Գրքի համաշխարհային մայրաքաղաք
Գրքի համաշխարհային մայրաքաղաք UNESCO-ի կողմից քաղաքին տրվող տիտղոս է ի նշան գրքերի և ընթերցանության խրախուսման ծրագրերի որակի և գրքի արտադրության ոլորտում բոլոր մասնակիցների նվիրվածության գնահատման:
Տիտղոսի ժամկետը տևում է տարվա ՅՈւՆԵՍԿՈ-ի Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրից (ապրիլ 23) մինչ հաջորդ տարվա ապրիլի 22-ը:
Բովանդակություն |
[խմբագրել] Տիտղոսի մասին
1996թ. մեկնարկած Գրքի և Հեղինակային իրավունքի օրվա հաջողությունը , UNESCO-ի համար խթան հանդիսացավ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի հայեցակարգը զարգացնելու, ընտրելով Մադրիդը որպես 2001թ մայրաքաղաք. Այստեղ նույնպես հաջողելով, UNESCO-ի գլխավոր համաժողովը որոշեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի անվանակոչումը դարձնել ամենամյա միջոցառում:
UNESCO-ն հրավիրեց Հրատարակիչների միջազգային ասոցիացիային, Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիային և Գրավաճառների միջազգային ֆեդերացիային մասնակցել թեկնածուների առաջադրման գործընթացում, որպեսզի ապահովի գրքի արտադրության երեք հիմնական ճյուղերի մասնակցությունը որոշում կայացնելու մեջ:
Նոմինացիան որևէ ֆինանսական մրցանակ չի ներառում, նա ավելի շուտ հիշատակում է գրքին և ընթերցանությանը նվիրված լավագույն ծրագրերը:
[խմբագրել] Նոմինացիայի չափանիշները
[խմբագրել] Գրքի համաշխարհային մայրաքաղաքներ
Հետևյալ քաղաքները ընտրվել են որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք.
| Տարի | Քաղաք | Երկիր |
|---|---|---|
| 2001 | Մադրիդ | |
| 2002 | Ալեքսանդրիա | |
| 2003 | Դելի | |
| 2004 | Անտվերպեն[1] | |
| 2005 | Մոնրեալ[2] | |
| 2006 | Թուրին[3] | |
| 2007 | Բոգոտա[4] | |
| 2008 | Ամստերդամ[5] | |
| 2009 | Բեյրութ[6] | |
| 2010 | Լյուբլյանա[7] | |
| 2011 | Բուենոս Այրես[8] | |
| 2012 | Երևան[9] | |
| 2013 | Բանգկոկ[10] |
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ IFLA announcement selecting Antwerp as 2004 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Montreal as 2005 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Turin as 2006 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Bogotá as 2007 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Amsterdam as 2008 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Beirut as 2009 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Ljubljana as 2010 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Buenos Aires as 2011 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Yerevan as 2012 World Book Capital City
- ↑ UNESCO announcement selecting Bangkok as 2013 World Book Capital City