Հայ-իրանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-իրանական հարաբերություններ
Հայաստան և Իրան

Հայաստան

Իրան

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրնըրի ժողովուրդնըրի միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապըտության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում:Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր:[1]

Պատմություն[խմբագրել]

Իր բազմադարյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը մշտապես պայքարել է պարսից թագավորնըրի գերիշխանության դեմ։ Հայերն ապրել են պարսկական տիրապետության ներքո Մեդեսների, Աքեմենիդների, Պարթևիդների, Սասանիդների և Սաֆավիդների արքայատոհմերի գահակալության տարինըրին։

1991թ.-ին հայաստաի անկախացւոմից հետո երկու երկրների միջև հաստատվեցին որակապես տարբեր հարաբերություններ։ Այժմ Հայաստանի և Իրանի Հանրապետությունները հանդիսանում են բարեկամ երկրներ։[2]

Առևտրատնտեսական հարաբերություններ[խմբագրել]

Հայաստանն Իրանից ներկրում է կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, ավտոմեքենաներ, սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ և արտահանվում է հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա։

2007թ. հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես` Իրան-Հայաստան գազատարի շինարարության շարունակումը, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի և Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցումը: 2007թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրան-Հայաստան /Կապան-Մեղրի/ այլընտրանքային ճանապարհի բացման արարողությունը: Մեղրի - Կապան էապես ավելի էժան ինքնարժեք ունեցող նոր ճանապարհի երկարությունը 91կմ է: 2008թ. նոյեմբերի վերջին ավարտվեցին Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարարական աշխատանքները:

2010թ. հունվարի 27-ին Երևանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր: Այդ հուշագրով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առևտրատնտեսական, բանկային, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության և մյուս բնագավառներում: Ներկայումս հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը լուրջ դերակատարություն ունի հայ-իրանական տնտեսական հարաբերություններում:[3]


Հայաստան-Իրան առևտրի ծավալները

Տարեթիվ արտահանում /հազ.ԱՄՆ դոլար/ ներմուծում /հազ. ԱՄՆ դոլար/ ընդհանուր ծավալ /հազ.ԱՄՆ դոլար/
2008թ. 25056,3 202991,2 228047,5
2009թ. 33025.9 162398.0 195423.9
2010թ. 84831.2 199884.7 284715.9
2011թ. 106254.2 217156.6 323410

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]