Հովտաշուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովտաշուշան
Հովտաշուշան
Մայիսյան հովտաշուշան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ծածկասերմեր
Դաս Բազմամյա
Ընտանիք Հովտաշուշանազգիներ
Ցեղ Հովտաշուշան
Լատիներեն անվանում
Convallaria majalis
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 42908
NCBI 16053

Հովտաշուշան (Convalaria), հովտաշուշանազգիների ընտանիքի բույսերի ցեղ։

Բազմամյա խոտաբույսեր են՝ 2-3 արմատամերձ, էլիպսաձև տերևներով։ Ծաղկակրի բարձրությունը մինչև 20 սմ։ Ծաղիկները՝ երկսեռ, զանգակաձև-գնդաձև։ Պտուղը եռաբուն, կարմիր հատապտուղ է։

ՀՀ հյուսիսային շրջանների անտառներում երբեմն հանդիպում է մայիսյան հովտաշուշանը կամ ծովաշուշանը (C. majalis), որի ծաղիկները մանր են, սպիտակ՝ խմբված ողկույզներում։ Խոնավասեր է, ջերմասեր։ Բազմանում է սերմերով, կոճղարմատներով։ Մշակության մեջ հայտնի են հովտաշուշանի բազմաթիվ՝ վարդագույն, լիաթերթ, խոշոր ծաղիկներով, խայտաբղետ տերևներով ևն տարատեսակներ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png