Բվեճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Eagle.owl.arp.750pix.jpg

Բվեճ (լատ.՝ Bubo bubo), բվերի ընտանիք գիշատիչ թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։ Բվերի ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 60-75 սմ է, թևերի բացվածքը՝ 160188 սմ, կենդանի զանգվածը՝ 23,2 կգ. էգերը խոշոր են արուներից։ Փետրածածկը միատարր է, խիտ փափուկ, փխրուն, գորշ դարչնագույն, մետաքսափայլ։ Կրծքի մասում կան սև, կաթիլանման նախշեր ականջին՝ մեծ փետրափնջեր։ Գլուխը մեծ է, վիզը և ոտքերը՝ կարճ, աչքերը՝ նարնջագույն, մագիլները՝ զարգացած, կտուցը՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Գիշերային թռչուն է, սակայն լավ տեսնում է նաև ցերեկը։

Զարգացած լսողության և տեսողության շնորհիվ գիշերային լռության ու խավարի մեջ կարողանում է անսխալ և անաղմուկ մոտենալ զոհին ու անվրեպ որսալ։ Ցերեկը հիմնականում հանգստանում է ծառերի բվեճ ճյուղերին և ժայռաքիվերին։ Բնակվում է գետաձորերում, անտառեզրերին, փլատակներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է թռչուններով, փոքր և միջին չափերի կաթնասուններով։ Բազմանում է առանձին զույգերով։

Բնադրում է դժվարամատչելի ժայռերի խորշերում կամ քիվերին, փչակներում, այլ թռչունների հին բներում։ Դնում է 60 մմ տրամագծով, սպիտակ մինչև 4 ձու։ Թխսակալում է միայն էգը՝ 34-35 օր։ Ապրիլի վերջին տասնօրյակին բներում հայտնվում են ձագերը, որոնք հուլիսի 2-րդ կեսից կարողանում են կայուն թռչել։

Օգտակար թռչուն է. ոչնչացնում է գյուղատնտեսությանը վնաս հասցնող մկնակերպ կրծողներին։

Stamp of Kazakhstan 325.jpg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png