Արտին լեռան պալեոլիթյան կայաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտին լեռան պալեոլիթյան կայաններ, աշխատանքի առաջին պրիմիտիվ գործիքները պատրաստելուց տասնյակ հազարամյակներ առաջ մարդն օգտագործել է փայտե մահակ և սուր եզրեր ունեցող անմշակ, կոպիտ քարե բեկորներ։ ժամանակի ընթացքում հետզհետե մարդն սկսում է ջարդել ու բեկոտել քարերը, հարմարավետ օգտագործման համար։ Այդ եղանակով պատրաստված կոպիտ, նախնական քարե գործիքները նույնիսկ դժվար է տարբերել բնական կայծքարի ու վանակատի (հրաբխային ապակու) ելունդներից և կոշկոռներից, որոնք չափազանց հարմար էին գործիքներ պատրաստելու համար։

Հազարամյակների ընթացքում մարդը կուտակում է քարե գործիքներ պատրաստելու, մշակելու, օգտագործելու փորձ, հանդես են գալիս հարմար ձևավորում ունեցող առաջին գործիքները, որոնք, ըստ երևույթին, օգտագործելիս է եղել պիթեկանթրոպը։ Մարդու աշխատանքային առաջին գործիքները չափազանց պարզունակ, միատարր ու միօրինակ էին, դրանց զարգացումն ու տարբերակումն ընթանում էր վերին աստիճանի դանդաղ և, այնուամենայնիվ, ստորին պալեոլիթի երեք ժամանակագրական հատվածները (մինչշել, շել, աշել) բնորոշվում են վերոհիշյալ քարե գործիքների մշակման ձևերով ու տեխնիկայով, ինչպես և մարդուն շրջապատող արտաքին միջավայրում բնակլիմայական, բուսական և կենդանական աշխարհում կատարված փոփոխություններով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]