Ցողունը թավոտ է, բարձրությունը՝ 10-40, երբեմն 60 սմ։ Սոկուլենտ է։ Տերևները մսալի են, մոխրականաչավուն, բութ կամ սրածայր ելունդներով։ Ծաղիկները դեղին են, երկսեռ, խոտանման ծաղկատրևներով։ Փոշանոթներն ունեն վառ դեղին, երբեմնէ սպիտակ բշտիկավոր ելունդ։ Ծաղկում է մայիսից սկսած։ Պտղատվության ժամանակ ծաղկապատյանի մոտ գտնվող տերևների վրա առաջանում են թևանման ծիրանագույն ընձյուղներ (մակաճներ)։ Պտուղը թևապտուղ է։ Կուլպական աղածաղիկը գրանված է ՀՀ Կարմիր գրքում։