Հայաստանի թռչունների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի թռչունների ցանկ
Տեսակ
Լատիներեն անվանում Թևերի բացվածք
մինչև (սմ)
Կարգավիճակ Փաստագրված վայրեր
Ցեղ
Մոխրագույն ագռավ Corvus Corone 104 Բնադրող Երևան և շրջապատի արհեստական անտառներ
Երկնագույն ալկիոն Alcedo atthis 26 Բնադրող Սյունիքից դեպի Արարատի մարզ
Ամուրիկ Fringilla coelebs 28.5 Բնադրող Հանրապետության բոլոր անտառներում, այգիներում, արհեստական տնկարկներում, քաղաքների և այլ բնակավայրերի պուրակներում, զբոսայգիներում
Սպիտակագլուխ անգղ Gyps fulvus 280 Բնադրող Արարատյան հարթավայրից մինչև Սևանա լճի ավազան
Սյունիքի դեպի Արփի լճի մերձակա տարածքներ
Սև անգղ Aegypius moachus 295 Բնադրող Սյունիքի հարավում, Արարատ և Վայոց ձոր մարզերի առավելապես չոր գիհու և սաղարթավոր նոսր անտառներում
Կարմրախածի ավազակտցար Calidris ferruginea 46 Չվող Արարատյան հարթավայրի ճահճուտներում, Սևանա և Արփի լճերի ավազաններում
Ավդոտկա Burhinus oedicnemus 85 Բնադրող Արարատյան հարթավայրի աղուտային հողերից մինչև Երևանի ծայրամասերը՝ նոսր թփուտներով ու քարքարոտ սարալանջերով
Սպիտակ արագիլ Ciconia ciconia - Բնադրող Արարատյան հարթավայրից մինչև Սևանա լճի ավազան
Սյունիքի դեպի Արփի լճի մերձակա տարածքներ
Սև արագիլ Ciconia nigra 155 Բնադրող Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում, Ապարանի ջրամբարում, Արփի լճի տարածքում, Տավուշի մարզում և Ախուրյան գետի վերին հոսանքներում
Օձակեր արծիվ Circaetus gallicus 195 Բնադրող Սյունիքի ծայրագույն հարավից դեպի Արարատի, Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզեր՝ ցածրադիր չոր լեռնատափաստանային գոտու զանգվածային ժայռակառույցներու ու նոսր անտառներում
Անտառային արտույտ Lullula arborea 30 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի, Խոսրովի արգելանոցի, Բյուրականի նոսր անտառներում ու դրանց բացատներում
Դաշտային արտույտ Alauda arvensis 35 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքից դեպի հյուսիս՝ Շիրակի մարզի լեռնատափաստանային ու ալպիական մարգագետիննեի գոտում
Եղջրավոր արտույտ Eremophila alpestris 35 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի, Գեղամա լեռներից դեպի հյուսիս՝ Շիրակի մարզի լեռնատափաստաններում և ալպիական մարգագետիններում
Երկբծավոր արտույտ Melanocorypha bimaculata 41 Բնադրող Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Գեղամա լեռների հարավային լանջերի կիսաանապատներն ու լեռնատափաստանների ցանքատարածությունները, խոտհարքերը
Փուփուլավոր արտույտ Galerida cristata 38 Բնադրող Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում, Գեղամա լեռների արևելյան լանջերի խոտհարքերը
Կարմիր բադ Tadorna ferruginea 168 Բնադրող Սևանա լճի տարածքում
Կռնչան բադ Anas platyrhynchos 98 Բնադրող Սյունիքի ծայրագույն հարավից մինչևմինչև ծայրագույն հյուսիսային ջրային ավազաններում, լճերում, գետերում
Սղոցակտուց բադ Mergus serrator 86 Պատահական բնադրող Սևանա լճի ավազանում, հազվագյուտորեն հանրապետության այլ ջրամբարներում
Սովորական հողմնավոր բազե Falco tinnunculus 80 Բնադրող հանրապետության ողջ տարածքում
Բալոբան Falco cherrug 126 Բնադրող հարավից հյուսիս ժայռակառույցները, ձմռանը Երևան
Բզակտուց Recurvirostra avosetta 169 Բնադրող Արարատյան հարթավայրի և Սևանա լճի ճահճուտների համակարգի սահմաններում
Բվեճ Bubo bubo 188 Բնադրող Մեղրուց մինչև Ամասիա
Ականջավոր բու Asio otus 100 Բնադրող Սյունիքի մարզից մինչև հանրապետության հյուսիսային անտառներ
Թավշաոտ բու Aegolius funereus 62 Բնադրող, հազվագյուտ Խոսրովի անտառ
Ճահճային բու Asio flammeus 110 Բնադրող Արարատյան հարթավայրի, Սևանի ավազանի, Արփի լճի ճահճուտներում, գետահովիտներում
Գառնանգղ Gypaetus barbatus 282 Բնադրող Խոսրովի անտառ
Այգու դրախտապան Emberiza hortulana 29 Բնադրող Վայոց ձորի, Սավուշի և Լոռու լեռնատափաստաններում
Եղեգնուտի դրախտապան Emberiza schoeniclus 28 Բնադրող Արարատյան հարթավայրի, Սևանի ավազանի դանդաղահոս գետերի եղեգնուտներում
Ժայռային դրախտապան Emberiza buchanani 27 Բնադրող Սյունիքի ծայրագույն հարավից մինչև Տավուշի, Լոռու ցածրադիր գոտու ջրասակավ քարքարոտ սարալանջերը
Սևագլուխ դրախտապան Emberiza melanocephala 30 Բնադրող կիսաանապատներից մինչև ենթալպյան հացազգի ցանքատարածություններու, խոտհարքերում, այգիներում
Եղեգնուտի եղեգնաթռչնակ Acrocephalus scirpaceus 21 Բնադրող հանրապետության ջրավազաններում հատկապես Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում
Կեռնեխանման եղեգնաթռչնակ Acrocephalus arudinaceus 171 Բնադրող Արարատյան հարթավայրի լճերի ու ձկնաբուծական լճակների, Սևանա լճի հարավային ճահճուտներում
Նրբակտուց եղեգնաթռչնակ Acrocephalus melanopogon 16.5 Չվող Արարատյան հարթավայրի ջրաճահճային համակարգի սահմաններում՝ ձկնաբուծական լճակների եղեգի և այլ ջրային բուսուտների մացառներում
Եղնջաթռչնակ Troglodytes troglodytes 17 Բնադրող Սյունիքի մարզի Գեղամա լեռնալանջերի անտառածածկ տարածքներից մինչև հանրապետության ծայրագույն հյուսիսի անտառուտներ
Սպիտակապոչ եղտյուրիկ Chettusia leucura 70 Բնադրող Արարատյան հարթավայրի Արմաշի ձկնաբուծական լճակների քիչ խոնավ, ջրամերձ տարածքներում
Բեղավոր երաշտահավ Panurus biarmicus 18 Բնադրող Արարատյան հարթավայրի լճերի, արհեստական ձկնաբուծական լճակների եղեգնուտի սահմաններում, փոքր Սևանի հարավում
Երկարագի երաշտահավ Aegithalos caudatus 19 Բնադրող հանրապետության բոլոր անտառներում
Երկնագույն երաշտահավ Parus caeruleus 20 Բնադրող հանրապետության բոլոր կարգի անտառներում, պուրակներում և այգիներում
Միջերկրածովյան երաշտահավ Parus lugubris 23 Բնադրող հանրապետության ծայրագույն հարավի գիհու նոսր անտառուտը
Ժուլան Lanius collurio 27 Բնադրող կիսաանապատներից մինչև ենթալպյան գոտի
Կլորաքիթ լողակտցար Phalaropus lobatus 41 Չվող Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում՝ Սուրենավանից մինչև Հովտաշատի լճակներ, Մեծ Սևանի հարավ արևմտյան ծանծաղուտներում՝ Նորատուսում, Լիճքում
Լոր Coturnix coturnix 35 Բնադրող հանրապետության ցանքատարծություններում և խոտհարքներում
Անապատային խածկտիկ Rhodopechys githaginea 28 Բնադրող Արարատյան հարթավայրի, Խոսրովի արգելոցի հարավային կիսաանապատային, չոր լեռնատափաստանային գոտում
Մոնղոլական խածկտիկ Rhodopechys mongolica 27.5 Բնադրող Արարատյան հարթավայրի, Խոսրովի արգելոցի հարավային կիսաանապատային, չոր լեռնատափաստանային գոտում
Լեռնային խաղտտնիկ Motacilla cinerea 27 Բնադրող լեռնային գետերի հունով նոսր անտառածածկ տարածքներում, Սյունիքի Մեղրի, Ողջի գետերից դեպի հյուսիս՝ Արփա, Ազատ, Հրազդան և այլ մեծ ու փոքր գետերի սահմաններում
Սպիտակ խաղտտնիկ Motacilla alba 30 Բնադրող մարդու հարևանությամբ
Մարգագետնային ծիծառակտցար Glareola pratincola 65 Բնադրող Սևանա լճի ավազանում, Արարատյան հարթավայրի ձկնաբուծական և այլ լճակների տարածքներում, անապատային աղուտների բաց տարածքներում
Առափնյա ծիծեռնակ Riparia riparia 29 Գաղութաբնակ հանրության կիսաանապատներից միջին ու հյուսիսային գոտու գետային ցանցի համակարգում
Գյուղական ծիծեռնակ Hirundo rustica 34 Բնադրող հաճախ մարդու հարևանությամբ
Ժայռային ծիծեռնակ Ptyonoprogne rupestris 34.5 Բնադրող հանրապետության միջին գոտու, Սյունիքի, Տավուշի տարածաշրջաններում
Անտառային կաչաղակ Garrulus glandarius 58 Բնադրող հանրապետության ծայրագույն հարավից մինչև հյոսիսի սաղարթավոր, խառը, նոսր և խիտ անտառներում
Սովորական կաչաղակ Pica pica 60 Բնադրող Հայաստանի ամենաղածր գոտուց մինչև ալպիական մարգագետիններ
Թշշան կարապ Cygnus olor 238 Պատահական Սևանա լճի տարածքում
Ճչան կարապ Cygnus cygnus 243 Ձմեռող խոշոր, մասնավորապես Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում, Սևանա լճում սահմանափակ տարածված
Կարմրակատար Carduelis carduelis 25.5 Բնադրող Հանրապետության սահմաններում, բաց, թփուտածածկ կիսաանապատային տարածքներից մինչև մշակովի այգիները, մեծ ուփոքր բնակավայրերի ծառուղիներում, պուրակներում, բացառությամբ խիտ մութ անտառների
Սովորական կարմրատուտ Phoenicurus phoenicurus 24 Բնադրող Հանրապետության լեռնատափաստանների և հյուսիսային շրջանների խառը անտառներում
Սպիտակախածի կեռնեխ Turdus torquatus 42 Բնադրող Սյունիքի մարզի հարավի, Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի մարզերի, Սևանի ավազանի, Արեգունի ու Գեղամա լեռների չոր, լեռնատափաստանային տարածքների, գիհու նոսր անտառների սահմաններում
Սովորական կկու Cuculus canorus 60 Բնադրող կիսաանապատային գոտուց մինչև ենթալպյան մարգագետիններ
Փուփուլավոր կկու Clamator glandarius 61 Բնադրող Արարատյան հարթավայրի կիսաանապատները
Գեղանի կռունկ Anthropoides virgo 185 Չվող
Մոխրագույն կռունկ Grus grus 245 Բնադրող հանրապետության լեռնատափաստանային գոտու խոնավ մարգագետիններում
Կվակվա Nycticorax nycticorax 112 Բնադրող, գաղութային հանրապետության մեծ ջրամբարներում, Արարատյան հարթավայրի ձկնաբուծական ու բնական լճակներում
Կրետակեր Pernis apivorus 150 Բնադրող հանրապետության հարավի և հյուսիսի սաղարթավոր անտառները՝ Սյունիքի, Տավուշի, Արարատոի և Շիրակի մարզերում
Գանգրափետուր հավալուսն Pelecanus crispus 340 Բնադրող, գաղությաին Արփի լճում
Վարդագույն հավալուսն Pelecanus onocrotalus 360 Չվող, ձմեռող բնադրագաղութները՝ Պարսկաստանի և Թուրքիայի լճերում
Սուլթանական հավ Porphyrio porphyrio 100 Հավանական բնադրող Սևանա լճի ավազանում, Արարատյան հարթավայրի լճակներում
Հոպոպ Upupa epops 46 Բնադրող Սահմաններում՝ Սյունիքի մարզից մինչև Շիրակ
Անտառային ձիաթռչնակ Anthus trivialis 27 Բնադրող Հանրապետության նոսր անտառներում՝ ծայրագույն հարավից մինչև ծայրագույն հյուսիս
Լեռնային ձիաթռչնակ Anthus spinoletta 28 Բնադրող Լեռնատափաստաններում և ենթալպյան մարգագետիններում
Մարգագետնային ձիաթռչնակ Anthus pratensis 25 Բնադրող Հանրապետության խոնավ տարածքներում՝ կիսաանապատներից մինչև եթալպյան մարգագետիններ
Մեծ ձկնկուլ Phalacrocorax carbo 160 Չվող Նախկինում՝ Սևանի ավազանի Գիլլի լճում
Փոքր ձկնկուլ Phalacrocorax pygmaeus 90 Բնադրող, գաղութային Արարատյան հարթավայրի ճահճուտներում և ձկնաբուծական լճակներում
Ճախրուկ Chettusia gregaria 76 Չվող Սևանի ավազանում և Արարատյան հարթավայրի ճահճուտներում
Սովորական ճայ Corvus monedula 74 Բնադրող, գաղութային Հանրապետության սահմաններում՝ Արարատյան հարթավայրից մինչև տափաստաններ
Կիսասպիտակավիզ ճանճորս Ficedule semitorquata 24.5 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, և Տավուշի մարզերի սաղարթավոր, հաստաբուն ծառատեսակներով անտառներում
Ժայռային ճնճղուկ Petronia petronia 32 Բնադրող հանրապետության բոլոր ժայռազանգվածների համակարգում՝ կիսաանապատներից մինչ ենթալպյան գոտի
Կարճամատ ճնճղուկ Carpospiza brachydactyea 32 Բնադրող Հանրապետության հարավի կիսաանապատներից մինչ չոր լեռնատափաստանները
Տնային ճնճղուկ Passer domesticus 25.5 Բնադրող հանրապետության բոլոր լանդշաֆտային գոտիներում և գյուղական ու քաղաքական քաղաքական վայրերում, բացառությամբ ալպիական գոտու
Թավշաոտ ճուռակ Buteo lagopus 150 Ձմեռող Բարձրադիր և հյուսիսային շրջաններում (8 գրանցում)
Մեծ ճուռակ Buteo buteo 128 Բնադրող, գաղութային Լեռնատափաստանները՝ ժայռերի և քարափների առկայությամբ
Կովկասյան մայրեհավ Tetrao mlokosiewiczi 62 Բնադրող Քաջարանի, Կապուտջուղի Արա և Գուգարաց լեռների անտառի վերին գոտում
Սև մանգաղաթև Apus apus 48 Բնադրող Հանրապետության ժայռաշատ կիսաանապատներից մինչև ենթալպյան մարգագետինները
Կանաչ մեղվակեր Merops persicus 49 Բնադրող Արարատի մարզի ձկնաբուծական տարածքում և Սյունիքի մարզի ծայրագույն հարավում
Ոսկեգույն մեղվակեր Merops apiaster 48 Բնադրող Սյունիքից մինչև Շիրակի հյուսիսային սահման
Ճահճային մկնաճուռակ Circus aeruginosus 130 Բնադրող Հանրապետության բոլոր ջրավազանների տարածքներում, Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում, Սևանա լճի ավազանում՝ եղեգնի ու ճահճային այլ բուսականության առկայությամբ
Անապատային մորեհավ Hippolais languida 23 Բնադրող Հանրապետության կիսաանապատների չոր թփուտային գոտում
Ճքճքան մրտիմն Anas querquedula 63 Բնադրող Հանրապետության մեծ և փոքր ավազաններում
Մարմարյա մրտիմն Marmaronetta angustirostris 67 Բնադրող Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակների սահմաններում
Ներկարար Coracias garrulus 73 Բնադրող Սյունիքի մարզի մերձարևադարձային գոտում, Վայոց ձորից մինչև Լոռու մարզի ցածրադիր գոտիները
Խայտաբղետ նրբագեղիկ Prunella ocularis 23 Բնադրող Սյունիքի, Գեղամա, Արագած, Արեգունի լեռների բարձրադիր գոտում
Սպիտակաբեղ շահրիկ Sylvia mystacea 19 Բնադրող Սյունիքի հարավում և Արարատյան հարթավայրի տարածքում
Կարմրակատար շամփրուկ Lanius senator 28 Բնադրող Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի կիսաանապատային տարածքներում՝ փշոտ թփուտների ու ծառերի առկայությամբ

Աղբյուրներ[խմբագրել]

  • Մարտին Ադամյան (2009)։ Հայրենի Բնաշխարհի Ցոլանքը։ Երևան: ՎՄՎ-Պրինտ։ ISBN 978-9939-60-005-6։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikispecies-logo.svg
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։