Ռոջեր Գլովեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոջեր Դեյվիդ Գլովեր (ծնվ. 1945 թ. նոյեմբերի 30-ին, Բրեքոն), ուելսցի երաժիշտ է, երգահան և պրոդյուսեր, առավել հայտնի է որպես հանրահայտ Դիփ Փարփլ խմբի բաս կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Ուելսում, հետագայում ընտանիքի հետ հաստատվել է Լոնդոնում: 13 տարեկանից սկսել է նվագել կիթառ։ Հարրոուի արական դպրոցում նա ստեղծեց իր առաջին խումբը` Madisons, որը հետագայում վերանվանվեց Episode Six և խմբին միացավ Յան Գիլլանը: 1969 թ. Գլովերն ու Գիլլանը միացան Դիփ Փարփլ խմբին և ձայնագրեցին խմբի ամենահայտնի ալբոմները` In Rock, Fireball և Machine Head:

1970-ականներին նա Judas Priest, Nazareth, Elf, Ian Gillan Band խմբերի և Դեյվիդ Քովերդեյլի պրոդյուսերն էր։

1979-1984 թթ. նվագում էր Rainbow խմբում, թողարկեց նաև հաջող սոլո ալբոմներ (Butterfly Ball, Elements Mask)։

1984 թ. կրկին միացավ վերստեղծված Դիփ Փարփլ խմբին։ 1988-ին Գիլլանի հետ թողարկեց Accidentally on Purpose ալբոմը, 2002-ին՝ Snapshot-ը` Roger Glover & The Guilty Party անվամբ, իսկ 2011-ին` If Life Was Easy սոլո ալբոմը։

Աղբյուրներ[խմբագրել]