Աղածաղիկ կուլպական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղածաղիկ կուլպական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ցեղ Աղածաղիկ (Halanthium)
Տեսակ Աղածաղիկ կուլպական (H. kulpianum)
Միջազգային անվանում
Halanthium kulpianum

Աղածաղիկ կուլպական (լատին․՝ Halanthium kulpianum), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-30 սմ բարձրությամբ, միամյա մսալի բույս է։ Բույսի ընձյուղները և տերևները հերթադիր են։ Ծաղկապատի մասերը ունեն 6 մմ երկարություն, թաղանթային են, վերևում՝ 2-3 ատամներով։ Առէջները մանր են, 1,2-2,2 մմ տրամագծով, կլորավուն կամ լայն–ձվաձև, պղպջականման հավելուկներով։ Պտղի ժամանակ ծաղկապատի երկու արտաքին մասերի վրա կեսից ներքև առաջանում են ռուդիմետային, 0,7-1,2 մմ երկարությամբ, կրեմագույնադեղին, ամուր, թևանման ելուստներ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Աճում է նաև Դաղստանում, Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-1300 մ բարձրությունների վրա, թեք բլրակներին, երրորդական դարաշրջանի գիպսակիր կավերի վրա։ Ծաղկում է մայիսի վերջից մինչև հուլիսի վերջը, պտղաբերում՝ հուլիսից-սեպտեմբեր[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.