Վարդան Աճեմյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Աճեմյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Վարդան Աճեմյան (Հունիսի 4, 1905, Վան - 1977, Երևան)― հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական դերասան:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է Վանում: Ավարտելով Երևանի գեղարվեստական ուսումնարանը, 1924-ին նա ընդունվում է Մոսկվայի դրամատիկական ստուդիան` դասեր առնելով Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի, Վախտանգովի բեմադրություններից: Գալով Թիֆլիս՝ դառնում է Թիֆլիսի հայ դրամատիկական ստուդիայի ղեկավարը, որտեղ բեմադրում է Դերենիկ Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը» պիեսը: Հայրենիք վերադառնալով արդեն որպես պրոֆեսիոնալ բեմադրիչ, նա 1928թ.-ին դառնում է Լենինականի պետական թատրոնի հիմնադիրներից մեկը և հենց այստեղ էլ բեմադրում իր առաջին ներկայացումները՝ վկայելով, որ ասպարեզ է եկել արդիականության հարցերի հանդեպ զգայուն, լայն մտածողության և վառ ձիրքի տեր մի արվեստագետ: 1930-ականների վերջին նա տեղափոխվեց Երևանի Առաջին պետթատրոն: Աճեմյանն իր բեմադրած պիեսներից շատերի համահեղինակն է եղել, ինչպես նաև իր բեմադրությունների նկարչական ձևավորման համահեղինակը: [1]

[խմբագրել] Բեմադրությունները

[խմբագրել] Գրականություն Վարդան Աճեմյանի մասին

  • Լ.Հախվերդյան, Կլասիկան և մեր օրերը. Վարդան Աճեմյանի արվեստը, Երևան, 1962թ.

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (1967) Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 
  2. Վարդան Աճեմյանը ժամանակակիցների հուշերում / Կազմեց՝ Լևոն Հախվերդյան ; Խմբ.՝Սերգո Հայրապետյան. - Երևան : Արեգ , 1997. - 272 էջ. Վերնախորագիր՝ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ Հախվերդյան, Լևոն Հովհաննեսի, 1924-2003 Հայրապետյան, Սերգո Աճեմյան Վարդան, նրա մասին
  3. Վարդան Աճեմյան / Կազմ. և վերջաբ.՝ Հ. Երանոսյան ; Խմբ.՝ Ռ. Զարյան; Առաջաբ.՝ Վ. Մկրտչյան;. - Երևան : Սովետական գրող , 1977. - 206 էջ : լուսանկ. ; 18 սմ. Վ.Աճեմյանի բեմադրությունների ցանկ, էջ՝ 188-196 Մատենագիտական ցանկ հայ. և ռուս. լեզուներով, էջ՝ 197-204 Երանոսյան, Հայկազ կազմ. վերջաբ. Զարյան, Ռուբեն Վարոսի, 1909-1994 խմբ. Մկրտչյան, Վահագն առաջաբ. Աճեմյան, Վարդան Մկրտչի, 1905-1977 Հայ թատրոն Դերասանական արվեստ Հայ անվանի դերասաններ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով