Յուրա Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Յուրա Մովսիսյան
Անձնական տեղեկատվություն
Ամբողջական անուն Յուրա Սարգիսի Մովսիսյան
Ծննդյան թիվ   հուլիսի 6, 1987 (1987-07-06) (25 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիր   , Բաքու, Ադրբեջանի ԽՍՀ
Հասակ 183 սմ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Կրասնոդար ՖԱ
Համար 10
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2007
2007 - 2009
2009 - 2011
2011 - 2012
2012-ներկա
Քանզաս Սիթի Ուիզարդս
Ռեալ Սալթ Լեյք
Ռանդերս
Կրասնոդար ՖԱ
Սպարտակ Մոսկվա
28 (5)
53 (15)
30 (12)
50 (23)   
Ազգային հավաքական2
2010 - ներկա Հայաստան 7 (3)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Սեպտեմբերի 7, 2010.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ Սեպտեմբերի 7, 2010.

Յուրա Սարգիսի Մովսիսյան (ծ. Հուլիսի 6, 1987հայ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Կրասնոդարում։

Կարիերա [խմբագրել]

2001-2002 թվանանին սկսել է ֆուտբոլ խաղալ Պասադենա ֆուտբոլային քոլեջում, որտեղ սովորեց 1 տարի։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2006 թվականին Կանզաս Սիթի ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գնդակ։ 2007 թվականին Յուրան պայմանագիր է կնքում Ռեալ Սոլտ-Լեյկ ակումբի հետ, որի կազմում անցկացնում է 2 սեզոն և 53 խաղում խփում 15 գնդակ։ Այդ ընթացքում Յուրա Մովսիսյանը նաև դառնում է MLS-ի չեմպիոն։ Տաղանդավոր խաղացողի նկատմամբ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Դանիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող Ռանդերս ակումբը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը։[1] Մրցաշարային աղյուսակում վտանգավոր գոտում «ամրապնդված» ակումբը 2009 թվականին պայմանագիր է ստորագրում Յուրա Մովսիսյանի հետ, որի խփած 7 գոլերը առաջնության մնացած 13 խաղում օգնեցին Ռանդերսին պահպանել տեղը Դանիայի բարձրագույն առաջնությունում։

2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանը իր առաջին հանդիպումը անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Հրազդանի մարզադաշտում կայացած Հայաստան-Իրան հանդիպումը ավարտվեց Իրանի ֆուտբոլիստների հաղթանակով ` 3-1 հաշվով, իսկ Յուրան խազադաշտում անցկացրեց ընդամենը 15 րոպե, ինչը պայմանավորված էր թեթև վնասվածքով։[2] 2010թ-ի սեպտեմբերի 3-ին Յուրա Մովսիսյանը իր առաջին գնդակն է խփում Հայաստանի հավաքականի կազմում ` բացելով հաշիվը Մակեդոնիայի հետ արտագնա խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի ` 2-2։

Մովսիսյանը մեկական գոլի հեղինակ դարձավ նաև Սլովակիաի և Անդորրայի հավաքականների հետ խաղում ` օգնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթանակ տոնել այդ խաղերում։

Հայաստանի հավաքականում անցկացրած 4 պաշտոնական խաղերում հեղինակած 3 գնդակներից հետո Յուրա Մովսիսյանով սկսում են հետաքրքրվել մի շարք եվրոպական թիմեր, որոնց շարքում էին իսպանական Էսպանյոլը, Կիևի Դինամոն, մոսկովյան Լոկոմոտիվը և Կազանի Ռուբինը։ Սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի օր առաջ հայտնի է դառնում որ Մովսիսյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ Կրասնոդար ՖԱ թիմի հետ։

Աղբյուրներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]