Ղանթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղանթար (այլ կիրառումներ)
Հին թաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակթաղամաս
Մտնում էԵրևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ

Ղանթար, հին Երևանի առևտրական հրապարակ։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում էր Կապույտ մզկիթին կից՝ ներկայիս Կիրովի անվան մանկական զբոսայգին է։ 20-րդ դարի սկզբին հրապարակը հատակագծում ունեցել է ձգված եռանկյունու տեսք։ Հրապարակի երկու անկյուններով անցել է Ամրոցի փողոցը, որ հարավ-արևմուտքից կապել է Առևտրային հրապարակը Ամրոցի հրապարակին և ամրոցին, իսկ հյուսիս-արևելքից՝ Եկեղեցու հրապարակով դուրս է եկել կենտրոն։ Երրորդ անկյունից դուրս է եկել դեպի արևմուտք Սուրբ Սարգսի փողոցը, որը ձգվել է դեպի եկեղեցի[1]։

20-րդ դարի քաղաքի վերաձևման ընթացքում Ղանթարի շուկայի տեղում տնկվեց այգի՝ ընդարձակելով 19-րդ դարից կառուցվող Անգլիական այգին։ Այգու երկու մասերը բաժանվում էին Կրեպոստնայա, իսկ հետագայում Շահումյան փողոցով, որը նախկինում համարվել է Աստաֆյան փողոցի մի մաս։ 2000-ականներին դրան զուգահեռ կառուցվեց ևս մեկ փողոց, որը կոչվեց Իտալիայի փողոց՝ տեղում գործող Իտալիայի դեսպանատան պատվին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան պարսկական տիրապետության տարիներին կոչվել է «Ղանթար»՝ պարսկերեն՝ «շուկայի մեծ կշեռք»։ 1906-1911 թվականների գծագրի պարզաբանման մեջ անվանվել է «Շուկայի հրապարակ - քաղաքային կշեռք և ղանթար»[1]։ Քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, պատկանել էր Երևանի վարչությանը։ Մեծածախ առևտուրը կատարվել է «ղանթարով»։ Կշեռքի ճշգրտությունը հսկողը ունեցել է «միզանդար» կոչումը[2]։

Հետագայում Ղանթարի հարևան տարածքում կառուցվել էր ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։[փա՞ստ]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ 37 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։
  2. Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երևանը. Երևան. էջ 99.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)