Ալյոխինի հուշամրցաշար 2013

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոխինի հուշամրցաշար 2013
մարզական մրցաշարի խաղարկություն Խմբագրել Wikidata
ԵրկիրՌուսաստան Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՍանկտ Պետերբուրգ Խմբագրել Wikidata
Թվական2013 Խմբագրել Wikidata
Սկսած20 Ապրիլի 2013 Խմբագրել Wikidata
Ավարտված2 Մայիսի 2013 Խմբագրել Wikidata
Մասնակիցների թիվը10 Խմբագրել Wikidata
Մրցաշարի հաղթող Լևոն Արոնյանը Վիշվանաթան Անանդի հետ խաղալիս

Ալյոխինի հուշամրցաշար 2013, շախմատի միջազգային մրցաշար, որն անցկացվել է 2013 թվականի ապրիլի 20-ից մայիսի 2-ին Փարիզում և Սանկտ Պետերբուրգում։ Մրցաշարի առաջին հատվածը կայացավ Լուվրում, իսկ երկրորդը՝ Պետական ռուսական թանգարանի Միխայլովյան դղյակում։ Համաձայն մամուլի տվյալների՝ մրցանակային հիմնադրամը 100 000 եվրո էր[1]։ Մրցաշարի հաղթողն է Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանը։

Մրցաշարն անցկացնելու գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս շախմատիստ, աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված այս մրցաշարն անցկացվում էր Ֆրանսիայի և Ռուսաստանի մշակութային և մարզական կապերն ամրապնդելուն ուղղված նախաձեռնությունների համալիրի շրջանակում[2]։ Փարիզի և Սանկտ Պետերբուրգի ընտրությունը պատահական չէ. Ռուսաստանում ծնված Ալյոխինը 1931-ին բնակության է տեղափոխվել Ֆրանսիա[3], իսկ Սանկտ Պետերբուրգում սկսվել է նրա շախմատային կարիերան[4]։

Մամուլի ասուլիսը, բացման արարողությունը և մրցաշարի վիճակահանությունը կայացան Լուվրի Թյուիլրի այգում, ապրիլի 20-ին[5]։ Վիճակահանությամբ Արոնյանին բաժին է հասել 9-րդ համարը։

Մրցաշարը 20-րդ կարգի էր (միջին վարկանիշը՝ 2750)։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

¹) վարկանիշերը տրված են 2013ապրիլի 1-ի դրությամբ

Գլխավոր մրցավար` միջազգային կարգի մրցավար Բորիս Պոստովսկի (ԱՄՆ

Կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների հավասարության դեպքում տեղերը բաշխվում էին հետևյալ լրացուցիչ չափանիշներով.

  1. սև խաղաքարերով խաղացած պարտիաների քանակ
  2. ավելի շատ հաղթանակներ
  3. անձնական պարտիայի արդյունք
  4. Կոյի գործակից
  5. Բերգերի գործակից

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից Երկիր 1 2 3 4 5 6 7 8 9 10 + = Միավոր Տեղ
1 Մաքսիմ Վաշիե-Լագրավ {{{2}}} Ֆրանսիա 1 ½ ½ 1 ½ ½ 0 0 ½ 2 2 5 4,5 4-8
2 Դին Լիժեն {{{2}}} Չինաստան 0 ½ 0 ½ 0 ½ ½ 1 ½ 1 3 5 3,5 9
3 Վլադիմիր Կրամնիկ  Ռուսաստան ½ ½ ½ ½ ½ 1 1 0 0 2 2 5 4,5 4-8
4 Վիշվանաթան Անանդ {{{2}}} Հնդկաստան ½ 1 ½ ½ ½ 0 ½ ½ 1 2 1 6 5 3
5 Պյոտր Սվիդլեր  Ռուսաստան 0 ½ ½ ½ ½ 0 ½ 0 ½ 3 6 3 10
6 Բորիս Գելֆանդ  Իսրայել ½ 1 ½ ½ ½ 1 ½ ½ ½ 2 7 5,5 2
7 Մայքլ Ադամս  Անգլիա ½ ½ 0 1 1 0 ½ ½ ½ 2 2 5 4,5 4-8
8 Նիկիտա Վիտյուգով  Ռուսաստան 1 ½ 0 ½ ½ ½ ½ ½ ½ 1 1 7 4,5 4-8
9 Լևոն Արոնյան {{{2}}} Հայաստան 1 0 1 ½ 1 ½ ½ ½ ½ 3 1 5 5,5 1
10 Լորան Ֆրեսինե {{{2}}} Ֆրանսիա ½ ½ 1 0 ½ ½ ½ ½ ½ 1 1 7 4,5 4-8

Առաջին տեղը բաժանեցին Լևոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը։ Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող դարձավ հայ գրոսմայստերը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մրցաշարի մասին
  2. «Ալոխինի հուշամրցաշարը` Լուվրում և Ռուսական թանգարանում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Տախտակով` թանգարան
  4. Ալյոխինի հուշամրցաշարը կանցկացվի Լուվրում և Ռուսական թանգարանում(չաշխատող հղում)
  5. Ալյոխինի հուշամրցաշարի մամուլի ասուլիսը և բացման արարողությունը(չաշխատող հղում)
  6. «Ալյոխինի հուշամրցաշար 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]