Արմաշ (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Արմաշ (այլ կիրառումներ)
Արմաշ
39°46′00″ հս. լ. 44°48′30″ ավ. ե. / 39.766667° հս. լ. 44.808333° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արարատի մարզ
Գյուղապետ Հակոբ Զեյնալյան
Բնակչություն 2,685 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական Եկեղեցի
Տեղաբնականուն Արմաշեցի
Հեռախոսային կոդ 0234
##Արմաշ (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Արմաշ (Արարատի մարզ) (Արարատի մարզ)
Red pog.png

Արմաշ, գյուղ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Երևանից 65 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Արտաշատից 30 կմ հեռավորության վրա։ Կոչվել է Կոստանդնուպոլսի մոտ՝ Նիկոմեդիայում գտնվող հայտնի Արմաշի դպրեվանքի անունով։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, մանկապարտեզ։ Գործել է սանիտարական կուլտուրայի թանգարան՝ միակը իր տիպի մեջ Հայաստանի գյուղական բնակավայրերում։

Աշխարհագրական նկարագիրը[խմբագրել]

Գտնվում է ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է. ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -10-ից -34։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 28-ից 40 աստիճան, իսկ առավելագույնը՝ 43 աստիճան։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Պատմություն[խմբագրել]

Հիմնադրվել է 1926-ին Կոստանդնուպոլսից գաղթածների կողմից։

Բնակչությունը[խմբագրել]

1926-ին ունեցել է 32, 1939-ին՝ 228, 1959-ին՝ 1144, 1979-ին՝ 2082 բնակիչ։ Ըստ 2011 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2685 մարդ, որից 49.7% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 50.3%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 31%, աշխատունակ տարիքի ներլայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 13%։ Գյուղն ունի 654 տնտեսություն։

Տնտեսությունը[խմբագրել]

Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1416 հեկտար։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով մոտ 640 հա։ Կան նաև պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 273 հա և 130 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են և օգտագործվում են վարելահողեր, արոտավայրեր(262 հա) և խոտհարքեր(59 հա)[1]։

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]