Սոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոսի
Սոսի
Սոսի ծառի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Platanus orientalis

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 195053
NCBI 122832
EOL 596130

Սոսին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ։ Ապրում է մինչև 3000 տարի։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում կա 18 հարկանի շենքի բարձրություն ունեցող 2000 տարեկան մի սոսի՝ Տնջրին, որի փչակում տեղավորվում է 100 մարդ, իսկ ծառի ստվերում՝ 3000 մարդ։ Այս սոսու ստվերը վայելել են Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցը, Րաֆֆին, Սայաթ-Նովան։

Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ, որի անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում մեր նահապետներից մեկը՝ Արամը, որն արդարադատություն էր իրականացնում ծառի միջոցով: Ինչպես նաև Անուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը։ Ավանդապատումի համաձայն, երբ Քրիստոսին որոնում են բռնելու համար, նա պահվում է սոսի ծառի սաղարթների մեջ: Երբ հետապնդողները մոտ են գալիս, սոսու վրայից իսկույն կանչում է կկուն: Հետապնդողները հեռանում են՝ մտածելով, որ եթե ծառի մոտ մարդ լիներ, կկուն չեր թառի ծառին: Ազատվելով թշնամիներից՝ Քրիստոսն օրհնում է սոսի ծառը, որ նա ամառ-ձմեռ կանաչ մնա, իսկ կկվին էլ օրական երեք թռչուն բաժին է նշանակում, որոնցից մեկին նա միշտ մատաղ է անում՝ բաց թողնելով, իսկ մյուս երկուսին ուտում է: