Ղարաքիլիսայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ղարաքիլիսայի ճակատամարտ
Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան թատերաբեմ
Թվական 1918մայիսի 24-մայիսի 28
Վայր Ղարաքիլիսա (ներկայիս Վանաձոր)
Արդյունք Հայկական կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Հայ ազգային խորհուրդ Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Թովմաս Նազարբեկյան Վեհիբ փաշա
Կողմերի ուժեր
6.000 10.000
Կորուստներ
Համեմատաբար թեթև Ծանր


Հայաստանի առաջին Հանրապետության ձեւավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար եւ, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։

Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված եւ Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերեւս անհնարին կլիներ խափանել Երեւանն ու Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։ Ավելին, նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաեւ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թեւանցումը՝ Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված «հայաբնակ տարածքների» վերահսկողությունը՝ հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաեւ շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը:

Իզուր չէ, որ թուրք հրամանատարթ ասել է` «Ղարաքիլիսայում հայեռը ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինորները»:


Կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի, Գարեգին Նժդեհի, գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Սմբատ Սամարցյանի եւ այլ հրամանատարների ու նրանց զորամիավորումների դրսեւորած անօրինակ սխրանքի մասին են վկայում ժողովածուի մեջ տեղ գտած՝ ճակատամարտի բազմաթիվ մասնակիցների եւ ականատեսների հիշողությունները։ Այս առումով առավել արժեքավոր են Մուշեղ Ղազարյանի, Ավետիք Տեր-Պողոսյանի, Յ. Իրազեկի (Հակոբ Տեր-Հակոբյան), Երվանդ Խան Ավդալյանի, Վահե Արծրունու, Գարեգին Նժդեհի եւ այլոց վկայություններն ու հուշերը։ Դրանցում, անշուշտ, կան որոշակի հակասություններ, մանավանդ՝ դեպքերի հաջորդականությունը մատուցելու առումով, բայց քանի որ փաստաթղթերի ներկա ժողովածուն բաղկացած է սկզբնաղբյուրների՝ միանգամից մի քանի խմբերից, ապա ճշմարտությունը հնարավոր է բացահայտել ժամանակակիցների վկայությունները արխիվային փաստաթղթերի եւ մամուլում առկա տեղեկությունների հետ համեմատելու միջոցով։ Հենց սրանով է Վիկտոր Դալլաքյանի եւ Արմեն Մարուքյանի կազմած ժողովածուն էականորեն տարբերվում փաստաթղթերի ու նյութերի այլ հրապարակումներից, որովհետեւ հնարավորություն է տալիս ապագա ուսումնասիրողին իրականացնել սկզբնաղբյուրների համապարփակ ու ամբողջական քննությունը։


Այս Հայաստանի առաջին Հանրապետության ձեւավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար եւ, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։

Այդ պատերազմին չմասնակցեց Անդրանիկ Օզանըանը նույն ինքը Զորավար Անդրանիկը: Ղարաքիլիսայի ճակատամարտին իր մեծ դերը ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանըանը,և նա ասել է`«Եթե պատերազմում մեր լոզունգը լինէր թալանը, գուցէ ավելի յաջողութիւն ունենայինք»

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով