Հազար (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հազար
Հազար
Հազար (բույս)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Asterales
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տրիբա Cichorieae
Ցեղ Հազար
Լատիներեն անվանում
Lactuca

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Հազար (մառոլ, կաթնուկ, (լատ.՝ Lactuca)) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հանդիպում է 100 տեսակ, ՀՀ-ում՝ 4-5։ Աճում է Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և այլուր։ Մշակվում է ամենուրեք։ Ցողունի բարձր. 10-120 սմ։ Տերևները նշտարանման են, ամբողջական կամ փետրաձև բաժան, ծաղկաբույլը՝ հուրանանման կամ ողկույզանման զամբյուղ, ծաղիկը՝ դեղին, երբեմն՝ երկնագույն կամ վարդագույն, պտուղը՝ թռչող սերմիկ։ Դեղաբույս է։ Պարունակում է խեժ, վիտամիններ C, B, PP, կարոտին, երկաթի և ֆոսֆորի աղեր։ Օգտագործվում է սննդի մեջ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png