Ասեղնագործություն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Ասեղնագործությունը արվեստի հնագույն ճյուղերից մեկն է: Ասեղնագործությունը կատարվում է ասեղով՝ միագույն կամ բազմագույն թելերով: Ժամանակի ընթացքում ասեղնագործության պարզ ձևերը վեր են ածվել բարդ ձևերի: Դրանք մեր ժամանակներում հասցվել են կատարելագործության: Միջնադարյան հայկական ասեղնագործությունից մեր օրեր են հասել ու պահպանվում են Պատմության թանգարանի Լիսիցյանի անվան բաժնում: Այստեղ պահպանվել են ասեղնագործության բոլոր տեսակները՝ սփռոցներ, տարազաձևեր, վարագույրներ, անձեռոցիկներ, բարձերի երեսներ, որոնք կատարվել են բովանդակությամբ գունավոր մետաքսյա, բամբակյա, բրդյա և ոսկյա ու արծաթյա թելերով, զարդարված թելերով, թանկարժեք քարերով, ուլունքներով: Մեր ժողովրդի ասեղնագործության մեջ պահպանվել են ոչ միայն ազգային ոճը, զարդանկարների տեսակները, այլև իրենց հին տեղանունները. Օրինակ՝ «Վանի», «Սասունի», «Մարաշի», «Այիթափի», «Պոլսի» ասեղնագործությունները:
Նյութեր – Ասեղնագործության համար կարելի է օգտագործել տարբեր տեսակի կտորներ. քաթան, կտավ, բատիստ, մետաքս: Նախընտրելի է դիմացկուն ու ամուր կտոր, որովհետև դրա վրա երկար աշխատանք է կատարվելու և բրդյա, մետաքսյա, կապրոնի թելերով: Լվացման ենթակա գործվածքները պետք է գործել գույնը չթափվող թելերով: Մուլինեները պետք է պահել հյուսած, իսկ բրդյա թելերը՝ զգույշ կծկած վիճակում: Պետք է ունենալ տարբեր չափսի ասեղներ, մկրատներ, մատնոց: Ատամով թել կտրել չի կարելի: Ասեղնագործում են շրջանակի վրա: Ասեղնագործության կտորը սկզբում լվանում են, հետո նոր վրան նկարում: Արդուկված կտորի վրա տեղադրում են տպիչը, այնուհետև նախատեսված նկարը ամրացվում գնդասեղներով, որպեսզի չտեղաշարժվի, այնուհետև՝ նկարում: Եթե լուզի վրա է և երկու կողմերը միանման են, ապա կտորը ծալվում է երկու տակ, մեջտեղը դրվում է տպիչը և նոր գծվում: Ասեղնագործությունը սկսում ենք բլանդ կարով՝ առանց հանգույցի, որպեսզի մաքուր լինի: Ասեղնագործության մեջ գործի են ածվում կարերի զանազան ձևեր՝ շուլալակար, դարձակար, պատկար, օղակակար, խաչկար, շղթայակար, ցողունակար, որոնցով կարում են նախշերի եզրերը, վզնոցների, անձեռոցիկների եզրերը:
Ասեղնագործության մեջ ամենատարածված ձևը հարթակարն է: Հարթակարով կատարված ամբողջ զարդանկարը լցվում է թելերով: Այդ պատճառով էլ կոչվում է լիցք: Հայկական տարազային գործվածքներում հաճախ են հանդիպում հարթակարի շատ օրինակներ: Կա նաև ալիքավոր հարթակար՝ երկար թելը մի քանի անգամ ամրացնելով կտորին: Մեծ տարածում ունի նաև ճյուղակարը, որով գործվում են ճյուղերը, ցողունները: Այնիթափի ասեղնագործության մեջ մեծ տարածում ունի աստղածաղիկ զարդանախշը, որը նաև հայկական հին ասեղնագործությունում բավական տարածված է: Լինում են նաև հանգուցային կարեր: Դրանցից է կոր հանգույցը, որը մենք անվանում ենք ռոկոկո: Թելը ասեղի վրա փաթաթում ենք և ասեղը անցկացնում կտորի տակ, որտեղից դուրս է գալիս կտորի երես: Դրանցով գործում ենք ծաղիկների միջուկները: Հանգուցային կարերի մյուս տեսակը որդանման կարն է: Միմյանց կողքին դասավորելով լցնում ենք ցանկացած նախշ: Այդ կարատեսակով ասեղնագործում ենք ծաղիկների տեսակները:
Կա նաև վերադիր կար, որի ժամանակ կտորի վրա ամրացնում ենք մեկ այլ կտոր և եզրերը միացնում ենք օղակակարով:
Հայկական ասեղնագործության մեջ մեծ տեղ է գրավում «Մարաշի» ասեղնագործությունը: Այն նման է քարերի վրայի փորաքանդակներին և Վանա հայտնի ժանյակին: Կա նաև սարդի գործվածք: Աչքի են ընկնում նաև Այիթափի թելաքաշերը: Թելերը քաշում ենք կտորի լայնությամբ և երկարությամբ, ուզած ձևով պատրաստում վանդակներ, ապա ասեղնագործում: Պատմության թանգարանի ազգագրական բաժնում պահպանվումեն հայկական թելաքաշներով ասեղնագործություններ: