարձրությամբ բրոդվեյյան մյուզիքլների ձայնագրություններ էր միացնում, և մենք երեքով՝ ես, Ջենիսը, մայրս, հավաքելու հետ զուգընթաց ամբողջ ձայնով երգում էինք»։

Քույրը պատմում է, որ Ջենիսը փոքր ժամանակ «ըմբռնող, արագ զարգացող, ժպտերես, իր վարքով ու արտաքինով մարդկանց զարմացնող աղջիկ էր»։ Սերը ստեղծագործելու նկատմամբ նրա մեջ առաջացել է դեռ մանուկ հասակում. դա սկսվեց գեղանկարչությունից, ընդ որում թեմաները վերցվում էին աստվածաշնչից։ Իր ազատ ժականակի մեծ մասը Ջենիսն անց էր կացնում եկեղեցում կա մոտակա գրադարանում։ Միևնույն ժամանակ նա մեծ հճույքով մասնակցում էր բոլոր տեսակի բարեգործական միջոցառումներին։ Հայրն ու մայրը, ըստ Լոռայի հիշողությունների, բավականին գոհ էին նրանից, որ Ջենիսի մոտ դեռ մանուկ հասակում ինքնուրույնության ու անկախության ձգտում կար։

Թոմաս Ջեֆերսոնի դպրոցում (անգլ. Thomas Jefferson High School, Պորտ-Արտուր) Ջենիսն օրինակելի աշակերտուհի էր և սկզբում արդարացնում էր շրջապատի սպասելիքները։ Սակայն ընկերուհիներ նա չուներ. շփվում էր բացառապես տղաների հետ։ Լոռայի խոսքերով, շուտով պարզ դարձավ, որ Ջենիսն իր ինտելեկտուալ մակարդակով գերզանցում է հասակակիցներին։ Բացի այդ, նա միշտ անկեղծորեն ասում էր այն, ինչ մտածում էր, իսկ քանի որ (իր իսկ խոսքերով) «ատում էր սևամորթներին», դարձավ չսիրված դպրոցում, որտեղ Մարտին Լյութեր Քինգի հայտնվելուց շատ առաջ ռասիստական հայացքները նորմալ էին ընդունվում։ Ավելի ուշ հայրը պատմում էր.


Aquote1.png Նա մեծամասամբ շփվում էր ինքն իր հետ: Դպրոցում նրա համար դժվար էր: Նա համառորեն փորձում էր տարբերվել հագուստով ու պահվածքով, և դրա պատճառով նրան ատում էին: Չկար գոնե մեկը, ում հետ նա խոսելու ընդհանուր թեմա կարող էր գտնել: Նա Պորտ-Արտուրի հեղափոխական երիտասարդության առաջին ներկայացուցիչներից էր:


Aquote2.png


Քանի որ Պորտ-Արտուրում այդ ժամանակ միայն մի դպրոց կար, դրանից հրաժարվելը կնշանակեր դառնալ «քաղաքի մերժվածը»։ Բայց աստիճանաբար Ջենիսի մոտ սկսեցին հայտնվել ընկերներ ոչ դպրոցական շրջապատից։ Նա մտավ մի կիսաընդհատակյա երիտասարդական խմբավորման մեջ, որտեղ հետաքրքրվում էին նոր գրականությամբ, բիթ-սերնդի պոեզիայով, ֆոլկ երաժշտությամբ, ժամանակակից մշակույթի ռադիկալ ձևերով։ Այդ երիտասարդներից մեկը՝ Գրանտ Լայոնս անունով ֆուտբոլիստը, Ջենիսին ծանոթացնում է Լեդբելլի մշակույթի հետ, որը նրան դարձնում է բլյուզի կրքոտ երկրպագուհի։ Շուտով նա ինքն էլ սկսում է բլյուզ երգել, սկզբնական շրջանում գաղտնի։

Ընդունված է համարել, որ Ջենիսի մոտ հոգեբանական խնդիրները (հիմնականում սեփական քաշի հետ կապված) սկսվել են դեռահասության շրջանում. նա ծանր էր տանում հասակակիցների ծաղրանքները և տառապում էր շրջապատող աշխարհից իրեն ուղղված ատելությունից։ Հենց այդ տարիներին էլ ձևավորվում է Ջենիս Ջոպլինի բռնկվող բնավորությունը։

Այցելությունները Լուիզիանա[խմբագրել]

Արևելյան Տեխասի այսպես կոչված «ոսկի եռանկյունու» (Բոմոնտ, Պորտ-Արտուր, Օրինջ) դեռահասների համար Լուիզիանան «խոստացված գինու ու բլյուզի երկիր» էր։ Այստեղի բեմն (Սլիմ Հարպո, Կլիֆտոն Շենյե, Տոմմի Մակլեյն, Ռոդ Բեռնարդ, Dale & Grace) արմատապես տարբերվում էր քաղաքային հարավային բլյուզից, որի մայրաքաղաքը Հյուսթոնն է։ Սահմանը, որից այն կողմ սկսվում էր «swamp-բլյուզի» թագավորությունը, համարվում էր «Մայրուղի 90»-ը։ Այստեղ էին գտնվում Big Oaks, Buster’s, Stateline ճանապարհային ակումբները, որոնք սիրված էին տեխասցիների կողմից։ Դեռահասների համար գաղտնի «սահմանի հատումը» համարվում էր, որպես այդպիսին «հատուկ արարողություն»։ Ջենիսը շատ վաղ տարիքում է եղել այդտեղ, քանի որ շփվում էր այնպիսի տղաների հետ, որոնք նրան «իրենց աղջիկն» էին համարում։

Հենց Լուիզիանայում Ջենիսն առաջին անգամ բլյուզ երգեց և ապշեցրեց ունկնդիրներին Օդետտիի վոկալային ոճի կատարյալ նմանակմամբ։ Ժամանակ առ ժամանակ ելույթ ունենալով այս կամ այն քաղաքային ակումբում նա շատ արագ տիրապետեց բլյուզ երգարվեստի նրբություններին։ Ջենիսը նոտաներ չգիտեր, բայց (ինչպես նշում է կենսագիր Ռիչարդ Հյուզը) օժտված էր եզակի զգայունությամբ. դա նրան հնարավորություն էր տալիս արտահայտել բլյուզի լեզուն, ռիթմիկությունը, էմոցիոնալ սպեկտրը նրբագույբ նյուանսներով։ Լուիզիանական ծանր բլյուզը հիանալի ֆոն էր կոնտրմշակույթի զարգացման համար։ Արդն Թոմաս Ջեֆերսոնի դպրոցն ավարտելու պահին՝ 1960 թվականին, Ջենիսն Ջոպլինը տիրապետում էր երաժշտական խորը ճանաչողության և ձգտում էր դա հասցնել կատարելության։ 1960 թվականին Ջենիսն ընդունվեց Լամարի քոլեջ (Բոմոնտ, Տեխաս)։ «Իր կտրուկությամբ սկզբում նա իմ վրա վանող տպավուրություն թողեց: Հետագայում, ավելի մոտիկից ճանաչելով Ջենիսին, ես հասկացա, որ ագրեսիվության տակ թաքնված է զգայուն ու խոցելի բնավորություն: Ես լսել եմ այն բոլոր պատմությունները, թե ինչպես են նրան ճնշել դպրոցում: Մի բան կարող եմ ասել. Ջենիսը պարտքին տակ չի մնացել, իրեն ծաղրողներին նույն մետաղադրամով է պատասխան տվել », — հիշում է համակուրսեցի Ֆրենսիս Վինսենտը։

Բեմական դեբյուտ[խմբագրել]

1960 թվականի ամառը Ջենիսն անց է կացնում Վենեցիայում (Լոս-Անջելեսի շրջանում), բիտնիկների շրջանում, իսկ վերադառնում է Տեխաս։ Ինչպես հիշում է Ջոն Լենգդոնը՝ նրա պատանեկության ընկերներից մեկը, բիտնիկները Ջենիսի վրա հատկապես մեծ ազդեցություն են թողնում ոչ թե իրենց պոեզիայով, այլ ապրելակերպով։ 1961 թվականի դեկտեմբերի 31-ին բոմոնդյան Halfway House ակումբում տեղի ունեցավ Ջոպլինի բեմական դեբյուտը, իսկ 1962 թվականի հունվարին նրան արդեն կարելի էր տեսնել Հյուսթոնի Purple Onion ակումբում։

Այս ժամանակներց Ջենիսը սկսում է պարբերաբար ելույթ ունենալ համալսարանի բեմում, ցուցաբերելով արտահայտիչ վոկալ երեք օկտավայանոց աշխատանքային դիապազոնով։ Նրա առաջին ձայնագրված երգը «What Good Can Drinking Do» բլյուզն էր, Բեսսի Սմիթի մաներայով ձևավորված։ «Ջենիսը գտնվում էր 20-ական թվականների զավեշտախաղային բլյուզի ազդեցության տակ և նույնացնում էր իրեն դրա աստղերի հետ: Հենց այդ գերարտահայտիչ բլյուզի շնորհիվ Ջենիսը հնարավորություն ուներ լսել սեփական ներքին ձայնը և հասկանալ սեփական հոգու խորությունը», — պնդում էր ռոք-քննադատ Լյուսի Օ’Բրայենը։

1962 թվականի ամռանը Ջենիս Ջոպլինը իր առաջին պաշտոնակլան այցը կատարեց դեպի Վինտոն՝ Լուզիանայի նահանգ, որտեղ, ի տարբերություն Տեխասի, ալկոհոլ թույլատրվում էր նաև անչափահասներին, իսկ ակումբներում նվագում էին ոչ թե քանթրի, այլ ռոք'ն'ռոլլ և բլյուզ։ Այդպիսի երաժշտություն հնչում էր նաև Պորտ-Արտուրի սրամորթների ակումբներում, բայց ինչպես հիշում է Լոռա Ջոպլինը) «սպիտակ աղջիկներն այնտեղ չէին գնում, այնտեղ նրանց հայտնվելւ չէր խրախուսվում: Այո, Պորտ-Արտուրում դեռ պահպանվում էր առանձնացումը մինչև 1967 թվական:

Նույն թվականի հուլիսին Ջենիս Ջոպլինն ընդունվում է Օսթինի Տեխասյան համալսարան: Արդեն մեկ ամիս անց նրա մասին գրվում էր տեղական մամուլում: «Նա բոբիկ է քայլում, երբ հաճելի է, դասարան է մտնում Levi’s-ով, որովհետև այդպես հարմար է, միշտ իր հետ վերցնում է zither, այն դեպքերի համար երբ իրեն պետք է երգել: Նա Ջենիս Ջոպլինն է», — գրում է համալսարանական թերթը 1962 թվականի հուլիսի 27-ին «Նա փորձում է տարբերվել» վերնագրով։

Նույն ամռանը Ջենիս Ջոպլինն ու նրա ընկերը՝ Ջեկ Սմիթը, դուրս են գալիս Պորտ-Արտուրից և ուղևորվում դեպի Օսթին, որտեղ բնակություն են հաստատում ֆոլկերների ու բիթնիկների բազմաբնակարան շենքում, հայտնի որպես Ghetto։ Աշնանը Ջենիսը սկսում է ելույթ ունենալ տեղական Waller Creek Boys բլյուգրասս-խմբի հետ, որում նվագում էր Ռ. Պաուել Սենտ-Ջոնը։ Խմբի երրորդ անդամն էր բաս-կիթառիստ Լարրի Ուիգգինսը։ Տրիոն կիրակի օրերին նվագում էր տեղի պրոֆմիավորումների տանը, նաև Տրեդգիլլայի Bar & Grill ակումբում (չորեքշաբթի գիշերները), կատարելով Լեդբելլիի, Բեսսի Սմիթի, Ջինա Ռիչիի, Ռոզի Մեդոկսի երգերը ինչպես նաև բլյուգրասսի ստանդարտներ։ Այդ ժամանակ Ջենիսն արդեն լուրջ հետաքրքրվում էր «բույսերով», մեծ դոզաներով ալկոհոլ էր օգտագորխում, նաև սեկոնալ պրեպարատ։ Ընդունվածխ է համարել, որ հենց այստեղ, ալկոհոլի ազդեցության տակ Ջենիսի ձայնը խռպոտություն է ձեռք բերում, որը հեըո հասունանում է և մեծ ճանաչում է բերում երգչուհուն։ Սակայն Լյուսի Օ’Բրայենի խոսքերով, «Ջենիսը տիրապետում էր միաժամանակ երկու բոլորովին տարբեր ձայների՝ մաքուր պայծառ սոպրանո և հզոր բլյուզային խռպոտություն: Որոծ ժամանակ նա տատանվում էր, չիմանալով որին տալ նախապատվությունը, իսկ հետո ընտրեց երկրորդը:

Տեղափոխվելը Սան Ֆրանցիսկո[խմբագրել]

Հուշատախտակ Բերկլիի Շեթթաք ավենյուի և Էդիւսոն սթրիթի խաչմերուկում: այդտեղ Ջենիս Ջոպլինի ձերբակալման մասին

1963 թվականից Ջենիս Ջոպլինը կտրվեց ուսանողական կյանքից այն բանից հետո, երբ ուսանողական թերթերից մեկը, որպես չար կատակ նրան անվանեց «ամենասարսափելին բոլոր տղաների մեջ»։ Հենց այդ ժամանակ Սան Ֆրանցիսկոյից վերադառնում է նրա վաղեմի ընկերներից Չետ Հելմսը, բրիտնիկների բեմի մասին պատմություններով։ 1963 թվականի հունվարի 23-ին նրանք ճանապարհային ազատ մեքենաների օգնությամբ միասին տեղափոխվում են Սան Ֆրանցիսկո։ Ընդամենը 2 օր անց Ջենիսն աշխատանքի է անցնում տեղի սրճարաններում։ Ելույթից հետո նա գլխարկը ձեռքին անցնում էր սեղաններ մոտով թեյավճարներ հավաքելով։ Coffee Confusion և Coffee Gallery սրճարաններն այն վայրերն էին, որտեղ նա մշտապես ելույթ էր ունենում։ Սկզբում Ջոպլինը ակապելլա էր երգում, սակայն հետագայում նրան է միանում Յորմա Կաուկոնենը (հետագայում կիթառահար Jefferson Airplane)։ Նրանք դուետով ելույթ էին ունենում Coffee & Confusion-ում և նմանատիպ այլ սրճարաններում։ Ջենիսի հետ ելույթ ունեցողների մեջ են մտնում նաև բլյուզմեններ Ռոջեր Պերկինսը և Լարրի Հենկսը։

Ջենիսի նոր ընկերների շարքում հայտնվեցին նաև Դեյվիդ Քրոսբին, Նիկ Գրավենիտեսը ինչպես նաև Փիթեր Ալբինը (այդ ժամանակ, Ջեյ Պի Պիկենսոմի հետ նվագում էր «պրոգրեսսիվ բլյուգրասս» ) և Ջիմ Գյորլին (երկուսն էլ Big Brother & the Holding Company-ի ապագա անդամներ)։ Ականատեսների շոսքերով Ջենիսն իրեն անկաշկանդ էր պահում։ «Չետը (Հելմս) մի անգամ ինձ տարավ Coffee Gallery, որպեսզի ես լսեմ նրա ձայնը: Նա երգում էր միայն մեկ էլեկտրոնային կիթառի նվագակցությամբ, բայց այնքան բարձր, որ ես ստիպված եղա դւորս գալ դահլիճից ու լսել տրատուարից , — հիշում էր Լուրիա Կաստելը: 1963 թվականի առաջին կեսը Ջենիսն անց կացրեց մանր աշխատանքներ կատարելով: Ամռանը նա ելույթ ունեցավ Մոնտերեյի ֆոլկ-փառատոնում, այդ ընթացքում հասցնելով մասնակից լինել մոտոցիկլետային վթարի, փողոցային վեճերի և բանտ ընկավ մանր գողության համար: 1963 թվականի աշնանը Ջենիսն առաջին անգամ ելույթ ունեցավ ռադիոյով, ցան-ֆրանցիսկյան KPFA ռադիոկայանի ուղիղ եթերում, կարարելով «Midnight Special»-ը Grateful Dead-ի ապագա անդամի՝ Ռոն Մաքքերնանի նվագակցությամբ։

Առաջին ձայնագրությունները[խմբագրել]

1964 թվականին Ջենիս Ջոպլինը որոշ յամանակ անց է կացնում նյու-յորքյան ներքին Իստ-սայդում։ Ժամանակի մեծ մասը տրամադրում է Գեսսե և Նիցշե ընթերցելուն, այդ ամբողջ ժամանակ չհեռանալով Slug’s. ակումբից։

1964 թվականի հունիսի 25-ին վերադառնալով Սան Ֆրանցիսկո Ջոպլինը Յորմա Կաուկոնենի հետ 6 բլյուզային ստանդարտ է ձայնագրում («Trouble In Mind», «Kansas City Blues», «Hesitation Blues», «Nobody Knows You When You’re Down And Out», «Daddy, Daddy, Daddy» և «Long Black Train Blues»), որոնք հետագայում հրապարակվում են The Typewriter Tape անունով բուտլեգի տեսքով։ Հարվածային գործիքների փոխարեն օգտագործում էին տպագրական մեքենա, որը նավգում էր Մարգարիտա Կաուկոնենը։

Այդ ժամանակ Ջենիսն արդեն պարբերաբար օգտագործում էր թմրանյութեր՝ բյուրեղային մետեդրին, երբեմն էլ հերոյին, որոնց միջոցով փորձում էր ազատվել դեպրեսիայից և ավելորդ քաշից։ 1965 թվականի ամռանը ընկերները, ովքեր անհանգստացած էին Ջենիսի հիվանդոտ տեսքով սկսեցին համոզել նրան վերադառնալ ծնողների մոտ՝ Պորտ-Արտուր։ Քույրը՝ Լոռան, պատմում է, որ հենց ինքը՝ Ջենիսը «մահու չափ» վախեցած էր այն ամենից ինչ կատարվում էր իր հետ։ Նա վերադարձել է վախեցած ու ճնշված։ Մոր ներկայությամբ երբեք չէր հագնում կարճաթև զգեստներ, որպեսզի չերևան ներարկիչի հետքերը։ Նա ամաչում էր իր արածից։ «Կյանքում առաջին անգամ նա հանկարծ սկսեց լսել, թե ինչ են ասում ծնողները», — հիշում է քույրը։ Ջենիսը սկսեց հոգեբանի այցելել, կըրուկ որոշեց շարունակել կրթությունը և ընդհանրապես սկսեց ապրել «ծնողների առաջարկած կյանքով»։

1965 թվականին Ջենիսն ընդունվում է Լամարկյան տեխնոլոգիական համալսարանի՝ Բոմոնտ, Տեխաս, սոցիոլոգիական ֆակուլտետ, որտեղ սովորում է մեկ տարի ժամանակ առ ժամանակ Օսթին այցելելով՝ համերգների համար։ Այդ ընթացքում նա վարում էր հավաքված և կոնսերվատիվ կենսակերպ։ Ինչպես նշում է նրա հին ընկեր ֆոլկ-երգիչ Բոբ Նոյվիրտը, նա Սան Ֆրանցիսկո վերադառնում է խիստ փոխված. «Նա իրն կյանքը կտրուկ փոխել ցանկացող երիտասարդ կնոջ էր նման»։

Big Brother & the Holding Company[խմբագրել]

Ջենիս Ջոպլինը և Big Brother and the Holding Company-ն, (1966–1967)

Այդ ժամանակ Սան Ֆրանցիսկոյում ձևավորվում էր Big Brother & the Holding Company խումբը։ Չետ Հելմսը ճանաչում էր Family Dog կոմունայի երաժիշտներից մեկին։ Նա պայմանագիր էր կնքել այդ խմբի հետ և դարձել նրանց մենեջերը։ Տեղական երկու խմբերի՝ Jefferson Airplane (այդ ժամանակ դեռ Սիգնի Անդերսոնի հետ)և The Great Society (Գրեյս Սլիկի հետ) հաջողությունները ստիպեցին նրան հիշել իր հին ծանոթին։ Նա իրենց ընդհանուր ծանոթին՝ Տրեվիս Ռիվերսին, ուղարկում է Տեխաս բացառապես այն նպատակով, որ իր մոտ կանչի Ջենիս Ջոպլինին, ով վաղուց արդեն մտածել էր 13th Floor Elevators ռոք խմբի կազմի մեջ մտնելու մասին։

Հունիսի 4-ն երգչուհին եկավ Սան Ֆրանցիսկո։ Հելմսն ասում էր. «... Պիտերն ու Ջիմը թափահարեցին թևերը, նրանք ասում են, որ տեսել են այդ աղջկան Coffee Gallery-ում երգելիս և կարծում են, որ նա խելագար է»։ Հելմսը չի առարկել, բայց ասել է, որ ավելի հավասարակշռված երգչուհի դժվար թե գտնեն և առաջարկել է իրենց խմբում ընդունել Ջոպլինին։ Ջենիսի համար ևս բարդ էր որոշում կայացնելը, քանի որ նա դադարել էր թմրանյութեր ընդունել և նրա համար մեծ ռիսկ էր դա վերսկսելը։ «Ես փորձում էի նրան բացատրել, որ երաժիշտներն այլևս ծանր թմրադեղեր չեն օգտագործում, իսկ ԼՍԴ-ի դեպքում ամեն ինչ այլ է»,-գրում է Չետ Հելմսը։

Big Brother and the Holding Company-ի Mantra-Rock Dance-ի պոստերը

1966 թվականի հունիսին Ջենիսը գրում է ծնողներին.

Aquote1.png Սենյակ եմ վարձել: Շատ նուրբ տեղ է, խոհանոց ու հյուրասենյակ ունի, նույնիսկ արդուկ և արդուկի սեղան: Դեռ աշխատում եմ Big Brother & the Holding Company-ի հետը: Դա իրոք հետաքրքիր է… Պարապում ենք ամեն գիշեր նրանց ընկեր նկարչի ավտոտնակում: Մարդիկ մոտենում են, լսում: Կարծում եմ նրանց բավականին դուր է գալիս իմ երգեցողությունը… Ահա ձեզ ևս մի քանի տարօրինակ անուններ հավաքածուի համար. The Grateful Dead, The Love, Jefferson Airplane, Quicksilver Messenger Service… Աներևակայելի է, այդպես չէ՞: Իմ մոտ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք: Չեմ նիհարել, չեմ վերականգնվել և գլխիս հետ էլ ամեն ինչ կարգին է: Մտածում եմ նորից համալսարան վերադառնալու մասին, այնպես որ դեռևս մի հեռացրեք ինձ ձեր հաշվարկներից: Aquote2.png


1966 թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ խմբի նոր կազմի առաջին ելույթը «Ավալոն»ակումբում: Ջենիսը երկու երգ երգեց, համերգի մեծ մասն անց կացնելով դինամիկին նստած, դահիրան ձեռքին: Մեկ ամիս անց երաժիշտների, նրանց կանանց, ընկերուհիների հետ բնակություն հաստատեց մի առանձնատանը, որը գտնվում էր Սան-Ջերոնիմո հովտում: Այս ընթացքեւմ Ջենիսը գրեթե չէր օգտագործում թմրանյութեր. Սթիվեն Ռայդերի (խմբի ստեղնաշարահար և այդ ժամանակ Ջենիսի լավագույն ընկեր) պնդմամբ նա պայմանագիր է կնքել խմբի կոլեգա Դեյվիդ Գետցի հետ այն մասին, որ երկուսով վարձված տանը ներարկիչների հայտնվելը օրենքից դուրս է: Այդ ընթացքում նա ամեն անգամ իր ձեռնարկումների մասին նամակներով պատմում էր ծնողներին: «…Հիմա իմ դիրքորոշումը երկակի է։ Երկրորդական Շեռ դառնալու հեռանկարն ինձ չի գոհացնում։ Բայց ես համոզված եմ, որ սա հիամալի շանս է և ես այն բաց չեմ թողնի», — համաձայն քրոջ հիշողության այսպես էր գրում Ջենիսը խմբի հետ աշխատանքը սկսելուց առաջ։ Այս օրերին, ինչպես գրում է Սեմ Էնդրյուն նա «խելացի էր, վճռական և օժտված էր պրովինցիալիստույու համար աներևակայելի ինքնավստահությամբ ու սեփական ուժերի բարձր գնահատմամբ»։

Ջենիսի հայտնվելով Big Brother & the Holding Company-ի ոճը փոխվեց. խումբը նվագում էր փոփ-փսիխոդելիայի և բլյուզի դինամիկ սինթեզ, պահպանելով հավատարմությունը իմպրովիցաթիոն կատարմանը։ Ջոպլինը խմբի երգացանկ ներմուծեց նոր երգեր՝ «Women Is Losers» և «Maybe»; Ալբինի հետ դուետով կատարեցին «Let The Good Times Roll» և «High Heel Sneakers» երգերը։ «Մենք անկիրք պրոֆեսիոնալներ չենք, մենք էմոցիոնալ ու թափթփված ենք», — ասում էր նա։ Ինչպես հիշում էր Ալբինը խումբը ստիպված էր պակասեցնել բարձրությունը, քանի որ երգչուհին այլևս չէր դիմանում նման աղմուկին։

Նոր վոկալիստի տաղանդն ու նրա արտիստիզմը խումբը դարձրին Սան Ֆրանցիսկոյի բեմի լիդերը։ Չլինելով շատ հարուստ կենսափորձ ունեցող երաժիշտներ, Big Brother- անդամները (Սեմ Էնդրյուի խոսքերով) առաջին հերթին «արվեստի մարդիկ էին, ովքեր ընթանում էին օրգանական գեղարվեստական ինքնաուսումնասիրման ուղով»։ Ջենիս Ջոպլինն այսպես է նկարագրում իր առաջին տպավորությունը նոր կոլեկտիվի մասին.

Aquote1.png Ամբողջ կյանքում երազել եմ լինել բիթնիկ, հանդիպել heavies-ների հետ,ուրախանալ. ահա այն ամենը ինչ ես ցանկացել եմ այս կյանքից: Այդ ամենի հետ ես գիտեի, որ իմ ձայնը բավականին լավն է և ես նրանով միշտ կարող եմ վաստակել գումար գարեջրի համար: ԵՎ այդ ժամանակ ինչ-որ մեկը ինձ բառացի մտցրեց այս ռոք-բենդ: Լսեք, իմ վրա նետեցին այդ երաժիշտներին, էներգիայով լիցքավորող բասերը ոսկորներս ընկան և ես հասկացա, ար ահա... ուրիշ ոչնչի մասին ես երբեք չեմ երազել: ԵՎ այդտեղից սկսվեց հաճույքը, ավելի լավ, քան յուրաքանչյուր տղամարդու հետ: Հնարավոր է հենց այդտեղ էր խնդիրը...


Aquote2.png


Նոր միությունը, ինչպես հիշում էր Էնդրյուն, մեծ դեր խաղաց Ջոպլինի արվեստի զարգացման գործում։ Երգչուհին, ով հասցրել էր բախվել հասարակության ատելության հետ, շուտով լողում էր համընդանուր հիացմունքի տարափում։ Բացի այդ, «…Big Brother-ը հնարավորություն էր տալիս Ջենիսին ընդլայնվել: Մենք նրան երբեք չենք ստիպել եռգել ինչ-որ կոնկրետ ժանրում, այդ մոտեցումը կարևոր ու հատկանշական էր հենց սան-ֆրանցիսկյան խմբերի համար», — հիշում էր կիթառիստը։ Այդ ամենի հետ մեկտեղ Ջոպլինի վոկալի որակը փոխվել էր, հնարավոր է ոչ դեպի լավը։ «Չէ որ նա սկսել էր, որպես ակուստիկ նվագակցության երգչուհի, և նրա ձայնը հյութալի էր ու ֆոլկային: Big Brother-ում նա դարձավ պակաս կոլորատուրային: Ցածր բարձրության դեպքում Ջենիսը ցուցաբերում էր ֆանտաստիկ դիապազոն, բայց նա ստիպված էր փոխել սեփական ձայնը խմբի բարձրության հետ հարմարվելու համար: Արդեն մեկ տարի անց նրա մոտ պոլիօներ առաջացան, ինչի պատճաոով ամեն նոտան ակորդի ու կիսատոնի նման էր հնչում», — ասում էր Ալբինը։

Ինքը՝ Ջոպլինը, այդ փոփոխությունները չէր ընդունում, որպես վատթարացում. նույնիսկ պնդում էր, որ միայն խումբ գալուց հետո «հասկացավ, որ մինչև այդ երբեք իսկապես չի երգել»։ Նա միայ ստիպված եղավ հրաժարվել Բեսսի Սմիթի նմանակումից («…Նա բաց նոտաներ էր վերցնում, պարզագույն ֆրազեոլոգիայի կոնտեկստում, բայց դրա վրա հնարավոր չէ հույս դնել, երբ քո ետևում ռոք-խումբ է…») և Օտիս Ռեդինգի մոտ սովորել «նրա մակերևույթով առաջ սողալու փոխարեն երգը առաջ բրդելու արվեստը»։ «Ես երեք ձայն ունեմ՝ ճիչ, կոկորդային խռպոտություն և բարձր ձայն: Որպես գիշերային ակումբի երգչուհի օգտագործում եմ խռպոտությունը: Դա այն է ինչ դուր է գալիս մորս: Նա ասում է . Ջենիս, ինչու՞ ես այդպես բղավում, չէ, որ դու այնքան գեղեցիկ ձայն ունես», — ասում էր Ջենիսը։

Խումբը պայմանագիր է ստորագրում պրոդյուսեր Բոբ Շեդի (անգլ. Bob Shad) և նրա Mainstream Records դեթրոյդյան լեյբլի հետ; Հելմսին, ով առարկում էր դրա դեմ, ստիպված եղան ազատել աշխատանքից։ Big Brother & the Holding Company դեբյուտային ալբոմի մասին, որը լույս ընծայվեց միայն, Monterey Pop Festival-ում տրիումֆալային ելույթից հետո, Ջոպլինն ասում էր.

Aquote1.png Ալբոմը բավականին թույլ ստացվեց, քանի որ մենք դեռ երիտասարդ ու միամիտ էինք, պրոդյուսերը լավը չէր, մենեջեր ընդհանրապես չունեինք, չկար մեկը, ով կարող էր խորհուրդներ տալ: Մենք շփոթվածության մեջ էինք և մեզ օգտագործում էի: Երեք օր տրամադրեցին ամբողջ ալբոմի ձայնագրմանը և ակնարկեցին, որ արվեստի ազատություններ կիրառելու դեպքում, մեզ անմիջապես կազատեն Aquote2.png


1966 թվականի հոկտեմբերի սկզբում խմբի նոր մենեջեր Ջուլիուս Կարպենը խմբին վերադարձրեց Սան Ֆրանցիսկո, որտեղ ելույթ ունեցան բազմաթիվ խոշոր համերգներում։ «Գոլդեն Շիֆ Բեյքերի»-ում փետրվարի 10-ին Ջենիսը ծանոթանում է Քանթրի Ջո Մակդոնալդի հետ, ով դարձավ նրա մոտիկ ընկերը։ Շուտով նրանք միասին բնակարան վարձեցին։

Մոնտերեյի փառատոնը[խմբագրել]

Ջենիս Ջոպլինի պատմության մեջ շրջադարձային էր մասնակցությունը Big Brother & the Holding Company խմբի կազմում Մոնտերեյի փոփ փառատոնում սկզբում հունիսի 17-ին, իսկ հետո նույն օրը երեկոյան, որպեսզի ռեժիսոր Դ. Ա. Պենեբեյկերը կարողանա այն նկարել ժապավենի վրա։ Ռոք-կրիտիկ Լյուսի Օ՛Բրայենի խոսքերով Ջոպլինի ելույթը մեծ կենդանի էներգիա հաղորդեց դահլիճին. աուդիտորիան ապշած էր, քանի որ «... նախկինում երբեք սպիտակամորթ երգչուհին բեմում իրեն այդպես չէր պահել և այդպես չէր օգտագործել իր ձայնը»։ Ջենիսի ելույթը «Ball and Chain» խմբի կազմում դարձավ Պենեբեյկերի «Monterey Pop» ֆիլմի գլխավոր էպիզոդը։

Բիլլ Գրեհեմը հիշում էր, որ Ջենիսն ու նրա խումբը փառատոնին շատ «վայրի ու ջղայն» հնչեցին։ Ընդ որում հայտնի իմպրեսարիոն չէր կարծում, որ որգչուհին գիտակցաբար փորձում էր նմանակել սևամորթներին. «Ինձ Թվում է նա երգում էր, հենց որպես աղջիկ, ով եկել է Տեխասից և բնակություն է հաստատել Սան Ֆրանցիսկոյում. դա նրա բնական ձայնն էր, իր սեփական երգերի իչնտերպրիտացիան: Նա բլյուզ էր երգում և դա անում էր շատ յուրօրինակ: <…> Ջենիսը նոր ոճի ներմուծողն էր, ահռելու ու յուրահատուկ տաղանդի կրողը, ում նմանակելն անհնար է»։

Big Brother-ը հոկտեմբերի 31-ին պայմանագիր է ստորագրում նոր մենեջեր Ալբերտ Գրոսսմանի հետ։ Դա շատ հարցերում փոխում է խմբի հետագա ուղին։ Գրոսսմանը, ինչպես հետագայում պնդում էր Աբլինը, թեթև էր վերաբերվում երաժիշտներին, բայց աստվածացնում էր Ջոպլինին, որի մեջ տեսնում էր «նոր Բիլլի Հոլիդեյ», իսկ հեռանկարներում՝ Բլյուզային գերխմբի առաջնորդ, որի մասնակցիներից մասամբ համարվում էր Թաջ-Մահալը։

Քլայվ Դեվիսը՝ Columbia Records-ի նախագահը, Big Brother-ի հետ երեք ստուդիո ալբոմներ թողարկելու պայմանագիր է կնքում և միանում է Գրոսսմանին հին պայմանագրերիը չեղյալ համարելու գործերում։ Նոր պայմանագիրը կնքվում է 1967 թվականի ամռանը Big Brother & the Holding Company-ի (#60, ԱՄՆ) Mainstream Records դեբյուտային ալբոմի թողարկումից հետո։

1968 թվականի փետրվարի 16-ին խումբը սկսում է իր առաջին ճամփորդությունը Արևելյան ափով։ Հաջորդ օրը առաջին անգամ ելույթ են ունենում Նյու-Յորքում՝ Anderson Theatre-ում։ Համերգը մամուլում հիացմունքվ լի հոդվածներին է արժանանում։ «Ջենիսին գեղեցկուհի չես անվանի բարի սովորական իմաստով, բայց նա, անկասկած, սեքս-սիմվոլ է, թեկուզ փոքր-ինչ անսպասելի 'փաթեթավորմամբ': Նրա ձայնում միվորվել են Բեսսի Սմիթի հոգին, Արետա Ֆրենկլինի փայլը, Ջեյմս Բրաունի դրայվը… Հասնելով երկինք, այդ ձայնը սահմաններ չի ճանաչումև կարծես ստեղծում է իր համար աստվածային բազմաձայնություն», — գրում էր Village Voice-ի մասնագետը։ Ջենիսն այդ մասին գրում է ծնողներին.

Aquote1.png Ահա նա, առաջին նյու-յորքյան ակնարկն ու մեր համերգը... Ամեն ինչ տանում ա նրան, որ ես կդառնամ հարուստ ու ճանաչված: Աներևակայելի: Ամսագրերը խնդրում են ինձ հարցազրույցբեր ու ֆոտոսեսիաներ տալ ու ես չեմ մերժում: Վաու, ես այնքան երջանիկ եմ: Այնքան էի խոսում մոլորված զավակի պօես... և ահա, ինչ դուրս եկավ: Կարևորը այս անգամ իմ մոտ իրոք ամեն ինչ կստացվի: Աներևակայելի է: Փաքցրեք այս նամակը ինչ-որ տեղ, թող բոլորը տեսնեն: Ես այնքան եմ հպարտանում:


Aquote2.png


Շատ տեսաբաններ նշում էին վոկալիստուհու տաղանդի անհամատեղելիությունը երաժիշտների հետ։ «Չէր լինի ոչ մի Big Brother & the Holding Company առանց Ջենիս Ջոպլինի ու նրա ջերմամիջուկային բլյուզային ձայնի», — գրում էր BMI Magazine-ը «Մեղվային ռոք-թագուհին» վերնագրով հոդվածի տակ («Մեր օրերում ռոք-խումբը փեթակ է հիշեցնում՝ երեք-չորս աշխատող մեղուներ բզզում են մեղու-թագուհու շուրջ»։ Newsweek ամսագիրը այդ օրերին թողարկեց իր երկու «ռոք-թագուհիների» ցանկը։ Դրա մեջ մտան Ջենիս ՞Ջոպլինն ու Գրեյս Սլիկը։

Cheap Thrills[խմբագրել]

1968 թվականի մարտին խումբը, որը պաստառների վրա գովազդվում էր որպես Janis Joplin and Big Brother & the Holding Company, պրոդյուսեր Ջոն Սայմոնի հետ սկսեց աշխատել նոր ալբոմի վրա։ Սակայն խմբում բախումներ էին առաջացել.երաժիշտները բողոքում էին, քանի որ Ջենիսը սուպեր աստղ էր դառնում իսկ իրենք մնում էին, որպես նրան նվագակցողներ։ Իսկ մյուս կողմից երգչուհին հաճախ էր լսում կարծիքներ այն մասին, որ երաժիշտները չեն համապատասխանում նրա երաժշտական վարպետությանը։

Այդ ժամանակ շրջագայությունները շարունակվում էին։ Big Brother & the Holding Company ավարտեց հյուրախաղերը ապրիլի 7-ին ելույթ ունենալով Նյու-Յորքում Մարտին Լյուտեր Կինգի հիշատակին։ Այդ համերգին ելույթ ունեցան նաև Ջիմի Հենդրիքսը, Բադի Գայը, Ռիչի Հեվենսը, Փոլ Բատերֆիլդը, Ալվին Բիշոլը։ Շրջագայության ընթացքում (ապրիլի 12-13) Winterland Ballroom սրահում ձայնագրվում է համերգային Live at Winterland '68, որը հրապարակվում է ավելի ուշ։

Ստուդիո ալբոմի թողարկումը ձգձգվում էր. պռոդյուսերը մերժում էր խմբի առաջարկած ամբողջ նյութը (գրեթե 200 բոբին), բայց նախնական ծրագրերն այնքան մասսայական էին, որ ալբոմը ոսկե կարգավիճակ ստացավ դեռ մինչև թողարկվելը։ Կլայվ Դեվիսը պահանջում էր շուտափույթ թողարկում։ Cheap Thrills-ը, որի պաստառը պատրաստեց հայտնի ծաղրանկարիչ Ռոբերտ Կրամբը, թողարկվեց 1968 թվականի օգոստոսին։ Դա տեղի ունեցավ խմբի՝ Նյուպորտի փառատոնում ոլւոյթ ունենալուց ոչ ուշ։ Այդ փառատոնում 18 հազարանոց հանդիսատեսն այնպիսի օվացիա էր կազմակերպել ծմբի համար, որ երաժիշտներին չէին թողնում մինչև ուշ գիշեր։

Cheap Thrills-ում, ինչպես գրում է թղթակից Ջոն Մակդերմոտտը, խումբը ստեղծել է «...իր գլուխգործոցը. բուռն ստուդիո և համերգային էկսպերիմենտների էլեկտրական հավաքածու», որը գերազանցեց անսամբլի ուժը։ Մակդերմոտտը նշում էր. ինչպես այդ ժամանակի բլյուզ երաժիշտների մեծ մասը, Ջենիս Ջոպլինը ավելի հմուտ էր արդեն գոյություն ունեցող նյութի նոր մեկնաբանություններ ստեղծելու գործում, քան հեղինակային ստեղծագործություններում։ Սակայն ոգեշնչման գագաթնակետին հասնելով Ջոպլինը մի քանի հիանալի երգ է գրում։ Սեմ Էնդրիուն ասում էր. «Ջենիսը հիանալի ստեղծագործական տաղանդով է օժտված: Սա հատկապես վերաբերում է տեքստերին: Նա քիչ չի ստեղծագործել, բայց հենց «Turtle Blues»-ը դարձել է նրա ամբողջ ստեղծագործական ժառանգության նշանը։ Ընդհանրապես, հեղինակային արվեստը Big Brother-ում ժողովրդավարական էր՝ ինչ-որ մեկը հայտնում էր որևէ գաղափար, իսկ մյուսները մեկնաբանություններ էին անում այդ մասին։ Ես սովորաբար խմբի համար քիչ թե շատ ավարտված գործեր էի տանում։ Բայց հետո, մի քանի ամիս երգը կատարելուց հետո ձայնագրում էինք որոշակիորեն փոփոխված տարբերակը։ Դա վերաբերում էր բոլոր երգերին, ներառյալ «Piece of My Heart»-ը, որը մենք ստացել էինք Ջեկ Կեսիդիից, որը նե բերել էր մեզ համար լսելով Իրմա Ֆրանկլինի կատարմամբ։ Մենք սարքեցինք այն լրիվ այլ ձևով. այնպիսի վայելչություն ստացվեց։ Մենք ձայնագրեցինք սպիտակամորթ երտասարդի երգի մոլագար ու կատաղի տերբերակը։ Նմանատիպ այլ օրինակ է «Summertime»-ը, որի վրա մենք բավականաչափ աշխատեցինք»։

Հետագայում Ջենիս Ջոպլինը Life հարցազրույցում խոստովանում է, որ իրեն հիասթափեցրել է ալբոմի հնչողությունը։ Այս զգացմունքները նրա հետ կիսում էր Ջոն Սայմոնը, ով խնդրել էր չհիշատակել իրեն տիտրերում («Ես պարզապես օգնում էի նրանց, պրոդյուսեր չէի. դա իմ երաժշտությունը չի»)։ Ինչպես նշում է Life ամսագրի ներկայացուցիչը, ալբոմը «ավելի վատ էր, քան պարզապես հիասթափությունը»։ Խումբը «փորձել է ձայնագրեկ այն՝ սկզբում համերգում, հետո ստուդիայում, արդյունքում միջին մակարդակի աշխատանք է ստացվել», ընդ որում երգչուհու իմպրովիզացիաները հնչում էին, որպես կանխամտածված։

Ամեն դեպքում մեկ ամիս անց ալբոմը թողարկվեց միլիոնանոց չափաքանակով։ Հոկտեմբերի 12-ին գլխավորեց «Բիլբորդի» ցանկերը և առաջատարի դերում մնաց 8 շաբաթ։ Դրան խթանեց «Piece Of My Heart» հիթային սինգլի հաջողությունը։ Սակայն ամերիկյան մամուլի արձագանքը բավականին զուսպ էր. շատերը նշում էին, որ իրենց ապշեցրել է Ջենիսի կատարումը, հատկապես «Ball & Chain»-ում ու «Summertime»-ում

Big Brother-ի քայքայումը[խմբագրել]

Չնայած ալբոմի հաջողությանը, անընդհատ հյուրախաղերն ու նյարդային լարվածությունը սկսեցին ազդել խմբի վրա. թմրանյութերն ու մանր վեճերը վերացրին նրանց աշխատելու էներգիան և այդ ամենը հանգեցրեց նրան, որ երաժիշտների մեջ վերացան անձնական ու ստեղծագործական կապերը։ Ակնհայտ էր, որ խմբի բոլոր անդամներից միայն Ջոպլինը կարող էր շարունակել հետագա կյանքը սոլո երգչուհու գործունեությամբ։ Գրոսսմանը, հասկանալով այդ ամենը անում էր ամեն ինչ, որ խումբը չբաժանվի։

1968 թվականի սեպտեմբերին խմբի մենեջերը հայտարարում է Ջենիս Ջոպլինի և Big Brother-ի «ընկերական բաժանման» մասին։ Նոյեմբերի 15-ին Ջոպլինը հին անձնակազմի հետ վերջին անգամ ելույթ է ունենում արևելյան ափին, մանհեթթենյան Հանտեր քոլեջում (անգլ. Hunter College)։ Ամենավերջին համերգը տեղի է ունենում Սան Ֆրանցիսկոյում, դեկտեմբերի 1-ին։ Գրոսսմանը Ջենիսին պաշտպանում էր արտաքին ագրեսիայից, սակայն խմբի բաժանումը Սան Ֆրանցիսկոյում ապշեցրել էր բոլորին. շատերը բացեիբաց հայտարարում էին, որ մենեջերը բաժանել է խումբը, որպեսզի «իրեն պահի» երգչուհուն։

Ջոպլինի որոշումը անսպասելի չէր ոչ մեկի համար. այն հասունացել էր մի քանի ամիսների ընթացքում։ Սեմ Էնդրյուն խոստովանեց, որ Ջենիսն իր այդ որոշմամբ հոգնեցրել էր արդեն իրեն։ «Դեռ ավելին, ես ինքս էի նրան խորհուրդ տալիս ինձնից լավ կիթառահար գտնել, որը կփոխարինի ինձ: Խորհուրդ էի տալսի այդ հարցը քննարկել Moby Grape-ից Ջերրի Միլլերի հետ: Բայց մեծ հաշվով ես ինքս էլ հետևեցի նրան: Ինձ համար նրա հեռանալը նորություն չէր, չնայած խմբի մնացած անդմները, հատկապես Փիթեր Ալբինը, շոկի մեջ էին», — խոստովանում էր Էնդրյուն։ Ջոպլինն ինքն էլ ծանր էր տանում իր հեռանալը։ «Ես այդ մարդկանց աշխարհում ամենից շատ էի սիրում, բայց հասկանում էի. եթե ես լուրջ եմ վերաբերվում երաժշտությանը, պետք է հեռանամ… Մենք երկու տարի շարունակ աշխատում էինք շաբթական վեց օր, նվագելով միևնույն երգերը, դրանց մեջ էինք դնում մեզ ամբողջությամբ ու դատարկվում», — հիշում էր Ջոպլինը 1970 թվականի սեպտեմբերին։

Kozmic Blues Band[խմբագրել]

Ջենիս Ջոպլին ու Թոմ Ջոնսը վերջինիս հեռուստահաղորդման ժամանակ, 1969 թվական

Նոր խմբի կազմի ձևավորման համար (որի ողնաշարն էին Ջոպլինն ու Էնդրիուն) աշխատում էին Գրոսսմանն ու հատուկ օգնության համար հրավիրված Մայք Բլումֆիլդն ու Նիկ Գրեվինայտիսը։ 1968 թվականի դեկտեմբերի 18-ին երաժիշտներն առաջին անգամ հավաքվեցին փորձի համար և առաջարկված բոլոր տարբերակներից (Janis Joplin & the Joplinaires, Janis Joplin Review), որպես խմբի անուն ընտրեցին Kozmic Blues Band-ը։ Խմբի կազմ բացի Ջենիսից ու Էնդրյուից մտան նաև սակսոֆոնիստ Տերրի Կլեմենցը, հարվածային գործիքներ նվագող Ռոյ Մարկովիցը, Փողահար Տերրի Հենսլին, Օրգանահար Ռիչարդ Կերմոդը, բաս-կիթառահար Քեյթ Չերրին (էկս-Pauper), որին հետագայում փոխարինեց Բրեդ Կեմպբելը։

Full Tilt Boogie Band[խմբագրել]

Մնալով առանց խմբի Ջոպլինը 1970 թվականի մարտին Paul Butterfield Blues Band-ի և պրոդյուսեր Թոդ Ռանդգրենի հետ լոս-անջելեսյան Columbia ստուդիայում ձայնագրում է «One Night Stand»-ը։ Երգը չէր հրապարակվում մինչև 1982 թվականը (երբ վերջապես միացավ Farewell Song հավաքածուին; ալտերնատիվ տարբերակը մտավ Janis-ի հավաքածու)։ 1970 թվականի ապրիլին Ջոպլինը ժամանակավորապես վերադառնում է Big Brother & the Holding Company և խմբի հետ բեմ է բարձրանում Fillmore West-ում։ Մեկ շաբաթ անց նրանք նորից ելույթ են ունենում Ուինթերլենդում։ Այդ համերգների լավագույն ֆրագմենտները ներառվում են Joplin In Concert-ում (1972

Վաղ գարնանը Ջենիս Ջոպլինը լինում է Բրազիլիայում (որից հետո, ինչպես ինքն էլ խոստովանում էր, ամբողջությամբ փոխում է վերաբերմունքը սեփական երկրի նկատմամբ. «…Լսի՛ր, չէ որ այնտեղ սարսափելի է: Դու երկար մազեր ունե՞ս: Կարող են այլևս թույլ չտալ ելույթ ունենալ: Դատական համակարգ ընդհանրապես գոյություն չունի: нет вообще. Ոստիկանները բռնում են, մարկանց շներով են հետապնդում: Ու դեռ ասում են, որ իրենց մոտ վատ է…»)։ Սալվադորում մթնոլորտն այլ էր։ «Ո՛չ ոստիկանություն, ո՛չ էլ ուրածություններ: Երեք գիշեր ընկերներիս հտ նրանց ակումբ ենք գնացել: Այնտեղ կավարտետ էին նվագում իսկ ես երգում էի», — Rolling Stone-ի հետ հարցազրույցում պատմում էր Ջենիսը։

Մահը[խմբագրել]

1970 թվականի հոկտեմբերի 4-ին Ջենիս Ջոպլինը չներկայացավ Sunset Sound Studios, որտեղ ընթանում էին ալբոմի աշխատանքները։ Այն բանից հետո, երբ պարզ դարձավ որ հեռախոսազանգերին էլ չի պատասխանում, Փոլ Ռոթշիլդը, ով տանջվում էր վատ կանխազգացումներից, իր օգնականներից մեկին ուղարկում է «Լենդմարկ Մոթոր» հյուրանոցի (Ֆրանկլին-ավենյու, 7047) 105-րդ համար։ «Քնած»-ին դուռը թակելով արթնացնելու փորձերն ապարդյուն անցան։ Կանչեցին հյուրանոցի աշխատակցին, ով բերեց համարի բանալին։ Ջենիսն ընկած էր մահճակալի ու փոքր սեղանի արանքում, կարճ գիշերային զգեստով։ Շրթունքներն արյան մեջ էին։ Երբ մերմինը շրջեցին, պարզվեց, որ քիթը ջարդված է։ Ձեռքում նա գումար էր սեղմած՝ $4.50։ Հետագայում Լոռա Ջոպլինը, իր հիշողությունների գրքում ընկերների պատմածների ու թերթերի հոդվածների հիման վրա վերականգնում է իր քրոջ կյանքի վերջին ժամերը. «Ջենիսը նստած էր մահճակալին: Հագին բլուզ էր ու ներքնազգեստ: Նա ծխախոտը դրել է լրագրասեղանին ու դեռ ձեռքում սեղմած պահելով մանրը, ընկել է: Ընկնելիս, սեղանիկ անկյունով վնասել է շրթունքը: Մարմինն այդպես էլ մնացել է մահճակալի ու սեղանի արանքում…»։

Չնայած այն փաստին, որ զննումը ցույց տվեց, որ նրա օրգանիզմում մեծ քանակությամբ օփիաթ էր հայտնաբերվել, առաջին զննության արդյունքում նրա սենյակից թմրանյութեր չգտան։ Ընդ որում, շտերին տարօրինկ էր թվում այն փաստը, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները սենյակը գտան առանց անփույթ վիճակի։ Այնպիսի տպավորություն էր, որ որ ինչ-որ մեկը մտել է Ջոնիսի սենյակ ու վերացրել ապացուցները։ Հաջորդ տարօրինակ երևույթն այն էր, որ Ջոպլինը մահացել էր ներարկումից 10 րոպե հետո։ Դա կարող էր տղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ջոպլինը ներմաշկային ներարկում աներ, բայց հայտնի է, որ երգչուհին այդպես չէր անում, ցանկանալով արագ զգալ ազդեցությունը։ Այս ամենը առիթ հանդիսացան սպանության վարկածին հակվեու։

Որոշ ժամանակ լրջորեն քննարկվում էր ինքնասպանության վարկածը; ապահովագրական ընկերությունը այդ պտճառով երկար ժամանակ չէր վճարում Ջոպլինի ընտանիքին։ Աստիճանաբար պարզվեց, որ այդ վարկածին հակված է միայն Քրիս Քրիստոֆերսոնը (նրա տեսակետը պաշտպանում էր նաև Մայրա Ֆրիդմանը)։ Սեմ Էնդրյուն այդ տարբերակը ճշմրտանման չէր համարում. նրա խոսքերով Ջենիսը «…շատ գոհ էր նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներից, գիտեր, որ այն պարզապես հիանալի է ստացվում, լավ լեզու էր գտնում երաժիշտների հետ…»։ Էնդրյուն կարծում էր, որ նա «հավանաբար, ստացել էր շատ ուժեղ մաքուր հերոինի բաժին… չէ որ հայտնի է, որ այդ ազատ օրերին Լոս-Անջելեսում մի քանի գերդոզավորման դեպք է նկատվել»։ Այդ տեսակետն ուներ նաև Լոռա Ջոպլինը, ով պնդում էր, որ Ջորջ անունով գործարքառուն, ումից Ջոպլինը գնում էր ապրանքը, միշտ նախորոք ստուգում էր ապրանքը դեղագործի մոտ։ Այդ օրը դեղագործը տեղում չի եղել ու Ջոպլինը ստացել է թմրանյութը տասն անգամ սովորականից ավելի ուժեղ չափաբաժնով։ «Ես նրա մահը սարսափելի սխալ եմ համարում: Նա դեպրեսիայի մեջ չէր, դժգոհություններ չուներ: Նա պլաններ էր կազմում ու հույսով նայում ապագային: Նա նուննիսկ վերջապես կոնկրետ սանրվածքով էր հարդարել մազերը», — հիշում էր Լոռա Ջոպլինը։

Մամուլի արձագանքը[խմբագրել]

Անմիջապես Ջենիս Ջոպլինի մահից հետո Rolling Stone ամսագիրը նրա հիշատակին նվիրեց նոր թողարկում։ «Նա վախճանի համար լավագույն ժամանակն ընտրեց: Կան մարդիկ, որոնք ի վիճակի են ապրել միայն թռիչքի պահին, և Ջենիսը հենց այդ տիպի աղջնակ-հրթիռ էր… Եթե պատկերացնենք, որ մարդը հնարավորություն ունի գրել իր կյանքի սցենարը, ապա, ես կասեի, նրա մոտ հիանալի սցենար է ստացվել, հիանալի ավարտով», — գրում էր կիթառահար Grateful Dead Ջերրի Գարսիան։ Ջ. Մարքսը՝ New York Times-ի գրախոսը, Pearl ալբոմի հրապարակումից հետո գրում էր. « Ջենիս Ջոպլինը նոր սերնդին վերադարձրեց հին սիմվոլը, դառնալով մեր ողբերգության զգացողության վերջնական մարմնացումը, հասկացությունը, որով կարելի է չափել ցավի աստիճանը: Մենք ընտրեցինք նրա համար տիպական պարտվածի դերը, և նա հաճույքով ու ճշգրիտ մտավ նրա մեջ: Նա ոչ մի անգամ չհիասթափեցրեց մեզ, ո՛չ իր ողբերգական մահով, ո՛չ իր վերջին «Մարգարիտ» կոչվող ալբոմի ողբերգական փայլով՝ այս ամենով գիտեին նրան հարազատները։ Բայց ինձ համար ալբոմի անվանման մեջ այլ միտք կա։ Անընդհատ հիվանդագին գրգռում, ահա թե ինչ է արթնացնում մարգարիտը։ Գյուստավ Ֆլոբերն ասում էր, որ նիկարիչը հասարակության հիվանդություն է։ Ջենիսը հսկայական ամերիկյան միայնության հիվանդությունն էր։ Նա ինքնատիպ մարգարիտ է»։

Ջոպլինի մնացորդներըը հանգչում է Վեթվուդ-վիլիջի Հիշատակի այգում, Կալիֆորնիայի նահանգ։ Նրա փոշին ցրված է Խաղաղ օվկիանոսում կալիֆորնիական ափից։ Երգչուհու վերջին ձայնագրություններն էին «Mercedes Benz»-ը և Ջոն Լենոնին ուղղված աուդիոշնորհավորանքը, որը վերջինիս հասավ Ջոպլինի մահից հետո։

Pearl[խմբագրել]

Ջենիս Ջոպլինի մահվան մասին լուրը սարսափելի հարված հանդիսացավ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում էին նոր սկավառակի (пластинка) վրա։ Ալբոմը գրեթե ավարտված էր և Ռոտշիլդը հայտնվել էր դիլեմմայի առաջ. ինքնուրու՞յն ավարտել գործը, թե՞ հրապարակել, որպես անավարտ գործ։ Քլայվ Դեվիսը պրոդյուսերին էր տվել որոշման իրավունքը։ Վերջինս ի վերջո որոշեց ավարտել ալբոմը և իր աշխատանքը նվիրել երգչուհու հիշատակին։ «Դա անշահախնդիր, զգացմունքորեն ոչնչացնող գործ էր: Բայց ես շնորհակալ եմ ճակատագրին, որ մենք որոշեցինք ավարտել ալբոմը: Ես շատ եմ հպարտանում այս սկավառակով, — ասում էր նա: Նիկ Գրավենիտեսի «Buried Alive In The Blues» երգը, որի համար Ջոպլինն այդպես էլ չհասցրեց ձայնագրել վոկալային մասը, որոշվեց ալբոմ մտցնել գործիքային տրեկով։

1971 թվականի փետրվարին հրապարակված Pearl ալբոմը, քննադատների մեծամասնության կարծիքով, դարձավ Ջենիս Ջոպլինի ամենահավասարակշռված ու օրգանիկ աշխատանքը։ Նա արտահայտում էր երգչուհու հասունացած վոկալային վարպետությունը, որը միախառնվել էր նախկին էմոցիոնալության ու էֆեկտիվ զսպվածության հետ։ «…Մեր առջև ներկայանում է նոր, կատարյալ Ջենիս՝ ծայրահեղությունների համադրման իդեալական կարողությամբ, որը բնորոշ է իսկական բլյուզ երգչուհիներին», — գրում է Ջ. Մարքսը։

Ունկնդիրների առջև բոլորովին այլ երգչուհի դարձած Ջոպլինը «ամբողջությամբ փոխել է վոկալային ոճը… Հնարավոր է պատճառն այն է, որ նա սկսել է աշխատել լավ խմբի հետ, ու նաև այն պատճառով, որ հենց ինքն էլ փոխվել էր, հասունացել էր», — գրում էի The American Record Guide-ը։ Time ամսագիրը նաև նշում էր, որ Ջոպլինը այստեղ առաջին անգամ ցուցաբերում է իր վոկալը ղեկավարելու կարողություն։ Նա հասել է առանձին էլեմենտների կատարյալ հավասարակշռության, արդեն կարողանում է ճիշտ աշխատել բազմատեսակ նյուանսներով։ «Pearl-ը ոչ միայն նրա լավագույն ալբոմն էր, այլ նաև սպիտակամորթ բլյուզ երգիչների երբևիցե հրապարակված լավագույն ալբոմը», — պնդում էր ամսագրի գրագիր Ուիլիամ Բենդերը։

1971 թվականի փետրվարի 27-ին ալբոմը գլխավորեց Billboard 200 ցանկը և առաջին հորիզոնականում մնաց 9 ամիս շարունակ։ Այստեղից էլ դուրս եկավ Ջենիս Ջոպլինի միակ չարթ-թրոփփերը Billboard Hot 100-ում՝ Քրիս Քրիստոֆերսոնի «Me and Bobby McGee»կոմպոզիցիան: «Mercedes Benz»-ը, որը երգչուհին ձայնագրել է պոետ-բիթնիկ Մայքլ Մակլյուրի հետ, և «Me and Bobby McGee»-ի ակուստիկ տարբերակը (երկու երգ, որոնք, ինչպես գրում է Մակդերմոտը, «վերաբացեցին մեր առջև նոր՝ խոցելի եւ փխրուն Ջենիս Ջոպլին») ի վերջո ներառվեցին Janis հավաքածուում։

Բնավորության յուրահատկություններ[խմբագրել]

Մտերիմ ընկեր Չետ Հելմսը կարծում էր, որ Ջենիսի բնավորությունը մեծամասամբ նախասահմանված էր նրա մանկական ապրումներով ու կոնֆլիկտներով։ Ընդ որում, մանկությունը տեխասյան ծայրմասում ոչ միայն հիվանդագին վնասեց Ջենիսի հոգեբանությունը,այլև ձևավորեց ուժեղ, ստեղծագործ բնավորություն։ «60-ական թվականներին հոգեբանական ճնշումը Տեխասում այնպիսին էր, որ դրանից փրկվել հնարավոր էր միայն ինքդ քեզ համար վառ ներքին աշխարհ ստեղծելով: Այդ իսկ պատճառով հենց Տեխասից են դուրս գալիս ուժեղ անհատականություններ վառ երևակայությամբ, իրոք ստեղծագործ մարդիկ, որոնք կարողացան դուրս գալ այդ արձագանքի թագավորությունից առանց խելագարվելու», — ասում էր Հելմսը։

Կյանքի փիլիսոփայությունը[խմբագրել]

Կենսագիր Մայրա Ֆրիդմանը կարծում էր, որ Ջոպլինի բնավորության հիմքում թաքնված էր սեռական կոնֆլիկտը և այն, որ երգչուհին «գիտակցաբար իր վրա էր վերցրել Աֆրոդիտայի դերը», լցնելով իր ելույթները կոպիտ էրոտիզմով, դա զուգադրելով «աներևակայելի տղամարդկային բառապաշարի հետ»։ Ֆրիդմանը պնդում էր, որ նա բեմից դուրս ևս սեքսուալ ագրեսիվ էր։ «Հետապնդում էր յուրաքանչյուր տղամարդու (նաև կնոջ), որի մեջ կարող էր կիրք հրահրել… Նա դարձել էր գրավիչ Երկիր-մայր նուրբ երազողների մի ամբողր սերնդի համար»։ Միևնույն ժամանակ, քրոջ կարծիքով, Ջենիսը իրեն այնքան չէր համարում վերին էակ (չնայած, «սեքս-աստվածուհի» նրան շատերն էին անվանում, առավել հաճախ , շրջագայությունների մենեջերը), որքան բարձրագույն ուժերի միջոցով երաժշտության հետ շփվող։ «Նա միշտ հիշում էր, որ աստված-իր-մեջ խոսում էր աստծո-քո-մեջի հետ: Բլյուզի հոգեկան որակները նրան հնարավորություն էին տալիս «ստեղծել այդ կապը»։ Երաժշտությունն օժտված է մարդկային հոգեբանությունն ազատելու հատկությամբ և Ջենիսը նկատել էր, որ իր հետ տեղի է ունենում հենց դա», — հավաստիացնում էր Լոռա Ջոպլինը։

Ջենիս Ջոպլինը և ֆեմինիզմը[խմբագրել]

Երգչուհու մհից հետո ամերիկացի ֆեմինիստուհիները նրան անցյալ ժամանակով դասում էին իրենց հետևորդների թվին։ «Ջոպլինը զոհվել է պատերազմում, բավական ավելի գաղտնի, քան վիետնամականը՝ սեռերի միջև պատերազմում: Ճակատագրի հեգնանքով նա դարձավ սեքս-շովինիզմի զոհ սեռական հեղափոխության ժամանակ, որի տարածմանը նա նպաստում էր… Одно из противоречий <Ջենիս Ջոպլինի ֆենոմենի> հակասություններից մեկը կայանում է նրանում, որ նա դարձել էր ռոք-մշակույթի սեքս-շովինիզմով սնված ֆեմինիստական սիմվոլ, — 1977 թվականին գրում էր The Feminist Art Journal-ը: Սրա հետ համաձայնում էին նաև ֆեմինիզմից հեռու երաժշտական քննադատները: դառնալով Կասս Էլիոթից ու Գրեյս Սլիկից հետո երրորդ հայտնի կինը ռոք բեմում, Ջոպլինը (ինչպես գրում է Vogue-ն) «կանացի հոգու ազատությունը» բարձրացնում է որակական նոր մակարդակ։

Արտաքին տեսքը և կերպարը[խմբագրել]

Ջոպլինը 1970 թվականին

Հայտնի է, որ վաղ պատանեկության շրջանում Ջենիս Ջոպլինը ծայրահեղ քննադատորեն էր մոտենում իր արտաքինին և իրեն «անճոռնի» էր համարում, միայն այն պատճառով, որ (ինչպես գրում է Big Beat-ը) չէր համապատասխանում «հասարակության այն պատկերացումներին, թե ինչ տեսք պետք է ունենա գեղեցկուհին»։ «Մշակույթում, որտեղ ընդունվում է միայն շուկայական կանացիությունը բնական գեղեցկությունը տեղ չունի: Ջոպլինի գեղեցկությունը կարելի է տեսնել միայն նրա բնական արտահայտության ու բեմական ելույթների ժամանակ, — գրում է Մ. Մոզերը:

Անձնական կյանք[խմբագրել]

Janis Joplin seated 1970.JPG

Ջենիս Ջոպլինի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրողներից շատերը կանգ էին առնում այն փաստի վրա, որ չնայած նրա արտաքին սիրառատությանը, որը զգացվում էր բեմից, երգչուհին ամբողջ կյանքում միայնակ է եղել: Ջեյն Դերրը Ջոպլինին, իր սիրո ձնտրտուքներում, համեմատում էր «Ջորու հետ, ու զայրացնում են գազարով ու ստիպում վազել առաջ»։ Ինչպես գրում է Ջ. Մարքսը New York Times-ում, «Տղամրդիկ հազվադեպ էին ուշադրություն դարձնում Ջենիսի վրա, և նույնիսկ հիփփի միջավայրում նա ինտրովերտ էր համարվում»։

Ջոպլինի սիրեկաններից մեկը՝ Քանթրի Ջո Մակդոնալդը, կարծում էր, որ երգչուհին ամենասկզբից դարձել է սեփական բեմական տեսքի զոհը։ Նա փորձում էր «լինել այնպիսին, ինչպիսին կա» բեմից դուրս, բայց ամեն անգամ դա նրան ւէր հաջողվում, որովհետև տղամարդիկ նրա մեջ ավանդական սեքս-սիմվոլ էին ուզում տեսնել, իսկ երբ նա չէր արդարացնում իրենց սպասելիքները, նարանք սկսում էին Ջենիսին վերաբերվել ինչպես «օրինակ, մի տղայի»։ Սեմ Էնդրյուն (որի հետ Ջենիս Ջոպլինը մտերմիկ հարաբերություններ սկսում է, տարօրինակորեն, այն ժամանակից, երբ հենց ինքը վտարում է Էնդրյուին իրենց խմբից) անուղղակիորեն նույն միտքն էր պնդում։ Էնդրյուն ջերմությամբ էր հիշում նրա ոչ կանացի, բայց զուտ մարդկային որակները («Նա շատ լավ մարդ էր՝ ուրախ և ուրախացնող: Մենք այնքան հրաշալի էինք անց կացնում ժամանակը»)։

Այդ ամենի հետ մեկտեղ Սթենլի Բարդը նշում էր, որ Ջենիս Ջոպլինի մահճակալի տակ շրթներկով գրված էր «The world’s greatest sex object»։ Բայց տղամարդիկ նրան որպես կին չէին ընդունում։ Ջոպլինը ստիպված էր նրանց հետ, ցավը թաքցնելով, խաղալ «լավ ընկերոջ» սովորական դարձած դերը։

Տղամարդկային սիրո պակասությունը Ջենիսը փորձում էր լրացնել կանանց սիրով։ Հայտնի է, որ Ջոպլինը բիսեքսուալ էր, և շարունակական հարաբերություններ է ունեցել, նվազագույնը, իր գործընկերուհիներից մեկի՝ Փեգգի Կասսերտի հետ։

Ջոպլինի վերջին սիրեկաններից էր Քրիս Քրիստոֆերսոնը։ Բոբ Նոյվիրթը նրանց ծանոթացրլ էր 1970 թվականի գարնանը։ Նրանք երեքով ուղևորվում էին Ջենիսի տուն՝ Լոքսպուրում, և յնտեղ րկու շաբաթ են անց կացնում։ Դա շատ քիչ էր նմանվում «մեղրամսի»; ինչպես հիշում էր Նոյվիրթը, եռյակը, հիմնականում, թափառում էր տեղի ակումբներում ու չարաշահում ալկոհոլը։ Ջենիսի ու Քրիսի մեջ բուռն սեր չկար։ Նրանց միավորում էր արվեստը և փոխադարձ սիմպատիան։ Դեռ ավելին, Ջեյմս Գյորլին ակնարկում էր, որ Քրիստոֆերսոնն ուներ «իր հետաքրքրությունը». նա ուզում էր, որ Ջոպլինը ձայնագրի «Me and Bobby McGee»։ «Չեմ պնդի, թե դա միակ պատճառն էր, որ նրան ստիպում էր անըդհատ նրա կողքին լինել, բայց Ջենիսի հեղինակային հիթերը այդ պահին նրան չէին խանգարում», — նշում է Big Brother & the Holding Company-ի կիթառահարը։

Աստիճանաբար այս հարաբերությունները ևս հիասթափեցրեցին Ջենիսին։ Նա («մաքրվելուց» կարճ ժամանակ անց) սկսեց ասել Քրիստոֆերսոնին, որ պատրաստ է նորից վերադառնալ թմրադեղերին, կնարկելով այն, որ ինքնասպան կլինի։ «Դա նրան, բնականաբար, ընկճեց»։

Վերջին Ջենիսին սիրահարվածը Սեթ Մորգանն էր (անգլ. Seth Morgan։ Ջենիսն ու Սեթին հարս ու փեսա էին համարում։ Վերջինս հետագայում նշում էր, որ իրենք կամուսնանային; դրան խանգարեց երգչուհու մահը։ Ջոպլինը, (ինչպես գրում էր Մ. Ֆրիդմանը) ով անչափ սիրում էր Մորգանին, խնդրում էր նրան օգնել իրեն հրաժարվել թմրադեղերից, բայց Սեթը դա լուրջ չէր ընդունում։

Հոկտեմբերի 4-ի գիշերը Ջենիսի կողքին չէին ո՛չ Քրիստոֆերսոնը, ո՛չ Մորգանը; հետագայում պարզ դարձավ, որ նա այլ կնոջ հետ զվաչճանում էի բիլիարդ ակումբում։ Ջեն Դերրը, ով հակված էր ինքնասպանության վարկածին, հավատացնում էր, որ Ջենիս Ջոպլինը ինքնասպան է եղել, չդիամդրելով միայնության զգացողությանը։

Ջենիս Ջոպլինը և Ջիմ Մորրիսոնը[խմբագրել]

Ջիմ Մորիսոն

Նրանց ցանկում, ում հետ Ջենիս Ջոպլինը մտերմիկ հարաբերությունների մեջ էր, նշվում էին նաև Ջիմի Հենդրիքսի ու Ջիմ Մորիսոնի անունները։ Ընդ որում, երգչուհին ինքն էլ ասում էր այդ մասին, այն էլ հենց բեմից։ Եթե հավատանք Փոլ Ռոթշիլդին, ով իր վրա էր վերցրել հաշտարարի դերը և որոշել էր հաշտեցնել «ռոք'ն'ռոլլի թագավորին ու թագուհուն» (այդպես էր նա նրանց համարում), Ջոպլինի ու Մորիսոնի մեջ սիրավեպ չի լինի։ Հիդդեն-Հիլզի երեկույթը, որում երեքն էլ սթափ վիճակում էին, լավ սկսվեց. ակնհայտ էր, որ Ջոպլինն ու Մորիսոնը համակրում էին միմյանց։ Բայց (Ռոթշիլդի պնդմամբ), եթե ալկոհոլը Ջոպլինի վրա մեղմացուցիչ ազդեցություն էր թողնում, դարձնելով նրան «միանգամայն հրաշալի», ապա հարբած Մորիսոնը կոպիտ ու տհաճ էր։

«…Վերջապես նա ասաց ինձ. գնանք այստեղից: Ջիմը, տարուբերվելով գալիս էր նրա ետևից: Նա հասավ մեքենային, սկսեց ինչ-որ բաներ խոսել, բայց Ջենիսը նրան հեռու ուղարկեց: Նա այլևս չէր հետաքրքրում Ջոպլինին: Ջիմին նման պատասխանը չէր բավարարում: Նա բռնեց նրա Ջենիսի մազերից, որից հետո Southern Comfort-ի շշով հարված ստացավ գլխին ու ընկավ: Հաջորդ օրը, փորձի ժամանակ նա շարունակ կրկնում էր. «Ինչպիսի~ կին է: Տուր ինձ նրա հեռախոսահամարը»… Նա սիահարվել էր. ֆիզիկական առերեսումը նրա տարերքն էր։ Ես ստիպված էի նրան ասել, որ, ո՛չ Ջիմ, Ջենիսը երկրորդ անգամ հանդիպելը լավ գաղափար չի համարում։ Այդպես, նրանք այլևս չհանդիպեցին։ Նա ջախջախված էր զգում իրեն»,- պատմում էր Փոլ Ռոփշիլդը։

Ջոպլինը բեմում[խմբագրել]

Իր բեմական պահվածքը Ջենիս Ջոպլինը բացատրում էր այսպես.

Aquote1.png Կար ժամանակ, երբ ես երազում էի իմանալ ամեն ինչ: Շատ էի կարդում: Հավանաբար, կարելի է ասել, ինտելեկտուալ առումով զարգացած էի: Չգիտեմ կոնկրետ երբ, բայց մի պահ եկավ, երբ ամեն ինչ փոխվեց: Բոլոր այդ զգացողությունները ինձ դժբախտացնում էին, և ես ուղղակի չգիտեի ինչ անել: Բայց հիմա ես գիտեմ ինչպես ստիպել զգացմունքներիս աշխատել: Զգացողությունները, որոնք լցնում են ինձ, ազատության կարիք են զգում, և ահա ես բեմում եմ; երբ դա ստացվում է, իսկ աուդիտորիան ինձ հետ է, ես միայնություն եմ զգում: Ես իմ մեջ եմ, նրանք ինձ հետ են, մենք միանում ենք: Դա լցնում է ինձ: Հիմա ես ուզում եմ զգացմունքներին տրվել ամբողջությամբ: Այդտեղ է «սոուլ» հասկացության իմաստը:


Aquote2.png


Քրիստի Հայնդի խոսքերով, Ջոպլինի համերգները բոքսի մարտեր էին հիշեցնում։

Ոճի կրիտիկան[խմբագրել]

Որոշ երաժշտական քննադատներ (հիմնականում ջազի մասնագետների շարքից) բացասաբար էին վերաբերում սպիտակամորթ երգչուհու սևական բլյուզ երգելու փորձերին։ «Զարմանալի չէ, որ անդերգրաունդային մամուլը առաջին հայացքից սիրահարվեց Big Brother-ին՝ միջին խավի երկարամազ շիկահերներ, որոնք նմանակում էին սևերին: Դա մոտ էր հիպիական երևակայությանը», — գրում էր Sunday New York Times-ի խմբագիր Ուիլիամ Քլոմանը Cheap Thrills ալբեմի մասին։ Այդպիսի մշակութատրամաբանական մոտցումը, քննադատների կարծիքով, նման է հիմար նմանակման; «ինչ-որ սոուլ-պլաստմասսա, որում ո՛չ հումոր կա, ո՛չ ներքին ամբողջականություն»։ Կլոմանը նշում էր, որ Ջոպլինն ունի բլյուզ երգչուհու գծեր, բայց նա, հիմնականում, «հետևում է բնազդին», սխալ ուղղություն տալով իր չվարժված ձայնին։ Ընդ որում, երգչուհու ցրվածությունը «մասամբ պայմանավորված է նրանով, որ նա ամբողջությամբ չի հասկանում, թէ ինչ է անում»; հակառակ դեպքում դա կնվազեցներ նրա ելույթների էմոցիոնալությունը։ Նմանատիպ կարծիք էր արտահայտում նաև Մարտին Ուիլիամսը՝ Down Beat ամսագրի քննադատը, ով զարմանք էր արտահայտում, նրանից, որ նման «անհարմար գունահարդարումը» (անգլ. the embarrassing blackface), որը այդքան պոպուլյար էր ռոքում, նույն վերաբերմունքին էր արժանանում նաև ջազի մասնագետնրի մոտ։

Ռոք-քննադատները, մեծամասամբ, հիացմունքով էին մոտնում Ջոնիսի բեմական պահվածքին, բայց կային նաև բացառություններ։ Ամենաուշագրավ հոդվածներից մեկը հայտնվեց Rolling Stone ամսագրում։

Aquote1.png Անկասկած մեծ ռոք-երգչուհու պոտենցիալը <նրա ելույթներում> նկատվում է: Բայց նույ կերպ էլ նկատվում է տխրորեն հռչակված վոկակային անչափությունը: Ջենիսը այնքան չի երգում երգը, որքան սպանում է այն բոլորի աչքի առաջ: Երևույթը հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ տհաճ: Դա ավլի շատ մոտ դիմակահանդեսային էկսգիբիոցիոնիզմին քան երաժշտական արվեստին»,- Փոլ Նելսոն։ Rolling Stone։ 15 մարտի 1969 թվական։


Aquote2.png


Rolling Stone-ի հոդվածի հեղինակը մեջբերել է թատերական քննադատ Քեննեթ Թայնենի խոսքերը, ով գրել է Ռիչարդ Բերթոնի մասին. «Ինչպիսին էլ լինի տրամաբանությունը կամ հերթականությունը նա խեղդող տանջանքներից սկսում էր գոռալ, բոլորովին չանդրադառնալով միջին ռեգիստրի հանիսատեսին, որի վրա կարելի էր կենտրոնացնել ուշադրությունը: Դա ելույթ էր… երբեմն շքեղ էր, բայց անհնար էր չնկատել… էության բացակայությունը»։ Նիսոնը, կարծելով, որ այդ գնահատականը ճշմարիտ է նաև Ջոպլինի մշակույթի համար, ավելացնում էր. «Հենց այն է, որ նա ունի էություն; ողբերգությունն այն է, որ նա այդպես էլ չկարողացավ ճիշտ արտահայտել այդ էությունը»։

Հետմահու հրատարակություններ, հրապարակումներ[խմբագրել]

Երգչուհու մահից հետո՝ 1972-1973 թվականներին, հրապարակվեցին մի քանի կենսագրական գրքեր, որոնք իրենց վրա կենտրոբացրեցին լայն հասարակության ուշադրությունը։ Բարձր գնահատական ստացավ «Buried Alive: The Biography of Janis Joplin»՝ Մայրա Ֆրիդմանի հեղինակած կենսագրությունը։ Վերջինս երեք տարի աշխատել է Ջոպլինի մոտ, որպես մամուլի ագենտ, և վկաների համոզմամբ այդ տարիների ընթացքում Ջենիսի ամենամտերիմ ընկերն եր։

Որպես հակառակ օրինակ է «Going Down With Janis»-ը, որը ներկայացնում է նրա կյանքի սկանդալային կողմը և չի անդրադառնում նրա բնավորությանը, որը գրել է Փեգգի Կասսերտը համահեղինակ Լայլա Ստյուարտի հետ։

Ջենիս Ջոպլինին պատկանող Porsche 356 մեքենան, որը գտնվում է Ռոք՛Ն՛Ռոլլի փառքի սրահում

Հետմահու երաժշտական թողարկումներից առանձնանում է «Janis» (1975) ֆիլմի սաունդտրեքը, որիհամար գտնվել են (գրախոս Ջ. Մակդերմետտի խոսքերով) երգչուհու 1963-1964 թվականների ելույթների «խոնավ, բայց անգին» ձայնագրությունները։ Allmusic-ը, ընդհակառակը, բարձր չի գնահատում այդ թորկումը, նշելով, ի նպաստ արխիվիստերի դրա մեջ կիրառվել են երկու հիմնային երգեր՝ «Piece of My Heart» և «Cry Baby», որոնք հնչում են ֆիլմում։ Ինքը ֆիլմը, որի ռեժիսորը Հովարդ Էլկն է (Ալկբերտ Գրոսսմանի մասնակցությամբ) դրանից մեկ տարի հետո հրապարակվեց. այստեղ մտան Ջոպլինի ելույթները Դիկ Քալվերտի 1970 թվականի հեռուստահաղորդումից, նրա համերգը Վուդսթոքում(1969), 1967 թվականի հեռուստաֆրագմենտը, նաև նկարահանումները, որոնք արվել եվրոպական հյուրախաղերի ժամանակ 1969 թվականին։

1979 թվականին լույս տեսավ «Ռոզա» ֆիլմը, որը պատմումէր մի ռոք-երգչուհու պատմություն, ով ինքնակործան կյանք էր վարում, հնարավորություն չունենալով կարգավորել խնդիրները, որոնք կապված եմ մասնագիտության հետ և դառնալով անխիղճ մենեջերի զոհը։ Հերոսուհու նախատիպ էր (Բիլլ Քյորբիի գիրքը) ծառայում Ջենիս Ջոպլինի պատմությունն ու ստեղծագործությունը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Բիլլ Ռայդելը։ Բեթ Միդլերը խաղացլ է գլխավոր դերը արժանացել է «Օսկարի» լավագույն կնոջ դերի համար։

1991 թվականին Պորտ-Արտուրի կիրակնօրյա դպրոցում գտնվում է նկար՝ «Jesus in Gethsemane», յուղով տասներեքամյա Ջենիս Լին Ջոպլինի կեղմից գրված։ Այն դրված էր Museum of Gulf Coast-ում։ 1991 թվականին այս կամ այն կերպ Ջոպլինի հետ կապ ունեցող երեք հարյուր նմուշներց կազմված հավաքածուն տեղափոխվեց Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ։ Ցուցասրահի բացման արարողությանը ներկա էին Դեյվիդ Գետցը, Սեմ Էնդրյուն, Ջեյմս Գյորլին, Փիթեր Ալբինը, Big Brother & the Holding Company-ի անդամները։ Փառքի սրահի թանգարանում էր նաև նրա Porsche 356-ը, որը ներկված էր փսիխոդելիկ արվեստի ոճով։ 1995 թվականին Ջենիս Ջոպլինը հետմահու ներկայացվեց Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ։

1992 թվականին լույս տեսավ Լոռա Ջոպլինի «Love, Janis» գիրքը (Villard հրատարակչություն), որում «Ջենիսը՝ համեստ պրովինցիալուհին ու Ջենիսը՝ գերաստղը ներկայացված էին, որպես մետաղադրամի տարբեր կողմեր»։ 1990 թվականի վերջում, Սեմ Էնդրյուի մասնակցությամբ դրվում է մյուզիքլ Լոռա Ջոպլինի «Love, Janis» գրքի հիման վրա, որը Բրոդվեյում մեծ հաջողություն է ունենում։ Գլխավոր դերի մեջ ներգրավված էին շատ հանրահայ կատարողներ, այդ թվում նաև Լոռա Բրանիգանը և Բեթ Հարթը։

2005 թվականին Ջոպլինի ընտանիքի անդամները հատուկ Գրեմմի (անգլ. Grammy Lifetime Achievement Award) մրցանակ են ստանում։ 2009 թվականին Ջենիս Ջոպլինի ստեղծագործությունը մտնում է American Music Master-ի (տեղի է ունենում փառքի սրահում)։

2007 թվականին Պենելոպա Սֆիրիսը աշխատանք է սկսում «Gospel According to Janis» («Ավետարան Ջենիսից») բայոպիկի վրա Զոի Դեշանելի գլխավոր դերակատարմամբ։ Աշխատանքը կանգնեցվում է և թողարկումը հետաձգվում է մինչ 2012 թվական։ 2012 թվական ինՖերնանդ Մայրլիշը նկարահանում է բայոպիկը , որի գլխավոր դերում էր Էմի Ադամսը։

Դիսկոգրաֆիա[խմբագրել]

Ստուդիո ալբոմներ[խմբագրել]

Janis Joplin & Jorma Kaukonen[խմբագրել]

  • The Typewriter Tape (1964)

Big Brother and the Holding Company[խմբագրել]

Kozmic Blues Band[խմբագրել]

  • I Got Dem Ol' Kozmic Blues Again Mama! (1969)

Full Tilt Boogie Band[խմբագրել]

Big Brother / Full Tilt Boogie Band[խմբագրել]

Singles[խմբագրել]

«Kozmic Blues» (CBS, 1969)

  • «Me And Bobby McGee»/«Half Moon» (Columbia/CBS 1970)
  • «Cry Baby»/«Mercedes Benz» (Columbia/СBS, 1971)
  • «Get It While You Can»/«Move Over» (CBS, 1971)
  • «Mercedes Benz» (Columbia, 2003)

Հավաքածուներ[խմբագրել]

  • Janis Joplin’s Greatest Hits (1972)
  • Janis (1975, կրկնակի ալբոմ)
  • Anthology (1980)
  • Farewell Song (1982)
  • Cheaper Thrills (1984)
  • Janis (1993)
  • 18 Essential Songs (1995)
  • The Collection (1995)
  • Live at Woodstock։ August 19, 1969 (1999)
  • Box of Pearls (1999)
  • Super Hits (2000)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Janis Lyn Joplin։ «Janis Joplin»։ Texas handbook Online։ Արխիվացված օրիգինալից 2011-08-19-ին։ http://www.webcitation.org/613BnRZar։ Վերցված է 2009-10-17։ 
  2. «Janis Joplin»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-19-ին։ http://www.webcitation.org/613Bnzch5։ Վերցված է 2009-10-07։ 
  3. Элина Маркина (2013-11-05)։ «Певице Дженис Джоплин открыли звезду на Голливудской Аллее славы»։ Вечерняя Москва։ vmdaily.ru։ http://vmdaily.ru/news/2013/11/05/pevitse-dzhenis-dzhoplin-otkrili-zvezdu-na-gollivudskoj-allee-slavi-221257.html։ Վերցված է 2013-11-05։ 
  1. ↑Janis Lyn Joplin։ «Janis Joplin»։ Texas handbook Online։ Արխիվացված օրիգինալից 2011-08-19-ին։ Վերցված է 2009-10-17։
  2. ↑ «Janis Joplin»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-19-ին։ Վերցված է 2009-10-07։
  3. ↑ Элина Маркина (2013-11-05)։ «Певице Дженис Джоплин открыли звезду на Голливудской Аллее славы»։ Вечерняя Москва։ vmdaily.ru։ Վերցված է 2013-11-05։
  4. ↑ Janis Joplin (անգլ.). — www.rollingstone.com. Ստուգված է 7 октября 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ. օգոստոսի 19-ին։
  5. ↑ The Immortals Top 50 (անգլ.)(անհասանելի հղում — պատմություն). — www.rollingstone.com. Ստուգված է 19 октября 2009թ. հոկտեմբերի 19-ին։ Արխիվացված է օրիգինալից 2008թ. դեկտեմբերի 3-ին։
  6. ↑ Laura Joplin interview (անգլ.). — www.classicbands.com. Ստուգված է 2009թ. հոկտեմբերի 7-ին։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 19-ին 2011թ.
  7. ↑Biography (անգլ.). — www.janisjoplin.com. Ստուգված է 2009թ. հոկտեմբերի 7-ին։ Արխիվացված է օրիգինալից 2011թ. օգոստոսի 19-ին։
  8. ↑Janis Joplin BBC2 documentary (անգլ.)(անհասանելի հղում — պատմություն). — www.bbc.co.uk. Ստուգված է 2009թ. հոկտեմբերի 19-ին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝