Հևի մետալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հևի մետալ (անգլ.՝ heavy metal - ծանր մետալ), ռոք երաժշտության ժանր, մետալի առաջին և սկզբնական ուղղվածությունը։ Հիմնականում այս տերմինով անվանում են «դասական» մետալը, որը ստեղծվել եր 1970-ական թվականների սկզբին Black Sabbath և Judas Priest խմբերի կողմից։

Հևի մետալը վերջնականապես ձևավորվել է 1970-ական թվականների վերջին` բրիտանական հևի մետալի նոր ալիքի հայտնվելով։ Ժամանակակից հևի մետալի համար բնորոշ են` միջին կամ արագացված տեմպ, զգալի ագրեսսիա, սոլո-կիթառահարի կենտրոնական դերը, երկարատև և ճկուն կիթառային սոլոներ, բարձր վոկալ։ Տեքստերի թեմատիկան բազմիմաստ է, կարող են լինել երգեր պատերազմական, հասարակական, փիլիսոփայական, կրոնական, երբեմն էլ` սիրո մասին։

Արտաքին հղումներ[խմբագրել]