Պապլոր հայկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապլոր հայկական

Պապլոր հայկական (Muscari armeniacum), շուշանազգիների ընտանիքի բույս է։ Տիպիկ հայկական ծաղկաբույս է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։

Սոխարմատավոր բազմամյա բույս է, սակավաթիվ արմատամերձ գծանման տերևներով։ Ծաղիկները մանր են, բուրումնավետ, վերին ծաղիկները կապտաերկնագույն են, ներքինները` վառ մանուշակագույն` հավաքված կարճ ծաղկակիրի ծայրին գտնվող բազմածաղիկ, խիտ ողկույզներում։ Սոխարմատը բազմամյա է, թաղանթավոր` մոտ 2 սանտիմետր տրամագծով։ Ցողուն չունի։ բարձրությունը հասնում է 15 սմ-ի։ Յուրաքանչյուր ողկյուզ պարունակում է մինչև 50 ծաղիկ։

Մշակումը [խմբագրել]

Բազմանում է սոխերով (մանրասոխերով) և սերմերով։ Սոխերը բաց գրունտում տնկում են սեպտեմբերի վերջին 4 սմ խորության վրա` բույսը բույսից 5-6 սմ հեռավորությամբ։ Նույն տեղում բույսերը կարելի է թողնել մի քանի տարի, որից հետո անպայման անհրաժեշտ է վերատնկել։ Սերմերով բազմացնելու դեպքում ցանքը կատարում են հոկտեմբերի վերջերին կամ ձմեռնամուտին, անմիջապես գրունտում։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Լևոն Հարությունյան (1987)։ Քո շրջապատի ծաղիկները։ Երևան: «Արևիկ», էջ 186։