Սամվել Տեր-Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Ռուբենի Տեր-Սահակյան
2012 թվական, Աթենք
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 19, 1993(1993-09-19) (30 տարեկան)
ԾննդավայրՎանաձոր
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Առավելագույն վարկանիշ2625 (2019, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2646
ՖԻԴԵ համար13302531
365chessSamvel_Ter_Sahakyan
Chesstempo համար210601
ICCF համար210601
 Samvel Ter-Sahakyan Վիքիպահեստում

Սամվել Ռուբենի Տեր-Սահակյան (սեպտեմբերի 19, 1993(1993-09-19), Վանաձոր, Հայաստան), հայ շախմատիստ, հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում (14 տարեկան և 7 ամսական) գրոսմայստեր դարձած շախմատիստը (2009)[1]: Տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն։ 2020 և 2023 թվականների Հայաստանի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանաձոր քաղաքում։ Սովորել է տեղի Վազգեն Առաջինի անվան թիվ մեկ դպրոցում։ Շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից։ Վանաձորում առաջին մարզիչն է եղել Տիգրան Գյոզալյանը։ Երևանում երկար ժամանակ մարզվել է ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանի ղեկավարությամբ։ Այնուհետև շուրջ 3 ամիս վարպետության դասեր է ստացել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանից։ 2009 թվականի սեպտեմբերից մարզիչն է գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը[1]։

Պատանեկան առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լուրջ հաջողությունը մինչև 10 տարեկանների ՀՀ չեմպիոն դառնալն է, որի համար 50 հազար դրամ պարգևավճար է ստացել[1]։

2002 թվականից Հայաստանը բազմիցս ներկայացրել է աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնություններում` նվաճելով ութ մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե։

Ոսկե մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արծաթե մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004, Ուրգյուփ, Թուրքիա - մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա - մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2010, Բաթում, Վրաստան - մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2010, Պորտո Կարաս, Հունաստան - մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնություն
Բրոնզե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005, Բելֆոր, Ֆրանսիա - մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնություն

Մասնակցությունը մրցաշարերին[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Հրանտ Մելքումյանի և Դավիթ Քալաշյանի հետ բաժանել է 1-ին տեղը Երևանում կայացած մրցաշարում։

2008 թվականին Հայաստանը ներկայացրել է մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայում[2]։ Նույն թվականին 3-րդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Հայաստանի անհատական առաջնությունում[3]։ Այդ մրցաշարում նա լրացրել է գրոսմայստերական առաջին նորմը, թեև մասնակիցների մեջ ուներ ամենացածր անհատական վարկանիշը (2369)։

Գրոսմայստերի երկրորդ նորմը Սամվելը լրացրել է նույն թվականի մայիսին՝ Պլովդիվում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում[4], որից հետո 2009 թ. հունվարի 1-ին, երբ 14 տարեկան 7 ամսական էր, ՖԻԴԵ-ն պաշտոնապես շնորհել է այդ կոչումը[1]։

2009 թվականին Լևոն Բաբուջյանի հետ հաղթել է Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի հուշամրցաշարում և 3-րդ տեղն է բաժանել Մարտունիում կայացած միջազգային մրցաշարում։

2011 թվականին արժանացել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի, որը համարում է իր նվաճած պարգևներից ամենաարժեքավորը, քանի որ այն ձեռք է բերվել չափազանց ուժեղ կազմով ու բավական լուրջ մրցակցության պայմաններում[1]։

2015 թվականի փետրվարին Սամվելը մասնակցեց Մոսկվայում կայացած «Moscow-Open 2015» փառատոնի ուսանողական F մրցաշարին։ Տանելով 4 հաղթանակ, նույնքան պարտիա ավարտելով ոչ-ոքի և կրելով մեկ պարտություն՝ նա 6 միավորով դարձավ միանձնյա հաղթող[5]։

2017 թվականի ապրիլին Սամվելը դարձավ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայացած Karpos Open 2017 միջազգային բաց մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակեց 7½ միավոր, ևս երեք մասնակցի հետ բաժանեց 1-4-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 197 մասնակցով մրցաշարի հաղթող[6]։

2019 թվականի հունվարին Սամվել Տեր-Սահակյանը դարձել է Իտալիայի Վիլորբա կոմունայում կայացած Vergani Cup Le Terrazze մրցաշարի միանձնյա հաղթող (6½ 9-ից)[7]։

2019 թվականի հունիսին Սամվելը Հնդկաստանում մասնակցեց երեք մրցաշարի։ Գոայի 2-րդ միջազգային բաց մրցաշարում նա 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և հայաստանցի Մանուել Պետրոսյանի ու իրանցի Պույա Իդանիի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Սամվելը ճանաչվեց մրցաշարի հաղթող[8]։ KIIT 12-րդ միջազգային փառատոնի «Ա» մրցաշարում նա ցույց տվեց նույն արդյունքը, սակայն այս անգամ լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն էր[9]։ Հնդկաստանում կայացած երրորդ մրցաշարում նա 7½ միավորով բաժանեց 3-10-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն էր[10]։

2020 թվականի հունվարին Սամվել Տեր-Սահակյանը հասավ իր կարիերայի մեծագույն նվաճմանը՝ դառնալով Հայաստանի չեմպիոն (9 հնարավորից 6 միավոր) և ընդգրկվելով երկրի հավաքականի կազմում[11]։

2023 թվականին նա կրկնեց այդ հաջողությունը։ 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր՝ նա դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն[12]։

Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշը գրանցել է 2020 թվականի փետրվարին՝ 2640[13]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[14][15]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2004 2125 2125 2125
2005 2116 2116 2140 2169 2169 2116
2006 2183 2165 2193 2229 2229 2165
2007 2299 2351 2343 2389 2389 2299
2008 2369 2449 2480 2495 2495 2369
2009 2506 2486 2480 2504 2512 2512 2480
2010 2509 2513 2523 2525 2516 2541 2541 2509
2011 2560 2575 2592 2558 2566 2556 2592 2556
2012 2569 2578 2577 2567 2567 2580 2580 2580 2567 2580 2567
2013 2567 2563 2573 2582 2582 2582 2582 2575 2575 2568 2568 2562 2582 2562
2014 2574 2575 2572 2587 2587 2587 2572 2572 2580 2580 2580 2580 2587 2572
2015 2580 2580 2587 2586 2586 2586 2593 2601 2601 2601 2604 2604 2604 2580
2016 2604 2604 2604 2604 2601 2617 2605 2613 2613 2599 2582 2582 2617 2582
2017 2582 2581 2581 2581 2598 2598 2605 2577 2577 2563 2563 2563 2605 2563
2018 2563 2553 2553 2546 2546 2546 2554 2551 2549 2547 2557 2574 2574 2546
2019 2574 2593 2590 2601 2611 2611 2625 2632 2623 2616 2617 2617 2632 2574
2020 2617 2640 2640 2640 2640 2640 2640 2640 2640 2640 2640 2640 2640 2617
2021 2640 2640 2640 2645 2644 2643 2624 2607 2615 2637 2645 2607
2022 2632 2640 2625 2630 2625 2605 2640 2605
2023 2616 2613 2617 2598 2609 2614 2618 2643 2643 2598
2024 2640 2646 2646 2640


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Տեր-Սահակյան. «Ավելի խոշոր հաջողությունները դեռ առջևում են»
  2. Մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադա
  3. Հայաստանի 2008 թ. առաջնություն
  4. Հայ պատանի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը լրացրել է գրոսմայստերի նորման(չաշխատող հղում)
  5. «Moscow-Open 2015» փառատոնի ուսանողական F մրցաշարի արդյունքերը
  6. «Karpos Open 2017». Վերցված է 2017 Ապրիլ 28-ին.
  7. «Vergani Cup Le Terrazze - Elite Open». Վերցված է 2019 Հուլիս 2-ին.
  8. «2nd Goa International Open Grandmasters Chess Tournament-2019 (Category 'A')». Վերցված է 2019 Հուլիս 2-ին.
  9. «12th KIIT International Chess Festival - 2019 (Category - A)». Վերցված է 2019 Հուլիս 2-ին.
  10. «12th Mayor's Cup International Open Chess Tournament 2019 Category-A». Վերցված է 2019 Հուլիս 2-ին.
  11. Սամվել Տեր-Սահակյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն
  12. 83th Armenian Ch. The Highest League
  13. Ս. Տեր-Սահակյանի վարկանիշը
  14. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  15. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]