Մահմուդ Ահմադինեժադ
Մահմուդ Ահմադինեժադը (պարսկերեն՝ محمود احمدینژاد--) (ծնվել հոկտեմբերի 28, 1956) Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ և ընթացիկ նախագահն է։ Ան նախագահ ընտրվել է օգոստոսի 6, 2005-ին, շահելով քվեների մեծամասնությունը 2005 Իրանի նախագահական ընտրություններում։ Նախագահ ընտրությունից առաջ, նա Թեհրանի քաղաքագլուխն էր։
Ահմադինեժադը անկեղծ քննադատ է Ջորջ Վ. Բուշի կառավարության և քաջալերում է զորացումը Իրանի հարաբերությունների Ռուսաստանի, Կուբայի, Վենեսուելայի, Սիրիայի և Պարսից ծովի երկրների հետ։ Նա ասել է որ Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը խաղաղ նպատակների համար է և չընդունած կեցնել ատոմային պրոգրամը հակարակ Միավորված Ազգերի Կազմակերպության բանաձևների։
Անձնական կյանք և ուսում [խմբագրել]
Մահմուդ Ահմադինեժադ, դարբինի զավակ, ծնվել է Գարմսար–ում , ( Իրան), աղքատ ընտանիքում հոկտեմբերի 28, 1956 թվականին։ Փոքր տարիքում ՝ ընտանյոք հանդերձ տեղափոխվել են Թեհրան՝ Իրանի մայրաքաղաք։ 1976-ին Ահմադինեժադը ընդունվել է Թեհրանի Տեխնիկական համալսարան՝ իբրև ճարտարագիտության ուսանող։
Իրանի Հեղափոխությունից ետք, նա բարձրագույն կրթություն է ստանում գիտության ճյուղում 1984 թվին։ 1997 թվականին, Ահմադինեժադը ստանում է դոկտորա տրանսպորտի ճարտարագիտության մեջ։
Մահմուդ Ահմադինեժադ ամուսնացած է և ունի երկու տղա զավակ ու մեկ աղջիկ։
| Տեղ | Պաշտոն կամ հիմնական գործունեություն | Տարի(ներ) |
|---|---|---|
| Գարմսար | - | 1956 |
| Թեհրան | համալսարանի քննության ենթարկվող | 1975 |
| Բասիժ | անդամ ճարտարագիտության բաժինում | 1980-1984 |
| Թեհրանի Տեխնիկական համալսարան | Ավարտական ուսանող | 1986-1989 |
| Մակու | Նահանգապետ | 1990s |
| Խոյ | Նահանգապետ | 1990s |
| Քուրդիստանի Նահանգ | Խորհրդատու գեներալ նահանգապետի | 1990s |
| Թեհրան | Խորհրդատու մշակույթի նախարարին | 1993 |
| Արդաբիլի Նահանգ | Գեներալ նահանգապետ | 1993-1997 |
| Թեհրան | Ուսուցիչ | 1997-2003 |
| Թեհրան | Քաղաքագլուխ | 2003-2005 |
| Իրան | Նախագահ | 2005- |
| Թեհրանի Տեխնիկական համալսարան | Գիտության և ճարտարագիտության խորհուրդի անդամ | 1989- |