Ալեքսանդր Պոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպով

Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպով (1859 - 1906) — ռուս նշանավոր ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը։

[խմբագրել] Կենսագրություն

Պոպովն աշխատել է որպես Կրոնշտադտի ականային սպայական դասարանի դասախոս, իսկ հետագայում՝ որպես Ռուսաստանում առաջին քաղաքացիական էլեկտրատեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատության՝ էլեկտրատեխնիկական ինստիտուտի, պրոֆեսոր և առաջին ընտրովի տնօրեն։

[խմբագրել] Հայտնագործությունները

Համոզված լինելով, որ կապը հնարավոր է իրականացնել առանց հաղորդալարերի՝ էլեկտամագնիսական ալիքների միջոցով, Պոպովը պատրաստեց աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ օգտագործելով նրա սխեմայում զգայուն տարր՝ կոհերերը։


[խմբագրել] Աղբյուր

  • Գ․ Յա․ Մյակիշև, Բ․ Բ․ Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ․,«Լույս»հրատարակչություն
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով