Էթիեն Բաքրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթիեն Բաքրո
Étienne Bacrot
Etienne Bacrot.jpg
Էթիեն Բաքրոն
Պետություն(ներ) Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22 1983(1983-01-22)
Ծննդավայր Լիլ, Ֆրանսիա Ֆրանսիա
Կոչում Գրոսմայստեր (1997)
Առավելագույն վարկանիշ 2731 (ապրիլ, 2005)
Ներկայիս վարկանիշ 2723 (սեպտեմբեր, 2013)
Անձնական էջ ՖԻԴԵ-ի կայքում
http://www.chess22.fr/

Էթիեն Բաքրո (ֆր.՝ Étienne Bacrot; 22 հունվարի 1983, Լիլ, Ֆրանսիա), ֆրանսիացի շախմատիստ, գրոսմայստեր (1997), ներկայումս` համար 1 շախմատիստը Ֆրանսիայում: Ֆրանսիայի վեցակի չեմպիոն:


Կենսագրություն[խմբագրել]

Շախմատ սկսել է խաղալ 4 տարեկանում, արդեն 10-ում հաղթել է բազմաթիվ պատանեկան մրցաշարերում: 1996-ին` 13 տարեկանում առավելության է հասել աշխարհի նախկին չեմպիոն Վասիլի Սմիսլովի նկատմամբ: Գրոսմայստեր է դարձել 14 տարեկան և 2 ամսական հասակում[1]: Այդ պահին նա դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը (նույն թվականի դեկտեմբերին նրա նվաճումը գերազանցել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը): Հաղթել է բազմաթիվ խոշոր մրցաշարերում: 2004 թվականին առաջին անգամ հաղթահարել է վարկանիշային 2700 միավորը, իսկ 2005-ի հունվարին դարձել է ֆրանսիացի առաջին շախմատիստը, որը մտել է աշխարհի լավագույն տասնյակ:

1990-ականների վերջին մարզվել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նախկին մարզիչ Ալեքսանդր Նիկիտինի մոտ:

2006-ին, համաշխարհային 37-րդ օլիմպիադայում 8 հնարավորից վաստակելով 6 միավոր` նվաճել է անհատական բրոնզե մեդալ: Այդ մարցաշարում նրա նշանակալից հաղթանակներից մեկը ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ էր[2]:

Ֆրանսիայի վեցակի չեմպիոն է. 1999-2003-ին` հինգ տարի անընդմեջ, այնուհետև` 2008-ին, ընդ որում, նա եղել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ չեմպիոնը` առաջնությունում հաղթելով 16 տարեկանում:

Բաքրոն ունի Ալեքսանդր անունով որդի Նատալի Բոննաֆուայից:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]