Գրոսմայստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը

Գրոսմայստեր (գերմ.՝ Großmeister «մեծ վարպետ»), շախմատիստներին շնորհվող բարձրագույն կոչում։

Պատմություն[խմբագրել]

XX դարի սկզբում գրոսմայստեր կամ վելտմայստեր (գերմ.՝ Weltmeister էին կոչում այդ ժամանակների առավել նշանավոր՝ միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող շախմատիստներին։ Առաջին մրցաշարերը, որտեղ հանդես են եկել միայն գրոսմայստերները (այսպես կոչված, գրոսմայստերական մրցաշարեր), Օստենդեն է (1905 թվական, վելտմայստերներ), Սան Սեբաստիանը (1911, վելտմայստերներ), Սանկտ Պետերբուրգ (1914, առաջին գրոսմայստերական մրցաշարը)։

XX դարի առաջին կեսում գրոսմայստեր էին համարվում Ալեքսանդր Ալյոխինը, Օսիպ Բեռնշտայնը, Եֆիմ Բոգոլյուբովը, Էռնստ Գրյունֆելդը, Օլդրժիխ Դուրասը, Ֆրիդրիխ Զեմիշը, Մաքս Էյվեն, Էրիխ Էլիսկազեսը, Խոսե Ռաուլ Կապաբլանկան, Պաուլ Կերեսը, Էմանուել Լասկերը, Անդրե Լիլիենտալը, Ֆրենկ Մարշալը, Գեզա Մարոցին, Ժակ Միզեսը, Դավիդ Յանովսկին, Արոն Նիմցովիչը, Կառլ Շլեխտերը, Ռուդոլֆ Շպիլմանը, Միխայիլ Չիգորինը, Ռիխարդ Ռետին, Սամուել Ռեշևսկին, Ակիբա Ռուբինշտեյնը, Միլան Վիդմարը, Ռիխարդ Տայխմանը, Զիգբերտ Տառաշը, Սավելի Տարտակովերը, Ռոյբեն Ֆայնը, Սալո Ֆլորը և ուրիշներ։

Նախկին ԽՍՀՄ-ում «ԽՍՀՄ գրոսմայստեր» կոչումը սահմանվել է 1927 թվականին Համամիութենական V շախմատային համագումարում։ Այդ կոչմանն առաջինը 1929-ին արժանացել է Բորիս Վեռլինսկին՝ ԽՍՀՄ 1929 թ. առաջնությունում հաղթելու համար։ Նրան կարելի է համարել աշխարհում առաջին պաշտոնական գրոսմայստերը։

1931-ին Համամիութենական VII շախմատային համագումարը չեղյալ համարեց գրոսմայստերի կոչումը, որը կրկին վերականգնվեց 1935-ին։

Վերականգնելուց հետո առաջինը ԽՍՀՄ գրոսմայստերի կոչմանն արժանացավ Միխայիլ Բոտվիննիկը` 1935 թ. Մոսկվայի միջազգային մրցաշարում հաջող ելույթի համար: Երկրորդը 1937 թ. դարձավ Գրիգորի Լևենֆիշը, որը, ոչ-ոքի խաղալով Մ. Բոտվիննիկի հետ, պահպանեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը:

Բոլոր ԽՍՀՄ գրոսմայստերները, բացի Իգոր Պլատոնովից, հետագայում արժանացել են միջազգային գրոսմայստերի կոչման:

Միջազգային գրոսմայստեր[խմբագրել]

Նոր գրոսմայստերները 1950—1989 թվականներին

«Միջազգային գրոսմայստեր» կոչումը (այժմ՝ պարզապես «գրոսմայստեր». խորհրդային տարիներին «միջազգային» բառն ասվում էր ԽՍՀՄ գրոսմայստերից տարբերելու համար) ՖԻԴԵ-ն պաշտոնապես սահմանել է 1949 թվականին։ Տղամարդկանց շնորհվում է 1950-ից, կանանց՝ 1976-ից[1]։

«Միջազգային գրոսմայստեր» կոչումը շնորհվում է ցմահ՝ միջազգային մրցաշարերում նվաճումների համար։

Առաջին պաշտոնական միջազգային գրոսմայստերներ 1950 թ. դարձել է 27 տղամարդ շախմատիստ։ Հայ շախմատիստներից առաջինը գրոսմայստերի կոչում 1952 թ. ստացել է աշխարհի ապագա 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա իր ժամանակի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր. կոչումը ստացել էր 23 տարեկանում։

1971-ին միջազգային գրոսմայստեր է դարձել Ռաֆայել Վահանյանը, 1984-ին՝ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը։

Ամենաերիտասարդ գրոսմայստերների ցուցակ[խմբագրել]

Իրենց ժամանակին[խմբագրել]

Տարի Շախմատիստ Երկիր Տարիք Տարիք[2]
1950 Դավիդ Բրոնշտեյն {{{2}}} ԽՍՀՄ 26 2
1952 Տիգրան Պետրոսյան {{{2}}} ԽՍՀՄ 23 3
1955 Բորիս Սպասկի {{{2}}} ԽՍՀՄ 18 3
1958 Ռոբերտ Ֆիշեր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 15 տարեկան, 6 ամսական, 1 օրական 33
1991 Հուդիթ Պոլգար {{{2}}} Հունգարիա 15 տարեկան, 4 ամսական, 28 օրական 3
1994 Պետեր Լեկո {{{2}}} Հունգարիա 14 տարեկան, 4 ամսական, 22 օրական 3
1997 Էթիեն Բաքրո {{{2}}} Ֆրանսիա 14 տարեկան, 2 ամսական, 0 օրական 0
1997 Ռուսլան Պոնոմարյով {{{2}}} Ուկրաինա 14 տարեկան, 0 ամսական, 17 օրական 2
1999 Բու Քսյանջի {{{2}}} Չինաստան 13 տարեկան, 10 ամսական, 13 օրական 3
2002 Սերգեյ Կարյակին {{{2}}} Ուկրաինա 12 տարեկան, 7 ամսական, 0 օրական 11+

Ամբողջ պատմության ընթացքում[խմբագրել]

Շախմատիստ Երկիր տարեկան ամսական օրական Տարի
1 Սերգեյ Կարյակին {{{2}}} Ուկրաինա 12 7 0 2002
2 Նեգի Փարիմարյան {{{2}}} Հնդկաստան 13 4 22 2006
3 Մագնուս Կառլսեն {{{2}}} Նորվեգիա 13 4 27 2004
4 Վեյ Ի {{{2}}} Չինաստան 13 8 23 2013
5 Բու Քսյանջի {{{2}}} Չինաստան 13 10 13 1999
6 Թեյմուր Ռաջաբով {{{2}}} Ադրբեջան 14 0 14 2001

Հայաստանի բոլոր գրոսմայստերները[3][խմբագրել]

Տարի Շախմատիստ
1971 Ռաֆայել Վահանյան
1984 Սմբատ Լպուտյան
Արշակ Պետրոսյան
1991 Վլադիմիր Հակոբյան
1992 Արտաշես Մինասյան
1993 Աշոտ Անաստասյան
1994 Կարեն Մովսիսյան
1997 Սերգեյ Մովսիսյան
1998 Կարեն Ասրյան
Նարեկ Սեֆերյան
1999 Հովհաննես Դանիելյան
2000 Արսեն Եղիազարյան
2001 Լևոն Արոնյան
2002 Գաբրիել Սարգսյան
2003 Սերգեյ Գալդունց
2004 Արա Մինասյան
Տիգրան Նալբանդյան
Տիգրան Լ. Պետրոսյան
2006 Զավեն Անդրիասյան
Տիգրան Քոթանջյան
2007 Արման Փաշիկյան
2008 Ավետիք Գրիգորյան
Դավիթ Մարկոսյան
2009 Հրանտ Մելքումյան
Դավիթ Պետրոսյան
Հրայր Սիմոնյան
Սամվել Տեր-Սահակյան
Արթուր Չիբուխչյան
Գեորգի Արզումանյան
Գևորգ Հարությունյան
2010 Լևոն Բաբուջյան
Ռոբերտ Հովհաննիսյան
Էլինա Դանիելյան
2012 Հովհաննես Գաբուզյան
2013 Կարեն Գրիգորյան
Հովիկ Հայրապետյան
2014 Ռոբերտ Աղասարյան

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 91—92. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
  2. Ամբողջական տարիների քանակը, որոնց ընթացքում խաղացողը գլխավորել է ցուցակը
  3. Հայաստանի գրոսմայստերների ցանկը

Հղումներ[խմբագրել]