Սպանախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանախ
Սպանախ
Սպանախ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Թելուկայիններ (Chenopodioideae)
Տրիբա Anserineae
Ցեղ Spinacia
Տեսակ Սպանախ (S. oleracea)
Միջազգային անվանում
Spinacia oleracea

Սպանախ (լատին․՝ Spinacia oleracea), ծմել, շոմին, թելուկազգիների ընտանիքի երկտուն, միամյա կամ երկամյա բույսերի ցեղ։ Տարածված տերևաբանջարային սննդամթերք][1]։ Հայտնի է 3 տեսակ։

Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Սպանախ քառառէջ (Տ. tetrandra)
  • Սպանախ սովորական (Տ. oleracea), որը տարածված է մշակության մեջ։ Սպանախը վայրի տեսքով չի հանդիպում։ Սպանախն օգտագործում են որպես դիետիկ սննդամթերք։ Այն ունի ունի բուժիչ հատկություններ, գրգռում է մարսողական գեղձերի աշխատանքը և ուժեղացնում աղիքների գալարակծկումը[2]։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի բուսաբանական նկարազարդումը (1885)

Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն-ձվաձև են, հարթ կամ ծալքավոր։ Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում կազմակերպվում ծաղկող ցողունը։ Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև է, փշոտ կամ առանց փշերի։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գյուղի) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում[3]։

Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են։ Վայրի սպանախն աճում է Կովկասում, Հարավային Կովկասում, միջինասիական հանրապետություններում։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանախի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր, սպիտակուցներով, ճարպով, յոդով և այլն։

Սպանախի տերևների չոր նյութը 8-11% է, սպիտակուցները՝ 2-2,5%։ 100 գ հում սպանախը պարունակում է 55-65 մգ C, մոտ 0,03 մգ B1 և 0,25-0,30 մգ B2 վիտամին, պարունակում է նաև A վիտամինի նախավիտամին համարվող կարոտինը։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է օգտագործել յուղով և ձվով տապակած վիճակում։ Ուտելու համար օգտագործվում է սպանախի վարդակի մատղաշ տերևները, որոնք օժտված են բարձր սննդարժեքով և հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով։ Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ և մի փոքր հետ է մնում մսից։

Ամենաշատ սպանախ արտադրող երկրները 2011 թվականին
(մլն տոննա)
Դասակարգում Երկիր Արտադրություն
(Տոննա)
1 {{{2}}} Չինաստան 18,782,961
2 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 409,360
3  Ճապոնիա 263,500
4 {{{2}}} Թուրքիա 221,632
5  Ինդոնեզիա 160,513
6 {{{2}}} Ֆրանսիա 110,473
7 {{{2}}} Իրան 105,351
8  Հարավային Կորեա 104,532
9  Պակիստան 103,446
10 Բելգիա Բելգիա 99,750
Համաշխարհային արտադրություն 20,793,353
Source: UN Food & Agriculture Organization[4]

Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ ոլոռի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։ Սպանախի հյութը, խառնած գազարի, բազուկի, նեխուրի, մաղադանոսի հյութերի հետ, առավել օգտակար է։ Սպանախի մեջ առկա երկաթը, սպիտակուցը, աղերը և մնացած օգտակար նյութերը դրան դարձնում են առավել արժեքավոր դիետիկ մթերք, որը կիրառելի է հատկապես մանկական սննդի մեջ։ Սպանախի տերևներն օգտագործում են լնդախտի և ավիտամինոզային այլ հիվանդությունների դեպքում, թոքերի պալարախտի, չարորակ սակավարյունության և մանկական հիվանդությունների ժամանակ։ Իբրև դեղաբույս՝ օգտագործում են մարսողական գեղձերի գործունեության գրգռման և աղիքների գալարակծկման ուժեղացման համար[5]։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Spinacia oleracea subsp. spinosa Arcang. 1882
  • Spinacia oleracea subsp. inermis Arcang. 1882
  • Spinacia spinosa Moench 1794
  • Spinacia oleracea subsp. spinosa (Moench) Čelak.
  • Spinacia oleracea subsp. inermis (Moench) Čelak. 1871
  • Spinacia inermis Moench 1794
  • Spinacia glabra Mill.
  • Spinacia oleracea subsp. glabra (Mill.) Cout.
  • Chenopodium oleraceum (L.) E.H.L.Krause

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Watercress tops list of ‘powerhouse fruits and vegetables.’ Who knew? - The Washington Post
  2. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Երևան «Չինար» հրատարակչություն 2007
  3. Սպանախ - Հազարտերևուկ նախագիծ
  4. «Production of Spinach by countries». UN Food & Agriculture Organization. 2011. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26–ին-ին.
  5. Բուսաբուժության փոքր հանրագիտարան Բնությունը՝ հարուստ դեղատուն «Չինար» հրատարակչություն, 2007

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանախ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանախ» հոդվածին։