Ամբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբերդ
Amberd Fortress.JPG
Ամբերդ ամրոցը և Վահրամաշեն եկեղեցին
##Ամբերդ (Հայաստան)
Red pog.svg
Տիպ Ամրոց
Կոորդինատներ 40°23′18.95″ հս. լ. 44°13′35.04″ ավ. ե. / 40.3886, 44.226440°23′18.95″ հս. լ. 44°13′35.04″ ավ. ե. / 40.3886, 44.2264
Տեղագրություն Հայաստան Արագած լեռան լանջին, Հայաստան
Կառուցող Կամսարականներ
Օգտագործվան մեջ Որպես վայր՝ քարեդարից
Որպես ամրոց՝ VII-XIII դդ.
Ավերված 1236 թվականին մոնղոլների կողմից
Ընթացիկ վիճակ Բերդապարիսպների, բաղնիքի և եկեղեցու մեծամասնությունը ձեռք չեն տված
Հանրային
մատչելիություն
այո
Commons-logo.svg Նյութեր Վիքիպահեստում

Ամբերդ — միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։

[խմբագրել] Կառույցները

Ամբերդ

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում, Կամսարականների օրոք։ (X դար) պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք` XIV դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ: Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես։ Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։

[խմբագրել] Անունը

Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետեւանքով, նախնական անունը եղել է Անբերդ:[1]

[խմբագրել] Արտաքին հղումներ

  1. Ս. Վ. Հարությունյան, «Անբերդ», ՀՍՍՀ ԳԱ Հրատ., Երեւան 1978 թ., էջ 11-12


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով