Վերնիսաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերնիսաժ Վիեննայում

Վերնիսաժ, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, որի ժամանակ սովորաբար ներկա են լինում ստեղծագործող արվեստագետները, նրանց քննադատներ և հատուկ հյուրեր։ Անվանումը առաջացել է ֆր.՝ vernis («լաք») բառից, քանի որ նախկինում նկարիչները այս ցուցահանդեսի ժամանակ լաք էին քսում իրենց նկարի վրա։

Այժմ երբեմն վերնիսաժ են կոչվում սովորական կիրակնօրյա տոնավաճառները, որտեղ վաճառվում են հուշանվերների, անտիկվար իրերի (գորգեր, զարդեր, նկարներ, ոսկերչական իրեր, մետաղադրամներ) և այլ ապրանքներ։