Յոկո Օնո
| Յոկո Օնո | |
Յոկո Օնոն Ջոն Լենոնի հետ |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | փետրվարի 18, 1933 |
| Գործունեություն | 1961–այժմ |
| Լեյբլ | Apple Records, Geffen Records, Polydor Records, Rykodisc, Astralwerks, Chimera Music |
| Կապված | Ջոն Լենոն Plastic Ono Band |
Յոկո Օնո (ճապ.` オノ・ヨーコ(小野 洋子), անգլ.` Yoko Ono, ծնվ.` փետրվարի 18, 1933թ.), ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» համույթի մենակատար Ջոն Լենոնի այրին: Օնոն հայտնի է ավանգարդ արվեստում իր կատարած մի շարք ներդրումներերով:
Բովանդակություն |
Կյանքը և գործունեությունը [խմբագրել]
Օնոյի ծնողները սերում էին հարուստ ընտանիքներից: Հայրն իր հերթին սերում էր ճապոնական կայսերական տոհմից և մասնագիտությամբ դաշնակահար էր, սակայն թողնում է այն և մտնում աշխատելու բանկային համակարգում: Օնոն սկզբում կրթվում է մասնավոր ուսուցչի կողմից, իսկ հետո արդեն տեղափոխվում մասնավոր դպրոց, որտեղ ուսուցանում է դասական երաժշտության և առհասարակ արվեստի հիմունքները, ինչպես նաև սովորում է անգլերեն լեզուն: Օնոն ընտանյոք հանդերձ այցելում է Միացյալ Նահանգներ մինչ Երկրորդ աշխարհամարտի սկսվելը: Օնոյի հայրը գործնական ճանապարհորդության մեջ էր, երբ պատերազմ է բռնկվում, և վերջինս չի կարողանում կապվել ընտանիքի հետ: Ընտանիքի մայրը որոշում է Յոկոյի և նրա քրոջ ու եղբոր հետ տեղափոխվել Տոկիոից հեռու գտնվող գյուղական տարածքներ:
Պատերազմի ավարտից հետո ընտանիքը վերամիավորվում է և տեղափոխվում բնակվելու Նյու Յորքում: Օնոն ընդունվում է Սառա Լոուրենսի անվան քոլեջ (անգլ.` Sarah Lawrence College), սակայն ուսումնական երրորդ տարում թողնում է այն: Օնոն սկսում է հետաքրքություններ ցուցաբերել ավանգարդ արվեստի և երաժշտության մեջ, որից հետո էլ գրում է բանաստեղծություններ, որոնցից շատերը դառնում են արվեստի գործեր ստեղծելու համար նախատեսված ինստրուկտաժներ: Նա նույնիսկ տպագրում է բանաստեղծությունների գիրք` անվանելով «գրեյպֆրուտ»: Օնոյի ծնողները, սակայն, չեն ողջունում իրենց դստեր ընտրած մասնագիտական ուղին, իսկ երբ Օնոն ամուսնանում է երիտասարդ ճապոնացի դաշնակահար Տոշի Իչիյանագիի հետ, ծնողները նույնիսկ հրաժարվում են նրանից:
Ամուսնական կյանքը, սակայն, չի հաջողվում, և Յոկո Օնոն բնակարան է վարձակալում Նյու Յորքի թաղամասերից մեկում ու սկսում ընկերություն անել տեղի հեղինակավոր արվեստագետների հետ, որոնց մեկը լեգենդար նկարիչ Էնդի Ուորհոլն էր: Օնոն երկրորդ անգամ ամուսնանում է ոմն Էնթընի Քոքսի հետ: Զույգն ունենում է դուստր` Կյոկո անունով:
Օնոն ամուսնու և դստեր հետ 1966թ.-ին մեկնում է Լոնդոն, որտեղ բացում է իր նկարների ցուցահանդեսը: Ջոն Լենոնը, ով այդ ժամանակ «Բիթլզի» անդամն էր, մի անգամ այցելում է այդ ցուցահանդեսը և բավականին հավանում Օնոյի աշխատանքները: Լենոնը և Օնոն դառնում են ընկերներ, իսկ որոշ ժամանակ անց` նաև սիրահարներ: Երկուսն էլ սկսում են անհետաքրքրություն ցուցաբերել իրենց օրինական ամուսինների հանդեպ, ուստի 1969թ.-ին` ամուսնալուծվելուց հետո Լենոնն ու Օնոն ի վերջո ամուսնանում են:
Բիթլզի շատ երկրպագուներ մեղադրում են Օնոյին` իրենց սիրելի խումբը «լուծարելու» մեջ, քանի որ ըստ նրանց` Յոկո Օնոն այնքան մեծ ազդեցություն ուներ Լենոնի վրա, որ վերջինս «գլուխն էր կորցրել»: Իրականում` Օնոն պարզապես քաջալերում էր Լենոնին անել այն բաները, ինչ նա նախկինում ցանկացել էր անել, սակայն վախեցել էր հանրային կարծիքից, ներառյալ խմբից դուրս գալու նրա միտքը: Զույգը նոր խումբ-դուետ է հիմնում` այն կոչելով` Plastic Ono Band: Զույգի համար մյուս խնդիրը զավակ ունենալն էր, քանի որ Օնոն բազմաթիվ անգամ ընդհատել էր հղիությունը: 1975թ.-ին` Լենոնի 35 ամյակի օրը, նրանք ունենում են իրենց առաջնեկին` Շոնին: Բացի այդ` Օնոն կարողանում է հաշտվել հայրական ընտանիքի հետ:
Լենոնը կնոջն համարում էր իր «մուսան»: 1980 թ.-ին` ամուսնու մահվանից հետո Օնոն թողարկում է բազմաթիվ սոլո ալբոմներ: Առաջին սոլո ալբոմի անվանումն էր Season of Glass: Նրա հետագա գործերը բավականին դրական կերպով են ընդունվում երաժշտական քննադատների ու նույնիսկ Լենոնի երկրպագուների շրջանում, սակայն ալբոմների վաճառքը այդքան էլ հաջող չի ստացվում:
Այժմ Յոկո Օնոն հեռացել է իր բուռն կարիերայից և տնօրինում է Լենոնի թողած ոչ բիթլզյան ժառանգությունը:
Դիսկոգրաֆիա [խմբագրել]
Ստուդիական ալբոմներ [խմբագրել]
- Yoko Ono/Plastic Ono Band (1970)
- Fly (1971)
- Approximately Infinite Universe (1972)
- Feeling the Space (1973)
- A Story (1974)
- Season of Glass (1981)
- It's Alright (I See Rainbows) (1982)
- Starpeace (1985)
- Rising (1995)
- Blueprint for a Sunrise (2001)
- Yes, I'm a Witch (2007)
- Open Your Box (2007)
- Between My Head and the Sky (2009)
Ալբոմներ թողարկված Ջոն Լենոնի հետ [խմբագրել]
- Unfinished Music No.1: Two Virgins (1968)
- Unfinished Music No.2: Life with the Lions (1969)
- Wedding Album (1969)
- Live Peace in Toronto 1969 (1969)
- Some Time in New York City (1972)
- Double Fantasy (1980)
- Milk and Honey (1984)
Ժողովածուներ, սաունդթրեքային ալբոմներ [խմբագրել]
- Onobox (1992)
- Walking on Thin Ice (1992)
- New York Rock (1994)
- Rising Mixes (1996)
- Don't Stop Me! (2009)
Մեծարումային ալբոմներ [խմբագրել]
- Every Man Has a Woman (1984)
- Mrs. Lennon (2010)
Սինգլներ [խմբագրել]
| Տարին | Կատարումը | ՄԲ սինգլների շքերթ | U.S. Dance | Ալբոմը |
|---|---|---|---|---|
| 1971 | "Mrs. Lennon"/"Midsummer New York" | – | – | Fly |
| "Don't Worry Kyoko (Mummy's Only Looking for Her Hand in the Snow)" | – | – | ||
| 1972 | "Now or Never"/"Move on Fast" | – | – | Approximately Infinite Universe |
| "Mind Train"/"Listen, the Snow Is Falling" | – | – | Non-album single | |
| 1973 | "Death of Samantha"/"Yang Yang" | – | – | Approximately Infinite Universe |
| "Josejoi Banzai (Part 2)" (Միայն Ճապոնիայում) | – | – | Non-album single | |
| "Woman Power"/"Men, Men, Men" | – | – | Feeling the Space | |
| "Run, Run, Run"/"Men, Men, Men" | – | – | ||
| 1974 | "Yume O Motou (Let's Have a Dream)"/"It Happened" (Թողարկված միայն Ճապոնիայում) | – | – | Non-album single |
| 1981 | "Walking on Thin Ice"/"It Happened" | 35 | 13 | Season of Glass (1997 վերաթողարկում), Double Fantasy (2000 re-release) |
| "No, No, No"/"Will You Touch Me" | – | – | Season of Glass | |
| 1982 | "My Man"/"Let the Tears Dry" | – | – | It's Alright (I See Rainbows) |
| "Never Say Goodbye"/"Loneliness" | – | – | ||
| 1985 | "Hell in Paradise"/"Hell in Paradise" (գործիքավորում) | – | 12 | Starpeace |
| "Cape Clear"/"Walking on Thin Ice" (promo) | – | – | ||
| 2001 | "Open Your Box" (ռեմիքս տարբերակներ) | 144 | 25 | Open Your Box-ի (2007) վրա կազմավորված ռեմիքսներ |
| 2002 | "Kiss Kiss Kiss" (ռեմիքս տարբերակներ) | – | 20 | |
| "Yang Yang" (remixes) | – | 17 | ||
| 2003 | "Walking on Thin Ice" (remixes) | 35 | 1 | |
| "Will I" (ռեմիքս տարբերակներ)/"Fly" (remixes) | – | 19 | ||
| 2004 | "Hell in Paradise" (ռեմիքս) | – | 4 | |
| "Everyman... Everywoman..." (ռեմիքս) | – | 1 | ||
| 2007 | "You're the One" (ռեմիքս տարբերակներ) | – | 2 | |
| "No, No, No" (ռեմիքս) | – | 1 | ||
| 2008 | "Give Peace a Chance" (ռեմիքս) | – | 1 | |
| 2009 | "I'm Not Getting Enough" (remixes) | – | 1 | |
| 2010 | "Give Me Something" (ռեմիքս) | – | 1 | |
| "Wouldnit (I'm a Star)" (ռեմիքս) | – | 1 | Սինգլ առանց ալբոմի | |
| 2011 | "Move on Fast" (remixes) | – | 1 | Սինգլ առանց ալբոմի |
| "Talking to the Universe" (ռեմիքս) | – | 1 | Սինգլ առանց ալբոմի | |
| 2012 | "She Gets Down on Her Knees" (ռեմիքս) | – | 5 | Սինգլ առանց ալբոմի |
| "I'm Moving On" (ռեմիքս) | – | 4 | Սինգլ առանց ալբոմի |
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք
- The Plastic Ono Band-ի պաշտոնական կայք
- Յոկո Օնո - կենսագրությունը IMDb-ում