Կոհերեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cohere(Ag-Ni).jpg

Կոհերերը հասարակ էլեկրամագնիսական ալիքներ որսացող սարք է։ Կոհերերը առաջին ռադիոընդունիչ սարքն է, որը կիրառվել է քսաներրորդ դարի սկզբներին։

Կոհերեը բաղակացած է երկու էլեկտրոդներով ապակե խողովակից, որի մեջ լցված է մետաղի մանր խարտուք։ Սարքի աշխատանքը հիմնված է այն ազդեցության վրա, որը էլեկտրական պարպումները թողում են մետաղափոշու վրա։ Սովորական պայմաններում կոհերերն ունի մեծ էլեկտրական դիմադրություն, քանի որ խարտուքի մասնիկները իրար հետ ունեն վատ կոնտակտ։ Եկած էլելկտրամագնիսական ալիքը կոհերերում ստեղծում է բարձր հաճախության փոփոխական հոսանք, որի հետևանքով խարտուքի մասնիկների արաքներում առաջանում են փոքր կայծեր, որոնք եռակցում են խարտուքը։ Դրա հետևանքով կոհերեի դիմադրությունը կտրուկ ընկնում է։ Սարքի մեծ դիմադրությունը կարելի է ետ բերել նրան թափահարելով։

Ալեքսանդր Պոպովը օգտագործել է կոհերերը աշխարհում առաջին ռադիոընդունիչը սարքելու համար։ Պոպովի սարքում կոհերերի դիմադրության անկումը լինում էր 100 000 Օմ-ից մինչև 1000-500 Օմ։ Իսկ դիմադրությունը ետ բերելու համար օգտագործել է զանգային համակարգ։

Առաջին կոհերերը սարքել է ֆրանսիացի գյուտարար Էդուարդ Բրենլին 1890-ին։

1907-ականներին ռադիոընդունիչներում որպես ընդունիչ կոհերերների տեղը սկսել են օգտագործել բյուրեղային ընդունիչներ։

Աղբյուներ[խմբագրել]