Իրան-Հայաստան գազատար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրան-Հայաստան գազատարը 140 կմ երկարությամբ խողովակաշար է, որը ձգվում է Իրանից Հայաստան: Իրանյան հատվածը ունի 100 կմ երկարություն, որ ձգվում է Թավրիզից մինչև Իրան-Հայաստան սահմանը: Հայկական հատվածը ձգվում է Մեղրիից Սարդարյան: Գազատարի երրորդ հատվածը` 197 կմ երկարությամբ պլանավորված է հասցնել մինչև երկրի կենտրոնական մաս, որտեղից այն կմիանա գործող բաշխիչ ցանցին: