Բռնցքամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոքսից)
Բռնցքամարտ
Տեսակմենամարտ և օլիմպիական մարզաձև
Ծագման երկիր Անգլիա
Թիմ մեծ2
Թիմ փոքր2
ՊորտալPortal:Boxing?
 Boxing Վիքիպահեստում

Բռնցքամարտ, մարզաձև, բռունցքներով մենամարտ (հատուկ կանոններով) 2 մարզիկի միջև ։ Բռնցքամարտիկները հագնում են փափուկ (մազով լցված) կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը։ Մրցման մասնակիցները ստորաբաժանվում են ըստ քաշի, տարիքի ու մարզական պատրաստվածության։ Տեխնիկական և մարտավարական առումով բռնցքամարտը սպորտի առավել բարդ ձևերից է։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի մասնակիցները, որոնք հագնում են կաշվե փափուկ ձեռնոցներ, ձգտում են միմյանց առավել մեծ թվով հարվածներ հասցնելով միավորներ շահել։ Թույլատրվում է հարվածել դեմքին և իրանին՝ գոտկատեղից վերև։ Հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ ձեռք բերած մարզիկին։ Մարտի տևողությունը 9 րոպե է, այն բաղկացած է 3 րոպեանոց 3 մրցամասից՝ երկու մեկ րոպեանոց ընդմիջումով։ Մարտը տեղի է ունենում ռինգում, որը 6x6 մետր չափերի պարաններով շրջափակված մրցահարթակ է[1]։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոքսը նպաստում է սիրտանոթային և շնչառության համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը։ Բոքսի ժամանակ հնարավոր են ձեռքերի, դեմքի վնասվածքներ։ Յուրահատուկ վնասվածք է նոկաուտը (գետնատապալ պարտություն), որի ժամանակ առաջանում է գլխապտույտ, գիտակցության կարճատև կորուստ՝ ստորին ծնոտին, որովայնի վերին հատվածին հարվածելու հետևանքով։ Նոկաուտի դեպքում մարտը դադարեցվում է, մարզիկին ցույց տրվում բժշկական օգնություն։ Նրան ազատում են (տարբեր ժամկետներով) մրցումներին մասնակցելուց (կախված վնասվածքի ծանրությունից)։

Մարտը վարելու կանոններին համապատասխան՝ դատավորը դադարեցնում է մարտը՝ հակառակորդներից մեկի բացահայտ գերազանցության դեպքում։ Վնասվածքների կանխարգելման նպատակով բռնցքամարտիկները մարզումներից և մրցումներից առաջ ձեռքի դաստակները փաթաթում են բինտով, բերանում դնում կաուչուկե ատամնապահունակ (կապպ), սեռական օրգանները հարվածից պաշտպանելու համար կրում են հատուկ բանդաժներ, հագնում հատուկ պաշտպանական սաղավարտներ։ Գլխի հաճախ հանդիպող վնասվածքների հետևանքով բռնցքամարտիկները մշտապես գտնվում են բժշկական հսկողության տակ։ Բժշկական զննումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում նյարդային համակարգի, տեսողության և լսողության օրգանների, ընդհանուր ֆիզիկական զարգացածության վիճակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 73։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 540