Դավիթ IV Շինարար
Տես նաև Դավիթ (այլ կիրառումներ)
Դավիթ Դ Շինարարը, նաև ճանաչված որպես Դավիթ II[1], (վրացերեն՝ დავით IV აღმაშენებელი) (1073 - հունվարի 24, 1125) վրաց Բագրատունիների դինաստիայից Վրաստանի թագավոր էր 1089–ից մինչև իր մահը 1125 թվականին։[2]
Օգտագործելով սելջուկյան պետության քայքայումն ու խաչակրաց արշավանքները՝ պայքարել է հարևան մահմեդական ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104–ին իր տիրույթներն է միացրել Կախեթը և Էրեթին։ 1121–ին Դիդգորի ճակատամարտում պարտության է մատնել սելջուկ–թուրքական միրայությունների միացյալ զորքին։ 1122–ին ազտագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123–ին ստեղծել է ամիրսպասալարի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123–ին Անիի ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես Զաքարյանները, Մամիկոնյանները, Արծրունիները իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Սարկավագը։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Britannica online
- ↑ Georgia in the Developed Feudal Period (XI-the first quarter of the XIII c.) www.parliament.ge Ստացվել է օգոստոսի 13, 2006.
|
|
|
|---|---|
| Միացյալ Վրաստան թագավորներ (1008—1245) | Բագրատ III • Գեորգի I • Բագրատ IV • Գեորգի II • Դավիթ IV Շինարար • Դեմեթրե I • Դավիթ V • Գեորգի III • Թամար I Մեծ • Գերգի IV Լաշա • Ռուսուդան |
| Արևելյան Վրաստան (1247—1308) | Դավոթ VII Ուլու • Դեմեթրե II Անձնազոհ • Դավիթ VIII • Վախթանգ III • Գեորգի V Փայլուն • Գերգի VI Փոքր |
| Արևմտյան Վրաստան (1247—1308) | Դավիթ VI Նարին • Վախթանգ II • Կոնստանտին I • Միխաիլ • Ալեքսանդր • Ալեքսանդր • Գերգի • Կոնստանտին II |
| Վրաստանի միավորում (1346—1490) | Դավիթ IX • Բագրատ V Մեծ • Գերգի VII • Կոնստանտին I • Ալեքսանդր I Մեծ • Վախթանգ IV • Գեորգի VIII • Բագրատ VI • Ալեքսանդր II • Կոնստանտին II |
Տես նաև Դավիթ (այլ կիրառումներ)