Լևոն Արոնյան
| Լևոն Գրիգորի Արոնյան | |
Լևոն Արոնյանը |
|
| Պետություն(ներ) | |
|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6 1982 |
| Ծննդավայր | Երևան, |
| Կոչում | Գրոսմայստեր (2000) |
| Առավելագույն վարկանիշ | 2825 (մայիս, 2012, 2-ը ՖԻԴԵ-ի ցուցակում) |
| Ներկայիս վարկանիշ | 2825 (մայիս, 2012, 2-ը ՖԻԴԵ-ի ցուցակում) |
| Պարգևներ և մրցանակներ | Մովսես Խորենացու մեդալ (2006); «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2008) |
| Անձնական էջ ՖԻԴԵ-ի կայքում | |
Լևոն Արոնյան (ծնվել է 1982-ի հոկտեմբերի 6-ին, Երևանում), հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր։ 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ և 38-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու): Երկու տարի անընդմեջ` 2005-ին[1] և 2006-ին[2], մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2012-ի մայիսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2825):
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, մայրը՝ Սեդա Արոնյանը, լեռնային ճարտարագետ [3]: Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում[4]` քրոջից: Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը[3]: Տարիներ անց նրան մոտ կես տարի մարզել է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ[3]: 1994-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն: Այդ առաջնությունում նա իրենից հետ թողեց ապագա բարձրակարգ գրոսմայստերներ Էթիեն Բաքրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալիեխոյին (Իսպանիա) և Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան): Այդ առաջնությունում հաղթելու համար Արոնյանին շնորհվեց ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: 1995-ին Փարիզում Արոնյանը հաղթեց մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում: 1996-ին դարձավ միջազգային վարպետ: 1997-ին Արոնյանը նվաճեց «Կասպարովի գավաթը»: 1999-ին դարձավ Հայաստանի փոխչեմպիոն և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում, որը Բաթումում դարձավ Եվրոպայի չեմպիոն: 2000-ից միջազգային գրոսմայստեր է: 2002-ին Հնդկաստանում նա նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը:
2001-ից ապրում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը, որը համարում է իր հայրենիքը. «Գերմանիայում ինձ լավ եմ զգում, սակայն... դա իմ հայրենիքը չէ»[3]: 2003-ին դարձավ Ֆիշերի շախմատի (շախմատ 960) գծով Մայնցի մրցաշարի հաղթող: 2005 թ Հիկարու Նակամուրայի և Բորիս Ավրուխի հետ համատեղ հաղթեց Ջիբրալթարի մրցաշարում, իսկ Ստեփանակերտի մրցաշարում դարձավ միանձնյա հաղթող` առաջ անցնելով նույն Նակամուրայից և ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: Այդ հաղթանակներով սկսվեց Արոնյանի վերելքը և նա ներխուժեց շախմատային էլիտա:
2005-ի դեկտեմբերին նա հասավ իր կարիերայի առայժմ ամենամեծ նվաճմանը` Խանտի Մանսիյսկում նվաճեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը: Այդ մրցաշարի եզրափակչում նա 3—1 (0,5—0,5, 0,5—0,5, 1—0, 1—0) հաշվով առավելության հասավ Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ: Այդ հաղթանակը նրան հնարավորություն ընձեռեց պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերում: 2007-ին առաջին մրցամարտում նա 7—5 հաշվով առավելության հասավ նորվեգացի Մագնուս Կառլսենի, իսկ երկրորդում 3,5—2,5 հաշվով` Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովի նկատմամբ և նվաճեց հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացած այդ մրցաշարում Արոնյանը հանդես եկավ վատառողջ վիճակում[3], ցույց տվեց ոչ այնքան լավ արդյունք և զբաղեցրեց նախավերջին` 7-րդ տեղը:
Աշխարհի գավաթը նվաճելուց հետո Արոնյանին սկսեցին հրավիրել մասնակցելու գերմրցաշարերին: Այդպիսի առաջին մրցաշարը հոլանդական Վեյկ ան Զեյում կայացած 19-րդ կարգի մրցաշարն էր, որտեղ Արոնյանը վաստակեց միավորների կեսը և 14 մասնակիցների մեջ բաժանեց 7—9-րդ տեղերը: 2006-ի մարտին նա գերազանց հաղթանակ տարավ Լինարեսի (Իսպանիա) 20-րդ կարգի ուժեղագույն մրցաշարում` 14 հնարավորից վաստակելով 8,5 միավոր (+5–2=4): Նա առաջ անցավ մի շարք ուժեղագույն գրոսմայստերներից, այդ թվում` ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովից: Նույն թվականի հունիսին Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Սմբատ Լպուտյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով[5]: Երկու տարի անց Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնեց իր հաջողությունը` դառնալով 37-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Այդ հաղթանակի համար Արոնյանը և թիմի մյուս անդամները` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[6]: 2010-ի նոյեմբերին Մոսկվայում դարձավ Միխայիլ Տալի հուշամրցաշարի հաղթող, մի քանի օր անց կրկին Մոսկվայում դարձավ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:
Դառնալով ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի (2008—2010) հաղթող` Արոնյանն իրավունք նվաճեց մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերին: 2011-ի մայիսին Ռուսաստանի Կազան քաղաքում մասնակցեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերին, որտեղ ութ գրոսմայստերներ վիճարկում էին աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ մրցախաղ անցկացնելու իրավունքը: Արոնյանի առաջին մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն էր: Հիմնական չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ արագացված ժամակարգով լրացուցիչ պարտիաներում հայ շախմատիստը 1,5—2,5 հաշվով տանուլ տվեց և դուրս մնաց հետագա պայքարից:
2011-ի հուլիսի 17—26-ին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի հավաքականի կազմում (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան) դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող:
2010-ի նոյեմբերին առաջին անգամ հաղթահարեց 2800 միավորի սահմանը (2801) և դարձավ աշխարհում վեցերորդ շախմատիստը (աշխարհի չեմպիոններ Գարի Կասպարովից, Վլադիմիր Կրամնիկից, Վիշվանաթան Անանդից, Վեսելին Տոպալովից, ինչպես նաև նորվեգացի Մագնուս Կառլսենից հետո), որին հաջողվեց հաղթահարել անհատական վարկանիշի այդ գերգրոսմայստերական նիշը:
[խմբագրել] Մասնակցությունը մրցաշարերին և մրցախաղերին[7] [8]
| Տարի | Երկիր, քաղաք | Մրցաշար | + | = | − | Արդյունք | Տեղ |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1993 | Մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնություն | 6 | 1 | 4 | 6½ 11-ից | 17 | |
| 1994 | Մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնություն | 6 | 1 | 2 | 6½ 9-ից | 3 | |
| Մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնություն (արագ շախմատ) | 3 | 1 | 1 | 3½ 5-ից | 3 | ||
| Մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնություն | 8 | 0 | 1 | 8 9-ից | 1 | ||
| 1995 | Bucharest Dreptatea մրցաշար | 1 | 6 | 6 | 4 13-ից | 13 | |
| Շրջանաձև մրցաշար | 5 | 7 | 1 | 8½ 13-ից | 3 | ||
| Մինչև 14 տարեկանների Եվրոպայի առաջնություն | 6 | 0 | 3 | 6 9-ից | 3 | ||
| Մինչև 14 տարեկանների աշխարհի առաջնություն (արագ շախմատ) | 6 | 2 | 1 | 7 9-ից | 1 | ||
| Շրջանաձև մրցաշար | 3 | 5 | 3 | 5½ 11-ից | 6 | ||
| 1996 | Բաց մրցաշար | 3 | 3 | 3 | 4½ 9-ից | 35—44 | |
| 12-րդ բաց մրցաշար | 1 | 0 | 1 | 1 2-ից | Ժամկետից շուտ լքել է մրցաշարը | ||
| Komercni Banka բաց մրցաշար | 4 | 2 | 3 | 5 9-ից | 65 | ||
| 32-րդ համաշխարհային օլիմպիադա (Հայաստանի 2-րդ հավաքականի կազմում` 2-րդ պահեստային խաղացող) | 3 | 1 | 3 | 3½ 7-ից | 50 (թիմը) | ||
| Ռուսաստանի գավաթ, 2-րդ փուլ | 4 | 2 | 3 | 5 9-ից | 59 | ||
| Ռուսաստանի գավաթ, 3-րդ փուլ | 3 | 2 | 4 | 4 9-ից | 34 | ||
| Երևանի բաց մրցաշար | 4 | 5 | 2 | 6½ 11-ից | 31 | ||
| Մինչև 14 տարեկանների աշխարհի առաջնություն | 6 | 5 | 0 | 8½ 11-ից | 1 | ||
| Հայաստանի բարձրագույն խմբի 56-րդ առաջնություն | 2 | 7 | 4 | 5½ 13-ից | 9 | ||
| Բաց մրցաշար | 4 | 3 | 2 | 5½ 9-ից | 14 | ||
| 1997 | Կասպարովի գավաթ | 7 | 2 | 0 | 8 9-ից | 1 | |
| Բաց մրցաշար | 2 | 1 | 1 | 2½ 4-ից | (մրցաշարի մասին ամբողջական տվյալներ չկան) | ||
| «Ֆաջր» 6-րդ բաց մրցաշար | 5 | 1 | 3 | 5½ 9-ից | 7 | ||
| 1998 | 3-րդ բաց մրցաշար | 4 | 1 | 1 | 4½ 6-ից | (մրցաշարի մասին ամբողջական տվյալներ չկան) | |
| «Անիբալ» 5-րդ բաց մրցաշար | 2 | 2 | 1 | 3 5-ից | (մրցաշարի մասին ամբողջական տվյալներ չկան) | ||
| Վիկտոր Չոկիլտյայի հուշամրցաշար | 3 | 7 | 3 | 6,5 13-ից | 7—9 | ||
| «Ցեպտեր» միջազգային բաց մրցաշար | 2 | 3 | 1 | 3,5 6-ից | (մրցաշարի մասին ամբողջական տվյալներ չկան) | ||
| 1999 | Դոկտոր Մ. Վիդմարի 13-րդ հուշամրցաշար | 2 | 6 | 2 | 5 10-ից | 4 | |
| 4-րդ բաց մրցաշար | 3 | 2 | 2 | 4 7-ից | (մրցաշարի մասին ամբողջական տվյալներ չկան) | ||
| Վիկտոր Չոկիլտյայի հուշամրցաշար | 3 | 8 | 2 | 7 13-ից | 5 | ||
| ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնություն | Հաղթանակ մրցախաղում Էդուարդաս Ռոզենտալիսի նկատմամբ (2—0)` 1/64 եզրափակչում, պարտություն Յան Թիմանից (½—1½)` 1/32 եզրափակչում: | ||||||
| Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն | 7 | 4 | 2 | 9 13-ից | 3—4 | ||
| Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն | 6 | 3 | 2 | 7½ 11-ից | 2 | ||
| Եվրոպայի թիմային առաջնություն, 4-րդ խաղատախտակ | 4 | 4 | 1 | 6 9-ից | 1 (թիմը) | ||
| 2000 | Գերմանիայի բունդեսլիգայի առաջնություն | 6 11-ից | |||||
| «Անիբալ» 7-րդ բաց մրցաշար | 5 | 3 | 2 | 6½ 10-ից | 13—19 | ||
| 5-րդ բաց մրցաշար | 4 | 4 | 2 | 6 10-ից | 15—20 | ||
| Բաց մրցաշար | 2 | 4 | 3 | 4 9-ից | 22 | ||
| Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն | 2 | 5 | 2 | 4½ 9-ից | 6 | ||
| Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն | 5 | 5 | 3 | 7½ 13-ից | 13 | ||
| 76-րդ միջազգային մրցաշար | 2 | 6 | 1 | 5 9-ից | 5 | ||
| 2001 | 17-րդ միջազգային բաց մրցաշար | 7 9-ից | 3—11 | ||||
| Dos Hermanas համացանցային միջազգային մրցաշար | Հաղթանակ 1-ին փուլի մրցախաղում Ալեքսանդր Ֆինկելի նկատմամբ` 2—0, պարտություն 2-րդ փուլում Իվան Սոկոլովից 1—2 հաշվով | ||||||
| Երիտասարդ վարպետների մրցաշար | 6 | 4 | 2 | 8 12-ից | 1 | ||
| Եվրոպայի 2-րդ անհատական առաջնություն | 3 | 7 | 3 | 6½ 13-ից | 104 | ||
| Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն | 6 | 6 | 0 | 9½ 13-ից | 1 | ||
| Հայաստանի բարձրագույն խմբի 61-րդ առաջնություն | 5 | 4 | 1 | 7 10-ից | 2 | ||
| Գերմանիայի բունդեսլիգայի առաջնություն | 8 14-ից | ||||||
| 2002 | Հայաստանի բարձրագույն խմբի 62-րդ առաջնություն | 6 9-ից | 4 | ||||
| Offene Bayer Meister բաց մրցաշար | 4½ 9-ից | 1—7 | |||||
| Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն | 10 13-ից | 1 | |||||
| Morso Invitational մրցաշար | 2 | 5 | 2 | 4½ 9-ից | 6 | ||
| Գերմանիայի բունդեսլիգայի առաջնություն | 8 10-ից | ||||||
| Եվրոպայի 3-րդ անհատական առաջնություն | 6 | 4 | 3 | 8 13-ից | 19 | ||
| 2003 | «Աերոֆլոտ օփեն—2003» | 5 9-ից | 59 | ||||
| Neckar-Open միջազգային բաց մրցաշար | 7 9-ից | 1—13 | |||||
| Եվրոպայի 4-րդ անհատական առաջնություն | 4 | 9 | 0 | 8½ 13-ից | 11 | ||
| Գերմանիայի բունդեսլիգայի առաջնություն | 4½ 7-ից | ||||||
| Essent Crown Group մրցաշար | 1 | 4 | 1 | 3 6-ից | 2—3 | ||
| 2004 | Իսրայելի ակումբային առաջնություն | 2 2-ից | |||||
| Ֆրանսիայի ակումբային առաջնություն | 1½ 3-ից | ||||||
| «Աերոֆլոտ օփեն—2004» | 5½ 9-ից | 21 | |||||
| «Ռեյկյավիկ օփեն—2004» | 6½ 9-ից | 1—8 | |||||
| ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնություն | Հաղթանակներ մրցախաղերում Մագնուս Կառլսենի (2½—1½), Գադիր Հուսեյնովի (2—0) նկատմամբ, պարտություն 1/16 եզրափակչում Պավել Սմիռնովից (3—4): | ||||||
| Եվրոպայի 5-րդ անհատական առաջնություն | 5 | 7 | 1 | 8½ 13-ից | 3 | ||
| Herren Weltmeisterschaft 2004 | 13 | ||||||
| 36-րդ համաշխարհային օլիմպիադա, 2-րդ խաղատախտակ | 4 | 8 | 0 | 8 12-ից | 3 (թիմը) | ||
| 2005 | «Ջիբտելեկոմ Մաստերս—2005» | 7½ 10-ից | 1—5 | ||||
| «Աերոֆլոտ օփեն—2005» | 3 | 5 | 1 | 5½ 9-ից | 11—24 | ||
| Ռուսաստանի ակումբային առաջնություն («Տոմսկ—400» թիմի կազմում), 3-րդ խաղատախտակ | 7½ 9-ից | 1 (թիմը) | |||||
| Top 16 | 2½ 4-ից | ||||||
| Գերմանիայի բունդեսլիգայի առաջնություն | 9½ 13-ից | ||||||
| Նիդերլանդների թիմային առաջնություն | 4 4-ից | ||||||
| Եվրոպայի 6-րդ անհատական առաջնություն | 5 | 8 | 0 | 9 13-ից | 3 | ||
| Արագ շախմատի «Ordix-open 2005» մրցաշար | 8 | 2 | 1 | 9 11-ից | 2 | ||
| Եվրոպայի թիմային առաջնություն, 2-րդ խաղատախտակ | 2 | 5 | 1 | 4½ 8-ից | 12 (թիմը) | ||
| Եվրոպայի ակումբային գավաթ («Տոմսկ-400» թիմի կազմում), 1-ին խաղատախտակ | 2 | 5 | 0 | 4½ 7-ից | 1 (թիմը) | ||
| Աշխարհի թիմային առաջնություն, 1-ին խաղատախտակ | 2 | 6 | 0 | 5 8-ից | 3 (թիմը) | ||
| Աշխարհի գավաթի խաղարկություն | 10 | 8 | 0 | 14 18-ից | Հաղթանակներ նախնական փուլերի մրցախաղերում Ֆրատի (2—0), Սադվակասովի (2—0), Արեշչենկոյի (1½—½), Վալեխո Պոնսի (1—1, արագ շախմատով` 1½—½), Միխայիլ Գուրևիչի (1½—½), կիսաեզրափակչում՝ Էթիեն Բաքրոյի (1½—½) և եզրափակչում՝ Ռուսլան Պոնոմարյովի (3—1) նկատմամբ: | ||
| Իսպանիայի թիմային առաջնություն | 3 4-ից | ||||||
| 2006 | 19-րդ կարգի մրցաշար | 3 | 7 | 3 | 6½ 13-ից | 7—9 | |
| «Լինարես–2006» գերմրցաշար | 5 | 7 | 2 | 8½ 14-ից | 1 | ||
| «Ամբեր—2006» «կույր» և արագ շախմատի մրցաշար (տրված են ընդհանուր հաշվարկի արդյունքները) | 7 | 7 | 8 | 10½ 22-ից | 7—8 («կույր»` 10, արագ` 2) | ||
| Գերմանիայի բունդեսլիգայի առաջնություն («Կրոյցբերգ» թիմի կազմում), 1-ին խաղատախտակ | 1 | 2 | 0 | 2 3-ից | 6 (թիմը) | ||
| Ռուսաստանի ակումբային առաջնություն («Տոմսկ—400» թիմի կազմում), 1-ին խաղատախտակ | 2 | 3 | 1 | 3½ 6-ից | 6 (1-ին խաղատախտակի վրա), 3 (թիմը) | ||
| 37-րդ համաշխարհային օլիմպիադա, 1-ին խաղատախտակ | 4 | 6 | 1 | 7 11-ից | 1 (թիմը) | ||
| 19-րդ կարգի մրցաշար | 0 | 4 | 3 | 2 7-ից | 7 | ||
| «Շախմատ—960»-ի (Ֆիշերի շախմատ) աշխարհի առաջնություն, եզրափակիչ մրցախաղ չեմպիոն Պյոտր Սվիդլերի հետ | 5 | 0 | 3 | 5 8-ից | Հաղթանակ 5—3 հաշվով | ||
| Մ. Տալի հուշամրցաշար | 3 | 5 | 1 | 5½ 9-ից | 1—3 | ||
| 2007 | 20-րդ կարգի մրցաշար | 4 | 9 | 0 | 8½ 13-ից | 1—3 | |
| «Մորելիա–Լինարես–2007» գերմրցաշար | 1 | 12 | 1 | 7 14-ից | 4—5 | ||
| «Ամբեր—2007» «կույր» և արագ շախմատի մրցաշար (տրված են ընդհանուր հաշվարկի արդյունքները) | 8 | 8 | 6 | 12 22-ից | 4—5 («կույր»` 6, արագ` 6) | ||
| Գերմանիայի բունդեսլիգայի առաջնություն («Կրոյցբերգ» թիմի կազմում), 1-ին խաղատախտակ | 1 | 1 | 1 | 1½ 3-ից | 8 (թիմը) | ||
| Ընկերական մրցախաղ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ (արագ շախմատ) | 3 | 2 | 1 | 4 6-ից | Հաղթանակ 4—2 հաշվով | ||
| Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղ Մագնուս Կառլսենի հետ (1-ին փուլ) | 2 | 2 | 2 | 3 6-ից | Հաղթանակ ընդհանուր 7—5 հաշվով (արագ շախմատի լրացուցիչ պարտիաներում` 2—2, կայծակնային պարտիաներում` 2—0) | ||
| Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղ Ալեքսեյ Շիրովի հետ (2-րդ փուլ) | 1 | 5 | 0 | 3½ 6-ից | Հաղթանակ 3½—2½ հաշվով | ||
| Աշխարհի առաջնություն, եզրափակիչ մրցաշար | 2 | 8 | 4 | 6 14-ից | 7 | ||
| Եվրոպայի թիմային առաջնություն, 1-ին խաղատախտակ | 1 | 7 | 0 | 4½ 8-ից | 2 (թիմը) | ||
| Աշխարհի գավաթի խաղարկություն | 5 | 6 | 1 | 8 12-ից | Հաղթանակներ մրցախաղերում Խուան Պաբլո Օբաիկայի (2—0), Յան Գուստաֆսոնի (1½—½), Էռնեստո Ինարկիևի (1—1, արագ շախմատով` 2—0) նկատմամբ, պարտություն ⅛ եզրափակչում Դմիտրի Յակովենկոյից (1—1, արագ շախմատով` ½—1½): | ||
| 2008 | 20-րդ կարգի մրցաշար | 4 | 8 | 1 | 8 13-ից | 1—2 | |
Մորելիա, |
«Մորելիա–Լինարես–2008» գերմրցաշար | 3 | 9 | 2 | 7½ 14-ից | 3—4 | |
| «Ամբեր—2008» «կույր» և արագ շախմատի մրցաշար (տրված են ընդհանուր հաշվարկի արդյունքները) | 8 | 13 | 1 | 14½ 22-ից | 1 («կույր»` 1—4, արագ` 1) | ||
| «Մ-Տել Մաստերս» գերմրցաշար | 0 | 6 | 4 | 3 10-ից | 5—6 | ||
| ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշար | 5 | 7 | 1 | 8½ 13-ից | 1 | ||
| «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշար | 3 | 4 | 3 | 5 10-ից | 3 | ||
| Եվրոպայի ակումբային գավաթ («Միկա» թիմի կազմում), 1-ին խաղատախտակ | 2 | 3 | 1 | 3½ 6-ից | 12 (թիմը) | ||
| 38-րդ համաշխարհային օլիմպիադա, 1-ին խաղատախտակ | 2 | 7 | 1 | 5½ 10-ից | 1 (թիմը) | ||
| Pearl Spring Chess գերմրցաշար | 2 | 7 | 1 | 5½ 10-ից | 2 | ||
| 2009 | «Կորուս—2009» գերմրցաշար | 3 | 9 | 1 | 7½ 13-ից | 2 | |
| «Լինարես—2009» գերմրցաշար | 3 | 7 | 4 | 6½ 14-ից | 5—7 | ||
| «Ամբեր—2009» «կույր» և արագ շախմատի մրցաշար (տրված են ընդհանուր հաշվարկի արդյունքները) | 9 | 10 | 3 | 14 22-ից | 1 («կույր»` 1—3, արագ` 1—3) | ||
| ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշար | 5 | 7 | 1 | 8½ 13-ից | 1 | ||
| ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշար | 5 | 6 | 2 | 8 13-ից | 2—3 (ժամանակից շուտ ապահովեց 1-ին տեղը մրցաշարքում) | ||
| «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշար | 4 | 1 | 1 | 4½ 6-ից | 1 | ||
| Եվրոպայի ակումբային գավաթ («Միկա» թիմի կազմում), 1-ին խաղատախտակ | 3 | 3 | 1 | 4½ 7-ից | 2 (թիմը) | ||
| Եվրոպայի թիմային առաջնություն, 1-ին խաղատախտակ | 2 | 5 | 1 | 4½ 8-ից | 4 (թիմը) | ||
| Մ. Տալի հուշամրցաշար | 2 | 6 | 1 | 5 9-ից | 4—5 | ||
| Կայծակնային շախմատի աշխարհի առաջնություն | 14 | 14 | 14 | 21 42-ից | 12 | ||
| 2010 | Աշխարհի թիմային առաջնություն, 1-ին խաղատախտակ | 4 | 4 | 1 | 6 9-ից | 2 (1-ին խաղատախտակի վրա), 5 (թիմը) | |
| «Լինարես—2010» գերմրցաշար | 1 | 9 | 0 | 5½ 10-ից | 3 | ||
| «Ամբեր—2010» «կույր» և արագ շախմատի մրցաշար (տրված են ընդհանուր հաշվարկի արդյունքները) | 8 | 6 | 8 | 11 22-ից | 9 («կույր»` 9, արագ` 5—7) | ||
| «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշար | 1 | 4 | 1 | 3 6-ից | 2—3 | ||
| Եվրոպայի ակումբային գավաթ («Միկա» թիմի կազմում), 1-ին խաղատախտակ | 3 | 3 | 0 | 4½ 6-ից | 1 (1-ին խաղատախտակի վրա), 11 (թիմը) | ||
| Մ. Տալի հուշամրցաշար | 2 | 7 | 0 | 5½ 9-ից | 1—3 | ||
| Կայծակնային շախմատի աշխարհի առաջնություն | 24½ 38-ից | 1 | |||||
| 2011 | 20-րդ կարգի մրցաշար | 3 | 10 | 0 | 8 13-ից | 3—4 | |
| «Ամբեր—2011» «կույր» և արագ շախմատի մրցաշար (տրված են ընդհանուր հաշվարկի ընթացիկ արդյունքները) | 10 | 11 | 1 | 15½ 22-ից | 1 («կույր»` 1, արագ` 2) | ||
| Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղ Ալեքսանդր Գրիշչուկի հետ (¼ եզրափակիչ) | 1 | 5 | 2 | 3½ 8-ից | Պարտություն 3½—4½ հաշվով («դասական» պարտիաներ՝ 2—2, «արագ» պարտիաներ՝ 1½—2½) | ||
| Աշխարհի թիմային առաջնություն, 1-ին խաղատախտակ | 3 | 4 | 1 | 5 8-ից | 2 (1-ին խաղատախտակի վրա), 1 (թիմը) | ||
| «Բոտվիննիկի հուշամրցաշար» (արագ շախմատ) | 2 | 2 | 2 | 3 6-ից | 2 | ||
| «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշար | 2 | 6 | 2 | 5 10-ից | 3—5 | ||
| Գերմանիայի բունդեսլիգայի 2011—2012 թթ. առաջնություն («Բեռլին 1903» թիմի կազմում) | 1 | 0 | 0 | 1 1-ից | (Առաջնության 15 խաղափուլերից 9 կայացել են 2012-ին) | ||
| Եվրոպայի թիմային առաջնություն, 1-ին խաղատախտակ | 3 | 5 | 0 | 5½ 8-ից | 2 (1-ին խաղատախտակի վրա), 4 (թիմը) | ||
| Մ. Տալի հուշամրցաշար | 2 | 7 | 0 | 5½ 9-ից | 1—2 (լրացուցիչ ցուցանիշներով՝ 2) | ||
| «Լոնդոն Չեսս կլասսիկ» 3-րդ մրցաշար | 1 | 6 | 1 | 4 8-ից | 5—6 | ||
| 2012 | Tata Steel Chess փառատոնի գլխավոր մրցաշար | 7 | 4 | 2 | 9 13-ից | 1 | |
| Գերմանիայի բունդեսլիգայի 2011—2012 թթ. առաջնություն («Բեռլին 1903» թիմի կազմում) | 1 | 1 | 0 | 1½ 2-ից | 10 (թիմը) (Լևոն Արոնյանն իր պարտիաներից մեկը խաղացել է 2011-ին) | ||
| Ընկերական մրցախաղ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ | 1 | 4 | 1 | 3 6-ից | Վերջնական հաշիվը` 3—3: Արագ շախմատ (ընդհանուր հաշվարկից դուրս. եթե հիմնական պարտիան ոչ-ոքի էր ավարտվում 3 ժամից շուտ, խաղացվում էր արագ պարտիա)` Արոնյան — Կրամնիկ` 1—0 |
[խմբագրել] Խաղաոճը
Արոնյանը համարվում է ժամանակակից ամենավառ և ինքնատիպ շախմատիստներից մեկը: Նա հատկապես ուժեղ է այն դիրքերում, որտեղ ունի նախաձեռնություն, լավ է տիրապետում վերջնախաղի գաղտնիքներին: Արագ, կայծակնային և Ֆիշերի շախմատի մեծ վարպետ է:
[խմբագրել] Հղումներ
- ↑ 2005 թ. լավագույն մարզիկ
- ↑ 2006 թ. լավագույն մարզիկ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հարցազրույց Լևոն Արոնյանի հետ
- ↑ Հարցազրույց Լևոն Արոնյանի հետ
- ↑ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱԳՐԵՒԱՏՐՎԵՑԻՆ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ» ՄԵԴԱԼՈՎ
- ↑ Պարգևատրման մասին
- ↑ Մրցաշարերի վիճակագրությունն ըստ տարիների
- ↑ Մրցաշարերի վիճակագրությունն ըստ մասնակցի անվան
[խմբագրել] Աղբյուրներ
- Լևոն Արոնյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Լևոն Արոնյանի պարտիաները (անգլ.)
- Լևոն Արոնյանի հարցազրույցը ChessPro կայքին (ռուս.)
- Լևոն Արոնյանի կենսագրությունը (անգլ.)
- Հոդված Լևոն Արոնյանի մասին (ռուս.)