Լևոն Մկրտչյան (կինոռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը կինոռեժիսորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լևոն Մկրտչյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Հայկի Մկրտչյան
Ծնվել էփետրվարի 25, 1953(1953-02-25) (71 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
Պարգևներ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
IMDbID ID 5214652

Լևոն Հայկի Մկրտչյան (Լևոն Գյումրեցի, փետրվարի 25, 1953(1953-02-25), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, իսկ 1984 թվականին՝ Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտի բարձրագույն դասընթացը, կուրսի ղեկավար՝ Ջ. Ֆիրսովա։ Վավերագրական կինոյի դիմանկարային ժանրում ստեղծել է բավականին ուշագրավ ֆիլմեր, նվիրված հայազգի նշանավոր անձանց՝ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանին, փիլիսոփա Դավիթ Անհաղթին, նկարիչ Ժանսեմին (Jansem) և Գառզուին, աստղագետ Վիկտոր Համբարձումյանին և այլք։ 1989 թվականին նկարահանել է «Պարետային ժամ» ֆիլմը նվիրված Ղարաբաղյան շարժմանը։ 1995 թվականին Ֆրանսիայում բացվել է իր լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ 2002 թվականին նկարահանել է շատ հայտնի՝ Մատյան Անկախության վավերագրական ֆիլմը, նվիրված Հայաստանի անկախության 10 ամյակին և նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը (1991-20011987 թվականին ռեժիսորը իր նկարահանած չորս ֆիլմերի համար արժանացել է Լենինյան Կոմերտմիության մրցանակի դափնեկրի կոչման՝ Եղիշե Չարենց Հայտնի և Անհայտ Էջեր, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ - Կամ Եղիցի լույս և Գյումրի ֆիլմերի համար։ Բանաստեղծ Շիրազը 1983 թվականին Լևոն Մկրտչյանին կնքել էր նոր ազգանվամբ՝ Լևոն Գյումրեցի և ռեժիսորի 1984 թվականին նկարահանած «Այրուձի» ֆիլմը ստորագրված է հենց՝ Լևոն Գյումրեցի անվամբ։ Հովհաննես Շիրազ ֆիլմի դիտումից հետո - «Աստված է իր մատը դրել այս հայի ճակատին», այսպիսի գնահատանքի խոսք է գրել 1983 թվականին Հովհաննես Շիրազը ռեժիսոր Լևոն Մկրտչյանի մասին։ 2001 թվականին նկարահանել է «Եվ եղավ լույս» ֆիլմը նվիրված, Հայաստանում Քրիստոնեության Հաստատման 1700- ամյակին, 301-2001 թթ)։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում։

Կինոռեժիսորը 2002 թվականից բնակվում է ԱՄՆ ում։ Նկարահանել է ավելի քան 40 վավերագրական ֆիլմ, 100-ից ավելի հեռուստատեային տեսաֆիլմեր և հաղորդումներ, 20-ից ավելի տեսասյուժեներ՝ միջազգային համբավ ունեցող «CNN» հեռուստաընկերության համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les DOCUMENTARY Films of the ARMENIAN SOVIET REPUBLIC - Berlin 1990
  • ARMENIAN Cinema - CRITICS and Film| - JURNALISTS 1924-1999
  • Թորոս Թորանյան - Թող Հայաստանը Խոսի, Հալեպ 1998

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hovhannes Shiraz, A Documentary». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Հովհաննես Շիրազ / Hovhannes Shiraz / Оганес Шираз». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]