Կորբուլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Corbulo.jpg

Գնեոս Դոմիտիուս Կորբուլոն (լատիներեն` Gnaeus Domitius Corbulo, 7, — 67, Կորնթոս), հռոմեացի նշանավոր զորավար, կոնսուլ (39թ): Ներոն կայսեր օրոք Հռոմի կողմից Արևելքում Հայաստանի համար Պարթևաստանի հետ վարած պատերազմում հռոմեական բանակի հրամանատար: 59թ. գրավում ու ավերում է Արտաշատը, Գառնին, ապա Տիգրանակերտում Հայոց արքա հռչակում հռոմեական դրածո Տիգրան Զ-ին [1]:

62 թ. գարնանը պարթևները փորձում են վերանվաճել Տիգրանակերտը, և Կորբուլոնը նոր զորքերի բացակայության պայմաններում ստիպված է լինում զինադադար կնքել Պարթևաստանի արքա Վաղարշ Ա-ի հետ: Ամռանը Հայաստան է ժամանում նոր զորքերով Լուցիոս Ցեզենիուս Պետոսը, ինչը հնարավորություն է տալիս Կորբուլոնին մտնել Միջագետք: Այնտեղ սակայն նա լուր է ստանում, որ Պետոսը Հռանդեայի մոտ շրջափակման մեջ է ընկել: Փորձում է հասնել օգնության, սակայն ուշանում է` Պետոսը զորքով անձնատուր է լինում: 63թ. գարնանը նորից արշավում է Հայաստան, սակայն ուժերի հավասարության պայմաններում Հռանդեայում պարթևների հետ կնքում է պայմանագիր, համաձայն որի Տրդատ Արշակունին դառնում է Հայոց արքա, սակայն իր թագը պետք է ստանար Հռոմում` կայսրի ձեռքից: Պարթևական արշավանքների համար Ներոնից ստանում է պարգևներ: Սակայն 67թ. մտահոգվելով Կորբուլոնի աճող հեղինակությունից և ժողովրդայնությունից կայսրը հրամայում է նրան սպանել: Երբ Կորբուլոնն իմանում է այդ հրամանի մասին նա ինքնասպան է լինում` թրով իր կուրծքը խոցելու միջոցով` բացականչելով «Արժանի եմ»[2]:

Հղումներ [խմբագրել]