Հովիկ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Հայրապետյան
Հայաստանի 2013 թվականի առաջնությունում
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 15, 1990(1990-02-15) (34 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ {{{2}}} Արցախի Հանրապետություն
ԿոչումԳրոսմայստեր (2013)
Միջազգային վարպետ (2011)
Առավելագույն վարկանիշ2517 (2017, ապրիլ)
Ներկայիս վարկանիշ2432
ՖԻԴԵ համար13302639
365chessHovik_Hayrapetyan
Chesstempo համար84443
ICCF համար84443

Հովիկ Հայրապետյան (ծնվ.` 1990, փետրվարի 15, Ստեփանակերտ[1], Արցախի Հանրապետություն), հայ շախմատիստ, շախմատի մարզիչ, գրոսմայստեր (2013

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Հայրապետյանը շախմատ խաղալ սկսել է 7 տարեկանում։ Մեկ տարի անց լրացրել է առաջին կարգը[2]։

Բազմիցս մասնակցել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնություններին։ 2000 թվականին 3-րդ տեղն է զբաղեցրել մինչև 10 տարեկանների Հայաստանի առաջնությունում։ 2002 թվականին 3-րդն է եղել մինչև 12 տարեկանների, իսկ 2004-ին` մինչև 14 տարեկանների պատանեկան առաջնություններում։

Հովիկ Հայրապետյանը (ձախից) կարգային շախմատիստների հետ միաժամանակյա խաղաշարից հետո (2021 թվականի սեպտեմբերի 14)

2003 և 2004 թթ. դարձել է Արցախի Հանրապետության չեմպիոն։

2005 թ. Հենրիկ Գասպարյանի 95-ամյակին նվիրված 18 տարեկանների մրցաշարում գրավել է 2-րդ հորիզոնականը։

2006, 2007 և 2008 թվականներին՝ Հայաստանի պատանիների փոխչեմպիոն։ 2007 թ. 2-րդն է եղել «Ջերմուկ-2007» մինչև 18 տարեկանների միջազգային մրցաշարում[3]։

2012-ին 2-րդ տեղն է զբաղեցրել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում[4]։ Նույն թվականին հաղթել է Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում[5]։

2014-ին 3-րդ տեղն է զբաղեցրել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում[6]։

ՖԻԴԵ-ի վարպետ է 2010 թվականից, միջազգային վարպետ` 2011-ից, գրոսմայստեր` 2013-ից։

Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2017 թվականի ապրիլին (2517)[7]։

Շախմատիստի կարիերային զուգահեռ զբաղվում է մարզչական գործունեությամբ` դասավանդելով Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոցում[2]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8][9]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2004 2387 2329 2329 2387 2329
2005 2298 2298 2290 2250 2298 2250
2006 2250 2291 2282 2284 2291 2250
2007 2320 2320 2336 2374 2374 2320
2008 2377 2380 2367 2334 2380 2334
2009 2325 2325 2319 2320 2320 2325 2319
2010 2316 2316 2306 2324 2353 2344 2353 2306
2011 2344 2390 2390 2406 2398 2395 2406 2344
2012 2406 2449 2449 2458 2450 2450 2450 2467 2488 2488 2406
2013 2488 2500 2503 2503 2502 2502 2486 2486 2485 2472 2472 2458 2503 2458
2014 2456 2469 2458 2420 2420 2420 2422 2438 2438 2426 2441 2441 2469 2420
2015 2451 2465 2465 2465 2454 2436 2444 2467 2467 2489 2489 2489 2489 2436
2016 2489 2480 2480 2477 2477 2477 2476 2453 2453 2468 2493 2498 2498 2453
2017 2498 2514 2514 2517 2517 2517 2517 2502 2472 2474 2474 2474 2517 2472
2018 2483 2471 2471 2454 2454 2454 2453 2439 2434 2434 2434 2434 2483 2434
2019 2434 2434 2443 2449 2449 2449 2465 2453 2453 2440 2458 2458 2465 2434
2020 2458 2474 2488 2488 2488 2488 2488 2488 2488 2488 2488 2488 2488 2458
2021 2488 2507 2500 2499 2507 2488
2022 2484 2481 2468 2484 2468
2023 2466 2442 2444 2446 2426 2427 2466 2426
2024 2432 2432 2432


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովիկ Հայրապետյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի էջում(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 ««Ես հասել եմ իմ երազանքին, հիմա այն սերունդներին փոխանցելու հերթն է». Հովիկ Հայրապետյան - Yerevan Chess Federation». yerevanchessfed.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Ջերմուկ-2007» մրցաշարի արդյունքները
  4. Հուշամրցաշարի արդյունքները
  5. Մրցաշարի արդյունքները
  6. Մրցաշարի արդյունքները
  7. Վարկանիշի գրաֆիկ
  8. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  9. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]