Երվանդ Քոչարի թանգարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Քոչարի թանգարան
Թանգարանի մուտք
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԵրևան
Մասն էԲնակելի տուն
ՀասցեՄաշտոցի 39/12, Երևան, Հայաստան և Mesrop Mashtots Avenue 39/12, Yerevan, ArmeniaՄաշտոցի պողոտա (39/12)
Հիմնադրվել է1984
ՏնօրենԿարինե Քոչար
Կայքkochar.am(հայ.)
Քարտեզ
Քարտեզ

Երվանդ Քոչարի թանգարան, գտնվում է Երևան քաղաքում, բացվել է 1984 թ. հունիսի 22-ին՝ Երվանդ Քոչարի արվեստանոցի հիմքի վրա։ Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։ Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1946-1959 թթ., հետագայում թանգարանին ավելացվել է 3 սրահներ, որտեղ էլ ցուցադրված է արվեստագի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ՝ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, ինչպես նաև բացառիկ արժեքավոր փաստաթղթեր[1]։

2001թ. թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման։

Թանգարանը իրականացնում է 5 լեզուներով էքսկուրսիաներ՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։

Թանգարանում կազմակերպվում են դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ։

Թանգարանի երկրորդ հարկի սրահում 2017թ. ապրիլ ամսից գործում է «Քոչար» արվեստի ստուդիան։ Ստուդիան իրականացնում է իր հիմնական գործունեությունը, որտեղ հաշվի են առնվում տարիքային առանձնահատկություններին համապատասխան չափորոշային պահանջները և հենքային ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի բաշխումը։ Դասընթացն իրականացվում է երկու հիմնական փուլերով՝ նկարչություն կամ ապլիկացիա և արվեստի պատմություն։ Կարևորվում է Գունանկարչությունը, քանի որ այն շրջապատող իրականության գունային բազմազանության հարստության և ներդաշնակության ընկալման և պատկերման միջոց է։ Իսկ արվեստի պատմություն՝ արվեստի բնագավառից տեսական գիտելիքների ձեռքբերման և ընդհանուր աշխարհայացքի ընդլայնման միջոց է։ Աշակերտները ծանոթանում են կերպարվեստի ժանրերին, ուղղություններին նրանց առանձնահատկություններին, ծանոթանում հայտնի արվեստագետների ստեղծագործական ուղուն։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ որոնցով փորձ է արվում հանրահռչակել Երվանդ Քոչարի արվեստը։ Թանգարանը իրականացնում է նաև մի շարք արտագնա էքսկուրսիաներ։

Թանգարանի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի տնօրենն է Կարինե Քոչարը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երվանդ Քոչարի թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/41.1