Օշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օշան
Salsola soda
Salsola soda
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում

Salsola L., 1753

Հոմանիշներ
Տիպիկ տեսակ
Salsola soda
Հայերեն տարանուններ
Շոռան, աղաբույս, աղուտաբույս
Wikispecies-logo.svg
Կարգաբանությունը
Վիկիցեղերում
Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում
GRIN   g:10668

Օշան (շոռան, աղաբույս, աղուտաբույս) թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա թուփ կամ կիսաթուփ, հազվադեպ՝ ծառ։

Հայտնի է օշանի 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Աֆրիկայի անապատներում ու կիսաանապատներում, Ամերիկայում և Ավստրալիայում։

ՀՀ-ում աճում է 11 տեսակ՝ ռուսական, Թամամշյանի, ծառանման, նատրոնային և այլն։ Տարածված է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ավազուտներում, աղուտ-ալկալի հողերում։

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հերթադիր են, մսալի, գծաձև, կլոր կամ կիսագլանաձև։ Ծաղկաբույլը հասկանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մեկական, տերևանութներում, դեղնավուն կամ վարդագույն։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին։ Պտուղը չոր, միասերմ ընկուզիկ է։

Թամամշյանի օշանը Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Արարատյան գոգավորությունում (Վաղարշապատ քաղաքի, Գոռավան, Երասխ գյուղերի շրջակայքում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 528։
    • Երկշաքիլավորներ տաքսոնի օգտագործման պայմանական բնույթի մասին տես երկշաքիլավորներ հոդվածի APG համակարգ բաժինը: