Ալբերտ Սոխիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Արտաշեսի Սոխիկյան
Ի ծնեԱլբերտ Արտաշեսի Սոխիկյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1947(1947-10-27)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 8, 2017(2017-05-08) (69 տարեկան)
Ազգությունհայ
Գործունեությունճարտարապետ, դիզայներ, նկարիչ, մանկավարժ, քանդակագործ
ԿրթությունՀԱՊՀ
Պարգևներ

Ալբերտ Արտաշեսի Սոխիկյան (հոկտեմբերի 27, 1947(1947-10-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 8, 2017(2017-05-08)[1]), ճարտարապետ, դիզայներ, նկարիչ, քանդակագործ, մանկավարժ։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2016)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1971 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1971-1972 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում։ 1972-1978 թվականներին՝ Տեխնիկական էթիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի (АФВНИИТЭ) նկարիչ-կոնստրուկտոր, 1978-1979 թվականներին՝ «Ալգորիթմ» գիտահետազոտական կենտրոնի դիզայնի բաժնի վարիչ։ 1982 թվականին վերապատրաստվել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում։ 1979-1992 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նկարչության ամբիոնի ավագ դասախոս, 1993-1997 թվականներին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 1992 թվականից՝ ԵՃՇՊՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս, դոցենտ, պրոֆեսոր։ 2002 թվականից ԵՐՃՇՊՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, ԵՐՃՇՊՀ-ի ավագանու անդամ, ՀՃՄ և ՀԴՄ անդամ[3]։ Մասնակցել է միջազգային, համամիութենական, հանրապետական և անհատական ցուցահանդեսների։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ և համահեղինակ է մի շարք ճարտարապետական, քաղաքաշինական նախագծերի։ Հեղինակ է Երևանի պատմության թանգարանի դիզայնի, Երևանի զինանշանի։ Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի հեղինակն է։

Ալբերտ Սոխիկյանի նախագծերով կառուցվել են՝

  • Ֆ․ Նանսենի անվան այգում գտնվող Ֆ․ Նանսենի թանգարան-համալիրը, Երևան, 2014
  • «Լրագրողի արձանը», Երևան, 2014[4]
  • Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին Երևանում, 2013
  • «Օջախ» ռեստորանային համալիրը, Երևան
  • «No One» բրենդային խանութը, Երևան
  • «Անի» ռեստորանային համալիրը, Դոնի Ռոստով, 2012
  • Մի քանի տասնյակ տներ Երևանում և քաղաքից դուրս

Ստեղծել է դիմանկարներ, ինքնադիմանկարներ, կոմպոզիցիաներ։
Դիմանկարներ՝

  • Կարեն Դեմիրճյան
  • Շառլ Ազնավուր
  • Մարտիրոս Սարյան
  • Տիգրան Պետրոսյան
  • Վիլյամ Սարոյան
  • Ռաֆայել Վահանյան
  • Երվանդ Զախարյան
  • Վլադիմիր Պուտին

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՐՃՇՊՀ լավագույն դասախոս, 2008
  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի դափնեկիր
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալի դափնեկիր
  • Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, 2016[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է Ալբերտ Սոխիկյանը». nuaca.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  3. «Սոխիկյան Ալբերտ Արտաշեսի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. Թող ների մեզ Գագիկ Շամշյանը, բայց իրեն չենք քանդակել. լրագրողի արձանի հեղինակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]