Գուսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Գուսան (այլ կիրառումներ)

Գուսան, ստեղծագործող և կատարող արվեստագետ հին և միջնադարյան Հայաստանում։ Դեռ 5-րդ դարում, «Պատմութիւն Հայոց» աշխատության մեջ Մովսես Խորենացին հիշատակել է Գողթան երգիչների մասին։ Գողթան երգիչները գուսան-վիպասաններ էին, որոնք ստեղծել և կատարել են Հայկազն Տիգրանի, Շամիրամի, Աժդահակի, Արտաշեսի և Սաթենիկի և այլոց մասին երգեր։ Վաղ միջնադարյան հայերեն թարգմանություններում և բնագրերում Գուսանը օգտագործվում էր որպես հին հունական միմոս (μίμος) բառի համարժեք, ներառում է ընդհանրական մի իմաստ, որը համապատասխանում է նոր ժամանակներում ընդունված արտիստ հասկացությանը։ Գուսան կոչվել են երգիչները, նվագածուները, պարողները, պատմա-առասպելական զրույցներ և վիպական երգեր ավանդողերը, ժողովրդական հրապարակային թատրոնի դերասանները՝ ձեռնածուները, աճպարարները, լարախաղացները և խեղկատակները։ Հայաստանում կին գուսանները կոչվել են վարձակ։
Ուշ միջնադարի ընթացքում գուսանների տարբեր խմբեր պարզապես վերածվեցին աշուղների կամ սազանդարների։

Տես նաև[խմբագրել]