Անդրեաս Տեր-Մարուքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրեաս Մարուքի Տեր-Մարուքյան (1871, Երևան - 1919, Փարիզ) - հայ քանդակագործ։

Խաչատուր Աբովյան

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է Երևանում։ Մինչև 1890 թվականը սովորել տեղի արական գիմնազիայում։ 1892- 1894 թվականներին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894 թվականին տեղափողվել է Սանկտ Պռտերբուրգ, ապա Փարիզ, որտեղ էլ ընդունվել է Կերպարվեստի բարձրագույն պետական դպրոց (Ա. Ֆալգիերիի դասարան) և սովորել չորս տարի։[1]

[խմբագրել] Ստեղծագործական կյանք

1899 թվականին Փարիզում ցուցադրվել է Տեր-Մարուքյանի «Հայ գրողների դափնեպսակ նվիրաբերող մուսան» կոմպոզիցիոն քանդակը։ Գիպսե քանդակի պատվանդանին Խաչատուր Աբովյանի, Ռափայել Պատկանյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի և Գրիգոր Արծրունու բարձրաքանդակներն էին, իսկ վերևում մուսային մարմնավորող դափնեպսակ կրող կանացի ֆիգուր էր։ Այժմ քանդակի տեղը անհայտ է։[2] Այդ տարիներին ստեղծել է հայ մշակույթային գործիչների և պատվիրատուների կիսանդրիներ և մահարձաններ։ Անդրեաս Տեր-Մարուքյանը ստեղծագործել է նաև ազգային հայրենասիրական թեմայով; Ստեղծել է հայ գեղջուկի և գեղջկուհու դիմաքանդակներ։ Խաչատուր Աբովյանի հուշարձանով, որը այժմ տեղադրված է Քանաքեռում, Մարուքյանը սկիզբ է դրել 20-րդ դարի սկզբի հայ հուշարձանային քանդակագործությանը։

[խմբագրել] Գլխավոր ստեղծագործություններ

  • Հայ գրողների դափնեպսակ նվիրաբերող մուսան
  • Ռափայել Պատկանյան (Նոր Նախիջևան)
  • Նիքայել Նալբանդյան (Նոր Նախիջևան)
  • Ղևոնդ Ալիշան
  • Ներսես Թաիրյան
  • Պետրոս Ադամյան
  • Խաչատուր Աբովյան (Քանաքեռ)
  • Բոգդան Դոլուխանյան
  • Հովանավորություն
  • Հայ գեղջուկը
  • Հայ գեղջկուհին[1]

[խմբագրել] Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, Երևան 1977
  2. Մ. Ս. Սարգսյան, Անդրեաս Տեր-Մարուքյան, Երևան, 1960
1rightarrow.png  Տես նաև Երևանի արձաններ 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ