Զվարթնոց միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զվարթնոց միջազգային օդանավակայան


Զվարթնոց միջազգային օդանավակայանը

IATA: EVN – ԻԿԱՕ: UDYZ
EVN (Հայաստան)##
EVN (Հայաստան)
EVN
Օդանավակայանի գտնվելու վայրը
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր/Օպերատոր Armenia International Airports CJSC
Ծառայում է Երևան
Տեղագրություն Զվարթնոց, Հայաստան Հայաստան
Բարձրացում ԲԾՄ 2 838 ֆտ / 865 մ
Կոորդինատներ 40°08′58″ հս․. լ. 44°23′54″ ավ. ե.HGЯO
Մակերես 9,9 հա
Տեղական ժամանակ UTC +4/+4
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք zvartnots.am
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
09/27 3849x56 12629x184 Ասֆալտ/Բետոն
Վիճակագրություն (2023)
Ճամփորդների թիվը 5.330.314 https://hetq.am/hy/article/164838
Օդանավակայանին նոր վերջնակայանը
Զվարթնոց միջազգային օդանավակայանը ՀՀ փոստային նամականիշի վրա

Զվարթնոց միջազգային օդանավակայան, Հայաստանի ամենամեծ օդանավակայանը։ Գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք Երևանից 10 կմ դեպի արևմուտք։

Հանդիսանում է խոշոր օդանավակայան, և ազգային ավիափոխադրող չունի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք։ Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել։ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը՝ վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը[1]։

Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է.

Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում՝ ճարտարապետությունը, առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը։ Բայց այն, ինչ այժմ կառուցվել է ամբողջական նախագիծը չէ։ Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է[1]:

Օդանավակայանի առաջին հերթը ապահովելու էր ներքին՝ միութենական չվերթները, իսկ երկրորդը՝ արտաքին միջազգային չվերթները։

«Զվարթնոց» օդանավակայանի կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով։ Խորհրդային Միությունում՝ այդ շրջանում, Զվարթնոց օդանավակայանի նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները։

«Զվարթնոց» օդանավակայանի ստեղծագործական խումբը՝ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շխիյանը, Լևոն Չերքեզյանը, Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը, 1985 թ. արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի[2]։

Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամկետում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին[2]։ Այն ժամանակ ընդունում էր միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթեր։ 1985-ին ICAO-ն շնորհեց օդանավակայանին 2-րդ կարգ։ Նոր վերջնակայաններ (տերմինալներ) բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թվականի հուլիսին Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությանը 30 տարի ժամկետով։

2011 թվականին օդանավակայանում բացվել է ուղևորների նոր տերմինալ 34 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով՝ մեկնում և ժամանում սրահներով, գրանցման հարթակներով, VIP սրահներով և կայանատեղիով[3]։ 2019 թվականին «Զվարթնոցը» ռեկորդ է սահմանել տարվա ընթացքում սպասարկված ուղևորների թվով՝ ավելի քան 3 մլն մարդ։ 2022 թվականին օդանավակայանը սպասարկել է ավելի քան 3,5 մլն ուղևոր[4]։

Ավիաուղիներ և ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերություն Նպատակակետ
Aegean Airlines Աթենք
Սեզոնային: Հերակլիոն
Աերոֆլոտ Մոսկվա – Շերեմետևո
Air Arabia Շարջա
Air Cairo Շարմ Էլ Շեյխ
Սեզոնային: Հուրգադա
Air France Փարիզ – Շառլ դը Գոլ
air Baltic Ռիգա[5]
Aircompany Armenia Լիոն, Միներալնիե Վոդի, Մոսկվա – Վնուկովո, Թբիլիսի, Թել Ավիվ, Վորոնեժ
Սեզոնային: Բաղդադ, Բեյրութ
Սեզոնային չարթերային: Ալ Նաջաֆ, Աքաբա, Բարսելոնա, Բաթումի, Էրբիլ, Հերակլիոն, Կոս, Քուվեյթ, Լառնակա, Պատրաս, Հռոդոս, Ռիմինի, Սուլեյմանիյա, Սալոնիկ, Տիվատ, Վառնա, Վենետիկ[6]
AlMasria Universal Airlines Սեզոնային չարթերային: Շարմ Էլ Շեյխ[7]
AMC Airlines Սեզոնային չարթերային: Շարմ Էլ Շեյխ[8]
Armenia Airways Անապա, Թեհրան – Իմամ Խոմեյնին[9]
Atlantis Armenian Airlines Կապան

Սեզոնային: Բաթումի

Austrian Airlines Վիեննա
Azimuth Կալուգա[10], Կրասնոդար, Դոնի Ռոստով, Ուֆա[11]
Սեզոնային: Սոչի
Belavia Մինսկ
Brussels Airlines Սեզոնային: Բրյուսել
Bulgaria Air Սեզոնային չարթերային: Վառնա[8]
Bulgarian Air Charter Սեզոնային չարթերային: Բուրգաս[6]
Cham Wings Airlines Դամասկոս
EgyptAir Սեզոնային չարթերային: Շարմ Էլ Շեյխ[12]
Flydubai Դուբայ
FlyEgypt Սեզոնային չարթերային: Հուրգադա[6]
FlyErbil Բաղդադ, Էրբիլ
Georgian Airways Թբիլիսի
Սեզոնային: Բաթումի
Israir Սեզոնային: Թել Ավիվ[13]
Korean Air Սեզոնային չարթերային: Սեուլ[14]
LOT Polish Airlines Վարշավա-Շոպեն
Middle East Airlines Բեյրութ
Nordwind Airlines Մոսկվա – Շերեմետևո, Սանկտ Պետերբուրգ
Nouvelair Սեզոնային չարթերային: Մոնաստիր[15]
Orange2Fly Սեզոնային չարթերային: Շարմ Էլ Շեյխ[7]
Pegas Fly Միներալնիե Վոդի, Մոսկվա – Շերեմետևո, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով[16], Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սոչի, Ստավրոպոլ[17] Ուֆա[18], Պերմ, Կրասնոդար, Վոլգոգրադ, Վորոնեժ
Qatar Airways Դոհա
Red Wings Airlines Մոսկվա – Դոմոդեդովո
Ryanair Միլան - Բերգամո[19],Բեռլին-Շենեֆելդ[19], Պաֆոս[20], Հռոմ – Կիամպինո[19], Սալոնիկ[21]
S7 Airlines Մոսկվա – Դոմոդեդովո, Նովոսիբիրսկ
SCAT Airlines Սեզոնային: Նուր-Սուլթան
SkyUp Կիև – Բորսպիլ
Սեզոնային: Օդեսա
Smartavia Մոսկվա – Դոմոդեդովո, Սանկտ Պետերբուրգ
Ukraine International Airlines Կիև – Բորսպիլ
Ural Airlines Կրասնոդար, Մոսկվա – Դոմոդեդովո, Դոնի Ռոստով, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սոչի, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ
Սեզոնային: Անապա
Utair Մոսկվա – Վնուկովո
Սեզոնային: Սուրգուտ
Wizz Air Լառնակա[22], Վիեննա[23], Վիլնյուս[23], Սոֆիա, Պրահա (կարճ ժամանակով), Դորտմունդ, Միլան, Հռոմ, Վենետիկ, Աբու Դաբի

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

See source Wikidata query and sources.


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր մասնաշենք
Հին մասնաշենք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կաթիլներ մեծ ծովից, Երևան, 2007 թ.
  2. 2,0 2,1 Կարեն Բալյան, «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան», Tatlin, 2012
  3. «Зал прибытия нового терминала ереванского аэропорта «Звартноц» сдан в среду в эксплуатацию» (ռուսերեն). Информационное агентство АРКА — новость. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  4. «Ереванский аэропорт "Звартноц" побил рекорд по числу пассажиров в 2022 г.» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  5. Liu, Jim (2019 թ․ հոկտեմբերի 9). «airBaltic expands Riga network in S20». routesonline.com.
  6. 6,0 6,1 6,2 «Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն».
  7. 7,0 7,1 http://gdca.am/storage/projects/projects_6345206570_CHARTER_FLIGHTS_S19.doc
  8. 8,0 8,1 http://aviation.am/storage/projects/projects_6345206570_CHARTER_FLIGHTS_S19.doc
  9. «Iran says 12 dead from new virus, rejects higher death toll».
  10. «Пресс-центр». klf.aero. Kaluga International Airport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. Самойлова, Ирина (2019 թ․ դեկտեմբերի 24). «"Азимут" в марте откроет прямой рейс Уфа-Ереван». www.kommersant.ru (ռուսերեն). АО «Коммерсантъ». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. Liu, Jim (2020 թ․ փետրվարի 19). «EGYPTAIR schedules Sharm el Sheikh – Yerevan charters in 3Q20». Routesonline. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  13. https://www.calcalistech.com/ctech/articles/0,7340,L-3780211,00.html
  14. http://www.kaltour.com/ProductOverseas/OverseasView?pkgpnh=KW45202&hg1hno=OP20180517208&hg1seq=1&hg1sts=PRP&tabmenu=5&iddidd=H2080023
  15. https://ru.armeniasputnik.am/society/20200225/22170813/Nouvelair-letom-vpervye-zapustit-pryamye-reysy-iz-Erevana-v-tunisskiy-Monastir-.html
  16. «Ростов-на-Дону и Ереван может связать новый авиарейс». rostov.aif.ru. «Аргументы и Факты». 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  17. |url=https://nordwindairlines.ru/en/booking#/results/47853579 Արխիվացված 2020-09-24 Wayback Machine
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  19. 19,0 19,1 19,2 https://www.routesonline.com/news/29/breaking-news/286924/ryanair-targets-underserved-armenia-western-europe-market/
  20. «Ryanair launches new Yerevan route to Paphos». panorama.am. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  21. https://corporate.ryanair.com/news/ryanair-continues-armenian-expansion/
  22. Wizz Air-ը չվերթեր կիրականացնի Երևան-Լառնակա-Երևան երթուղով
  23. 23,0 23,1 «Wizz Air expands into Armenia with two new routes». reuters.com. 2019 թ․ դեկտեմբերի 16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվարթնոց միջազգային օդանավակայան» հոդվածին։